ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. WME/IMG ընկերությունը ձեռք է բերել «Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթի նախագիծը և միլիարդատեր, ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին։ Մինչ այդ WME/IMG ընկերությունն արդեն զբաղվում էր հանրաճանաչ մրցույթի պրոդյուսերական աշխատանքներով։
Bloomberg գործակալության տվյալների համաձայն` գործարքն իրականացվել է անմիջապես մի քանի օր այն բանից հետո, երբ Թրամփը գնել է NBCUniversal հեռուստաընկերությունից իրավունքների երկրորդ կեսը և դարձել է մրցույթի միակ սեփականատերը, ինչի մասին նա հայտնել է ուրբաթ։
Մրցույթի արժեքը, Թրամփի հայտարարագրի համաձայն, կազմում է 5-25 մլն դոլար, սակայն իրականացված գործարքի ծավալի մասին դեռևս չի հայտնվում։
Ավելի վաղ այս տարի NBC հեռուստաընկերությունը դատական գործընթացի մեջ էր Թրամփի հետ այն բանից հետո, երբ այս տարվա հունիսին որոշում էր կայացրել դադարեցնել գործնական հարաբերությունները բիզնես–մագնատի հետ նրա` ոչ միանշանակ և անհասկանալի հրապարակային ելույթների պատճառով։
Դատավեճի պատճառով այս տարի չեղյալ էր համարվել «Միսս Ամերիկա» մրցույթի անցկացումը։ Թրամփը, սոցհարցումների տվյալների համաձայն, առաջատար դիրք է զբաղեցնում հանրապետականներից նախագահի թեկնածուների շարքում և գրեթե հավասար մրցակցության մեջ է ժողովրդավարական կուսակցության գլխավոր թեկնածու Հիլարի Քլինթոնի հետ։
Նա հանրաճանաչություն է վայելում ԱՄՆ–ում իր ամերիկյան քաղաքականության համար ոչ սովորական և անզիջում հայացքների, իսկ երբեմն էլ` սկանդալային արտահայտությունների շնորհիվ։
«Միսս Տիեզերք» մրցույթը կրկին փոխել է տիրոջը
11:18 15.09.2015 (Թարմացված է: 11:20 15.09.2015)

© Sputnik / Алексей Филиппов
/ Բաժանորդագրվել
«Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթի վաճառքի գործարքի հստակ գումարը չի հայտնվում, ենթադրաբար այն կազմում է 5-25 մլն դոլար