00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Օֆելյա. «Հայ երգի կռունկ» տիտղոսին արժանացած երգչուհու մասին ֆիլմ է նկարահանվում

© Sputnik / А. Коханов / Անցնել մեդիապահոցКинокамера "Экран-4"
Кинокамера Экран-4 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երգչուհին դժվարությամբ է համաձայնություն տվել, որ իր մասին ֆիլմ նկարահանեն

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի- Sputnik. ՀՀ ժողովրդական արտիստ, «հայ երգի կռունկ» ժողովրդական տիտղոսին արժանացած Օֆելյա Համբարձումյանի մասին ֆիլմ է նկարահանվում: Այս մասին հայտնում է armtimes.com կայքը:

Ֆիլմի ռեժիսորն ու պրոդյուսերը Հայկ Վարդանյանն է, գծային պրոդյուսերը՝ ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Ֆիլմը կոչվում է «Օֆելյա»: «Վերնագրի շուրջ շատ ենք մտածել, երկար քննարկել ենք: Հետո արձանագրեցինք, որ Հայաստանում կան անուններ, որոնք առանց ազգանունը հնչեցնելու էլ ամեն ինչ ասում են: Եթե ասում են՝ Մետաքսյա, նկատի ունեն Մետաքսյա Սիմոնյանին, և Օֆելյա ասելով՝ բոլորը պատկերացնում են հենց Օֆելյա Համբարձումյանին: Այսինքն անունն իր մեջ ամբողջացնում է իր ամբողջ կերպարը»,- ասել է ռեժիսոր Հայկ Վարդանյանը:

Ինչպես նշված է կայքում, ֆիլմը նկարահանվում է արդեն երեք տարի: Նկարահանումները սկսվել են 2013 թվականին և ավարտվել վերջերս: «Մտահղացումն առաջացավ այն բանից հետո, երբ արխիվներն ուսումնասիրելով պարզեցինք, որ Օֆելյա Կարպովնայի մասին ֆիլմ գոյություն չունի: Միայն ֆիլմ-համերգներ են, որտեղ ոչ մի անդրադարձ չկա նրա կյանքին: Խնդրեցի Գագիկ Սուրենյանին, որպեսզի ինձ ծանոթացնի Օֆելյա Կարպովնային: Մեծ դժվարությամբ համոզեցինք երգչուհուն, որպեսզի իր համաձայնությունը տա»,- ասել է ռեժիսորը:

Նա նշել է, որ ֆիլմում փորձել են ներկայացնել նաև երգչուհու անմիջական մարդկային կերպարը, նրա կյանքի փիլիսոփայությունը

Նկարահանումները տեղի են ունեցել Օֆելյա Համբարձումյանի Ուշիի առանձնատանը, Գեղարդում, Աշտարակի ձորում, Մոսկվայում, Դիլիջանում եւ այլ վայրերում: Հայկ Վարդանյանն ընդգծել է, որ ֆիլմը ոչ թե հեռուստատեսային է, այլ՝ վավերագրական:

Ֆիլմի տևողությունը 55 րոպե է: Արդեն սեպտեմբերի վերջին կամ հոկտեմբերի սկզբին Երևանում տեղի կունենա պրեմիերան, այնուհետեւ ցուցադրություններ կլինեն Սփյուռքում:

Օֆելյա Համբարձումյանը ծնվել է 1925 թվականին, ֆենոմենալ հաջողություններ է արձանագրել հայ երգարվեստում և արդեն 34 տարեկանում ստացել ՀՀ ժողովրդական արտիստ կոչումը: 2011 թվականին հայ երգարվեստում ունեցած մեծագույն ծառայությունների համար արժանացել է Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանի:

Լրահոս
0