ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի — Sputnik. Երկուշաբթի՝ սեպտեմբերի 14-ը, Հայաստանում հայտարարված է ոչ աշխատանքային օր՝ կապված Մեռելոցի հետ, որը նշվում է Տիրոջ Կենդանարար Խաչի Վերադարձի և Փառաբանության տոնի` Խաչվերացի հաջորդ օրը։
Խաչվերացը նվիրված է գերությունից խաչի վերադարձի, բարձրացման և փառաբանության պատմական հիշատակին:
Հայաստանյայց եկեղեցին Խաչվերացը տոնում է սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածի կիրակի օրը։ Հայ Առաքելական Եկեղեցին իր օրացույցում ունի Սուրբ Խաչի հետ կապված ևս երեք տոն:
Մեռելոցը հետևում է Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար հինգ տոներից՝ Սուրբ Ծնունդ, Սուրբ Հարություն, Պայծառակերպություն (Վարդավառ), Աստվածածնի Վերափոխման և Խաչվերաց, յուրաքանչյուրին։
Մեռելոցն առաջին անգամ Հայաստանում ոչ աշխատանքային է հայտարարվել 2008 թվականի հունիսի 26-ին՝ Մայր Աթոռ Սուր Էջմիածնի կողմից։ Սակայն վերջերս, վերջին յոթ տարվար ընթացքում առաջին անգամ, կառավարությունը որոշեց օգոտսոսի 17-ին նշված Աստվածածնի Վերափոխման օրվա հաջորդ օրը նշվող Մեռելոցը համարել աշխատանքային օր։
Իշխանությունները կարծում են, որ շաբաթվա ընթացքում ոչ աշխատանքային օրը խնդիրներ է ստեղծում բիզնեսի համար և մտադիր են այդ հարցը քննարկել Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հետ։
Հայաստանում սեպտեմբերի 14-ը ոչ աշխատանքային օր է` կապված Մեռելոցի հետ
09:29 14.09.2015 (Թարմացված է: 09:38 14.09.2015)
© Sputnik / А. Экекян
/ Բաժանորդագրվել
Մեռելոցը հետևում է Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար հինգ տոներից յուրաքանչյուրին