ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի–Sputnik. Լոնդոնի համալսարանական քոլեջի հոգեբանները` Ադրիան Ֆուրնհեմի գլխավորությամբ, ավելի քան 100 հազար բրիտանացիների շրջանում ուսումնասիրություն են անցկացրել, որը վերաբերում է փողի նկատմամբ նրանց վերաբերմունքին։ Հարցվածները BBC– ի կայքում անցել են առցանց թեստավորում և պետք է գնահատեին 36 հիմնավորումներ, թե ինչ տեղ է զբաղեցնում փողը նրանց կյանքում, գրում է vokrugsveta.ru կայքը` հղում անելով Science–ին։
Օրինակ, հարցման մասնակիցներին խնդրել են նշել, թե նրանք հաճա՞խ են գնում իրեր իրենց սիրելիների համար, օգնու՞մ է փողն ուրիշների հետ շփվելու հարցում, հաճա՞խ են նրանք մտածում իրենց ֆինանսների մասին։ Հարցվածները նաև նկարագրել են իրենց զգացմունքները գնումներ կատարելիս` նշելով «տագնապ», «տխրություն», «ուրախություն, «հպարտություն» պատասխանները։
Ուսումնասիրության տվյալներով` հարցվածների մեծ մասն ունի բարձրագույն կրթություն, և նրանց տարեկան եկամուտը կազմում է ավելի քան 20 հազար ֆունտ ստեռլինգ։ Հարցվածներից կեսից ավելին (52%) ուրախ չէր ամբողջական արժեքով ապրանք գնելիս, 45 տոկոսը մեղադրել է իրեն պարտքով գումար վերցնելու անհրաժեշտության համար, իսկ հարցվածների 39 տոկոսն ափսոսում էր գումար ծախսել իր համար, սակայն հեշտությամբ ծախսում էր ուրիշների համար։
Մասնակիցների ճնշող մեծամասնությունը (84%) նշել է, որ հարստությունը տալիս է ազատություն և իշխանություն, 82 տոկոսը համաձայնել է, որ գումարը ցույց է տալիս, թե մարդը որքանով է հաջողակ։ Ընդհանուր առմամբ, մարդիկ փողն ասոցացնում են անվտանգության, իշխանության, սիրո և ազատության հետ։
Բացի այդ, կանայք հաճախ նշել են, որ գումարն իրենց համար սեր է, քանի որ այն օգնում է արտահայտել լավ վերաբերմունք մտերիմի նկատմամբ, ուրախացնել նրան` նվերներ մատուցելով։
Իսկ տղամարդիկ խոստովանել են, որ գրպանում առկա փողը նվիրում է իրենց ազատություն և իշխանություն, օգնում ձեռք բերել անկախություն և հասնել նշված նպատակների։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Կոնեկտիկուտի համալսարանի գիտնականները բացահայտել էին ամուսինների եկամտի և հավատարմության միջև կապը։
Փողը տարբեր նշանակություն ունի տղամարդկանց և կանանց համար
11:15 14.09.2015 (Թարմացված է: 12:50 14.09.2015)
© Sputnik / Максим Богодвид
/ Բաժանորդագրվել
Լոնդոնի համալսարանական քոլեջի հոգեբաններն ավելի քան 100 հազար բրիտանացիների շրջանում ուսումնասիրություն են անցկացրել, որը վերաբերում է փողի նկատմամբ նրանց վերաբերմունքին