ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել են ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին` ծննդյան օրվա կապակցությամբ:
«Ընդունեք ամենաջերմ շնորհավորանքներս ծննդյան 50-ամյա հոբելյանի կապակցությամբ: Ձեր պետական գործունեությունը արժանացրել է Ձեզ հայրենակիցների վաստակած հարգանքին, ծանրակշիռ ներդրում է կատարել Ռուսական պետականության զարգացման և միջազգային ասպարեզում երկրի դիրքերի ամրապնդման գործում», — նշվում է երկրի ղեկավարի պաշտոնական կայքում տեղադրված նախագահ Սարգսյանի շնորհավորական ուղերձում:
Նախագահն ընդգծել է, որ Հայաստանում խորը հարգանքով են վերաբերվում և բարձր են գնահատում Հայաստանի ու Ռուսաստանի դաշնակցային փոխգործակցության զարգացմանն ուղղված Մեդվեդևի հետևողականությունը:
«Անկեղծորեն թանկ եմ գնահատում մեր միջև ձևավորված փոխըմբռնումն ու վստահությունը և պատրաստ եմ շարունակել այդ կառուցողական երկխոսությունը՝ հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը հետագայում նոր նախաձեռնություններով և փոխշահավետ ծրագրերով հարստացնելու նպատակով՝ ի շահ մեր երկրների և եղբայրական ժողովուրդների բարգավաճման», — նշվում է նամակում:
Սարգսյանը նաև մաղթել է Մեդվեդևին քաջառողջություն, երջանկություն, բարեկեցություն, նոր հաջողություններ բոլոր նախաձեռնություններում:
Ինչպես նշվում է Հայաստանի կառավարության կայքում, Աբրահամյանը Դմիտրի Մեդվեդևի հետ հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել է, որ Ռուսաստանը Հայաստանի կարևոր ռազմավարական գործընկերն է:
Նա բարձր է գնահատել Դմիտրի Մեդվեդևի դերը հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում, ինչպես նաև կարևորել է իրենց միջև ձևավորված ջերմ և բարեկամական հարաբերությունները:
Հեռախոսազրույցի ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև Երևանում անցկացվելիք Եվրասիական միջկառավարական խորհրդի առաջիկա նիստին:
Սարգսյանն ու Աբրահամյանը շնորհավորել են Մեդվեդևին 50-ամյակի կապակցությամբ
© Sputnik / Дмитрий Астахов
/ Բաժանորդագրվել
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին, ով այսօր նշում է իր 50-ամյա հոբելյանը