ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի– Sputnik. «Բարսելոնա» իսպանական ֆուտբոլային ակումբը 2015/2016 սեզոնի արդյունքում կանխատեսում է ռեկորդային եկամուտ` մոտ 633 մլն եվրո, նշվում է ակումբի պաշտոնական կայքում։ Միաժամանակ զուտ շահույթը սպասվում է 20,2 մլն եվրոյի չափով։
Նախորդ սեզոնի արդյունքով` կատալոնացիների եկամուտը կազմել է 608 մլն եվրո, շահույթը` 15 մլն եվրո։
«Բարսելոնա» ակումբի գլխավոր մրցակից Մադրիդի «Ռեալ» ակումբի եկամուտը նախորդ սեզոն կազմել է 660,6 մլն եվրո, իսկ զուտ շահույթը` 42 մլն եվրո։
«Բարսելոնա» ակումբի եկամուտը սեզոնի արդյունքում կանխատեսվում է 633 մլն եվրոյի չափով
09:58 15.09.2015 (Թարմացված է: 11:30 15.09.2015)

© Sputnik / Антон Денисов
/ Բաժանորդագրվել
Նախորդ սեզոնի արդյունքով` կատալոնացիների եկամուտը կազմել է 608 մլն եվրո, շահույթը` 15 մլն եվրո