00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ձկնեղենը կանխարգելում է դեպրեսիան

CC BY-SA 3.0 / Herriot Guy / Corégone Сиг
Сиг - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ցինդաո համալսարանի բժշկական քոլեջի մասնագետները վերլուծել են ավելի քան 150 հազար մարդու հետազոտման տվյալները, որոնք ցույց են տալիս և բացահայտում ձկան օգտագործման և դեպրեսիայի զարգացման վտանգի փոխկապակցվածությունը

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Չինացի գիտնականներն ապացուցել են, որ մեծ քանակությամբ ձկնեղեն օգտագործելը շատ արդյունավետ և հեշտ միջոց է դեպրեսիայի զարգացումից ձերբազատվելու համար։ Նմանատիպ դիետան գրեթե հինգ անգամ նվազեցնում է դեպրեսիայի առաջացման վտանգը, հայտնում է vokrugsveta.ru կայքը։

Ցինդաո համալսարանի բժշկական քոլեջի մասնագետները վերլուծել են ավելի քան 150 հազար մարդու հետազոտման տվյալները, որոնք ցույց են տալիս և բացահայտում  ձկան օգտագործման և դեպրեսիայի զարգացման վտանգի  փոխկապակցվածությունը։ Տվյալների համաձայն` մեծ քանակով ձկնեղենի  օգտագործումը նվազեցնում է ճնշված, դեպրեսիոն վիճակի զարգացումը տղամարդկանց մոտ գրեթե 20%–ով, իսկ կանանց մոտ` 16%–ով։

Գիտնականները կարծում են, որ օմեգա-3 ճարպաթթուները, որոնք առկա են ձկան մեջ, ազդում են գլխուղեղում դոֆամինի և սերոտոնինի առաջացման վրա, որոնց պակասի պատճառով նաև կարող է դեպրեսիա առաջանալ։ Հիվանդությունը կարող են կանխարգելել նաև բարձրորակ սպիտակուցները, վիտամիններն ու ածխաջրերը, որոնցով հարուստ է ձկնամթերքը։

Еда в самолете - Sputnik Արմենիա
Գիտնականներ. Ինքնաթիռի ձայնը «փոխում է» սննդի համը
«Մեծ քանակությամբ ձկնամթերքի օգտագործումը կարող է լավ միջոց լինել դեպրեսիայի առաջացման կանխարգելման համար։ Մենք պետք է լրացուցիչ ուսումնասիրություններ անցկացնենք որոշելու համար, թե կոնկրետ որ ձուկն է այս պարագայում ամենաօգտակարը», – հայտնել է ուսումնասիրությունների հեղինակ, պրոֆեսորԴոնֆեն Չժանը։

Գիտնականների միջազգային խմբի 2011 թվականի տվյալների համաձայն` այս կամ այն պատճառներով առաջացած դեպրեսիայով աշխարհում տառապում է շուրջ 121 մլն մարդ։ Հնարավոր է` հենց այս պատճառով էլ բժիշկներն ուսումնասիրում են հիվանդության առաջացման պատճառներն ու ընթացքը։

Մի շարք աշխատություններ նվիրված են նաև սննդային օրակարգի ազդեցությունը դեպրեսիայի զարգացման վրա։ Այսպես, իսպանացի գիտնականները ապացուցել են, որ այս հիվանդության առաջացումը նվազեցնում է միջերկրածովյան դիետան, ինչը ենթադրում է ձիթապտղի յուղի, բանջարեղենի, մրգերի, հացաբույսերի և կարմիր գինու չափավոր օգտագործում։ Իսկ բրիտանացի գիտնականները եկել են այն եզրակացության, որ կոնսերվատներ պարունակող սննդամթերքի հաճախակի օգտագործումն ավելացնում է դեպրեսիայի առաջացման վտանգը։

Լրահոս
0