00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում ամենատարածված հիվանդությունների «սև ցուցակը»

© Sputnik / Евгения Новоженина / Անցնել մեդիապահոցМорозовская детская государственная клиническая больница
Морозовская детская государственная клиническая больница - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արագ փոփոխվող և զարգացող աշխարհում մեզ շրջապատում են ժամանակակից տեխնոլոգիաները, սթրեսները, սոցիալական ցանցերը, վատ էկոլոգիական միջավայրը և բնական անոմալիաները

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Արագ փոփոխվող և զարգացող աշխարհն այսօր չի կարողանում «շնչել» առանց ժամանակակից տեխնոլոգիաների, սակայն ժամանակակից մարդն, այդ ամենով հանդերձ, չի կարողանում դիմակայել սթրեսներին, էկոլոգիական վատ միջավայրին և բնական անոմալիաներին

Մեզ շրջապատում են ժամանակակից տեխնոլոգիաները, սթրեսները, սոցիալական ցանցերը, վատ էկոլոգիական միջավայրը և բնական անոմալիաները:

Բժշկությունը շարունակում է պայքարել հին հիվանդությունների դեմ և միջոցներ որոնում նոր տարածվող հիվանդություններին դիմակայելու համար:

Վերջին տարիներին առողջապահության ոլորտում ի հայտ են եկել նոր մարտահրավերներ, մասնավորապես, խախտվել է վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների հավասարակշռությունը, և ոչ վարակիչ հիվանդությունների թիվն ավելացել է։

Մահացության ընդհանուր ցուցանիշում շարունակում են առաջնային տեղեր զբաղեցնել արյան շրջանառության համակարգի և սրտի իշեմիկ հիվանդությունները, սրտամկանի սուր ինֆարկտը, շաքարային դիաբետը:

Sputnik Արմենիան, համադրելով Առողջապահության ազգային ինստիտուտի տեղեկատվական և վերլուծական կենտրոնի ու Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալները, ներկայացնում է Հայաստանում ամենատարածված հինգ հիվանդությունների ցանկը:

1. Արյան շրջանառության համակարգի հիվանդություններ

Հայաստանում 2014թ.-ին գրանցվել է արյան շրջանառության համակարգի հիվանդությունների 224 063 դեպք:

Ըստ «Հայաստանի առողջապահության համակարգի գործունեություն-2014» ուսումնասիրության` Հայաստանում մահվան առավել տարածված պատճառներն են եղել արյան շրջանառության համակարգի հիվանդությունները, որոնք կազմել են մահացության դեպքերի 47,7 տոկոսը: Բնակչության ցածր և միջին եկամուտ ունեցող խմբերի համար պակաս հասանելի են արդյունավետ բժշկական ծառայությունները, հիվանդության վաղ հայտնաբերումը, համապատասխան բուժօգնությունը, վիրահատական միջամտությունը: Դրա հետևանքով բազմաթիվ մարդիկ երիտասարդ հասակում մահանում են հենց այդ հիվանդությունների պատճառով:

Հայաստանում արյան շրջանառության համակարգի ամենատարածված հիվանդություններն են գերճնշումային համակարգի հիվանդությունները (116 093), սրտի իշեմիկ հիվանդությունը (68 595), ստենոկարդիան (կրծքահեղձուկ, 22 414), ուղեղի անոթային հիվանդությունները (18 143), սրտամկանի սուր ինֆարկտը (2127):

Արյան շրջանառության համակարգի հիվանդությունները տարածվածության և մահացության ցուցանիշով առաջին տեղում են ամբողջ աշխարհում։ Մասնագետները նաև պնդում են, որ այս հիվանդությունների կանխարգելումն ավելի էժան և արդյունավետ է, քան դրանց բուժումը, իսկ կանխարգելումն առողջ ապրելակերպն է՝ ճիշտ սննդակարգը, ֆիզիկական ակտիվությունը, ծխելուց հրաժարվելը, ալկոհոլը չչարաշահելը։

2. Շնչառական օրգանների հիվանդություններ

Մարդու կյանքի առաջին և վերջին գործողությունը շնչառությունն է։ Եթե առանց սննդի մարդը կարող է ապրել 2-3 շաբաթ, առանց ջրի՝ 5-7 օր, ապա առանց թթվածնի՝ ընդամենը 3 րոպե։ Սա խոսում է մարդու կյանքում շնչառության և թթվածնի առանձնահատուկ նշանակության մասին։

Շնչառական օրգանների հիվանդություններից Հայաստանի բնակչության ընդհանուր հիվանդացության թիվը կազմում է 224 003: Այս հիվանդությունների խմբում ընդգրկված են ասթման, բրոնխիտը, լարինգիտը, ռինիտը, պնևմոնիան, սուր ռեսպիրատոր վիրուսային ինֆեկցիան (ОРВИ) և այլն:

3. Սնուցման և նյութափոխանակության խանգարումներ

Այս խմբում Հայաստանի բնակչության ընդհանուր հիվանդացության թիվը կազմում է 95 706:

Էնդոկրին (ներզատական) համակարգի հիվանդություններից են շաքարային դիաբետը (71 955) և թիրեոտոքսիկոզը (հիպերթիրեոզ, 2684): Ներզատական (էնդոկրին) համակարգը ներառում է գեղձերը և բջիջները, որոնք արտադրում են տարբեր հորմոններ, որոնք կարևոր դեր են խաղում՝ սկսած երեխայի աճից, սեռական հասունացումից մինչև հասուն կյանքում օրգանների և համակարգերի ճիշտ աշխատանքը:

Շաքարային դիաբետը համարվում է դարի աղետն ու աշխարհի բնակչության առողջության ամենահիմնական սպառնալիքներից մեկը: Շաքարային դիաբետը էնդոկրին հիվանդությունների խմբին պատկանող հիվանդություն է, որն առաջանում է ինսուլին հորմոնի բացարձակ կամ մասնակի բացակայության պատճառով, որի արդյունքում էլ առաջանում է հիպերգլիկեմիա` արյան մեջ գլյուկոզայի կայուն բարձրացում:

Նյութափոխանակության խանգարումների պատճառները բազմազան են և դեռևս աբողջությամբ չուսումնասիրված: Ճիշտ նյութափոխանակության համար հսկայական նշանակություն ունի սնվելու ռեժիմը և կենսակերպը: Նյութափոխանակության համար ռիսկային են ծխելը, ալկոհոլի չարաշահումը, ոչ բավարար ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, ածխաջրերով հարուստ սնունդը, քնի խանգարումը, սթրեսային իրավիճակները և այլն:

4. Աչքի հիվանդություններ

Հայաստանում մեկ տարվա ընթացքում գրանցվել է աչքի հիվանդությունների 95 229 դեպք:

Այս ենթախմբում ամենատարածված հիվանդություններն են գլաուկոման, կատարակտը, կոնյուկտիվիտը, եղջերաթաղանթի հետ կապված խնդիրները:

Աչքի հիվանդությունների հիմնական պատճառներն են համարվում տարիքային փոփոխությունները, սխալ սննդակարգը, գերլարվածությունը: Հաճախ աչքի ախտահարումը պայմանավորված է լինում ներքին օրգանների հիվանդություններով և դրսևորվում է որպես ախտանշան։

5. Միզասեռական համակարգի հիվանդություններ

Հայաստանում ամենատարածված հիվանդությունների «սև ցուցակի» հնգյակը եզրափակում են միզասեռական համակարգի հիվանդությունները: Մեր երկրում մեկ տարվա ընթացքում գրանցվել է 86 011 դեպք: Ամենատարածվածները երիկամների գլոմերուլյար և միզաքարային հիվանդություններն են, ինչպես նաև երիկամային անբավարարությունը:

Ժամանակակից աշխարհը զարգանում է խելահեղ ռիթմով։ Մարդն ամեն օր զարմանում է տեխնոլոգիական նոր նվաճումներով ու բանական արարածի աներևակայելի ձեռքբերումներով։ Քաղաքի խելահեղ ռիթմը, գլոբալիզացիան, տեխնոլոգիական զարգացումները պահանջում են, որ մարդը ճկուն լինի կյանքի արագ փոփոխվող պայմանների նկատմամբ, իսկ արդյունքում շատերը չեն դիմանում, և վերոնշյալ ձեռքբերումներին զուգահեռ` հենց ժամանակակից մարդու համար բնորոշ են դառնում նևրոզը, պսիխոզը և դեպրեսիան։ Բժշկությունը ստեղծվել ու զարգանում է հենց այն նպատակով, որպեսզի երկարաձգի մարդու կյանքի տևողությունն ու «առողջացնի» ապրելու ժամանակահատվածը: Սակայն իրականում ամեն ինչ, նախևառաջ, մեր ձեռքերում է. օրը սկսենք լիարժեք քնից, արթնանանք «ճիշտ», լիարժեք ապրենք մեր կյանքի յուրաքանչյուր օրը, ճիշտ սնվենք, շատ զբոսնենք, կյանքին նայենք դրական զգացողություններով և կհամոզվենք, որ այն իրոք հրաշալի է։

Լրահոս
0