ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի- Sputnik. Շաբաթ օրը Լիդո կղզում ավարտվել է Վենետիկի 72-րդ կինոփառատոնը: Փառատոնին ներկայացված ֆիլմերից լավագույնն է ճանաչվել ռեժիսոր Լորենցո Վիգասի վենեսուելական «Դրսից» (Desde alla) կինոնկարը:
Հաղթողների պարգևատրման արարողության հեռարձակումը վարել է Rai պետական հեռուստառադիոկորպորացիան:
Մրցույթի ժյուրին՝ օսկարակիր «Գրավիտացիա» ֆիլմի մեքսիկացի ռեժիսոր Ալֆոնսու Կուարոնի և դիտման նախագահ Պաոլո Բարատի գլխավորությամբ, վենեսուելացի ռեժիսորին է հանձնել «Ոսկե առյուծ» արձանիկը:
Հնագույն կինոփառատոնի գլխավոր մրցանակին այս տարի հավակնում էր 21 ֆիլմ, այդ թվում՝ ռուս ռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովի «Ֆրանկոֆոնիա» վավերագրական ֆիլմը, որը, չնայած այն հանգամանքին, որ համարվել է փառատոնի ֆավորիտներից մեկը, ոչ մի պարգև չի ստացել:
Լավագույն ռեժիսուրայի համար «Արծաթե առյուծ» է ստացել արգենտինացի Պաբլո Տրապերոն՝ «Կլան» (El Clan) ֆիլմի համար: Սցենարի հիմքում իրական պատմություն է հարուստ արգենտինական ընտանիքի մասին, որի անդամները 1980-ական թվականներին առևանգել են հարևաններին փրկագնի համար և դաժան սպանություններ գործել հանուն փողի:
Բացի այդ, փառատոնի ժյուրիի հատուկ մրցանակ է ստացել Չառլի Քաուֆմանի և Դյուկ Ջոնսոնի «Անոմալիզա» (Anomalisa) ֆիլմը: Ժյուրին մրցանակ է շնորհել նաև ֆրանսիացի դերասան Ֆաբրիսա Լուկինիին «Կզաքիս» ֆիլմի համար:
Հայտնի է դարձել Վենետիկի կինոփառատոնի լավագույն ֆիլմը
© The Venice Film Festival"Золотой лев" Венецианского кинофестиваля
Բաժանորդագրվել
Հնագույն կինոփառատոնի գլխավոր մրցանակին այս տարի հավակնում էր 21 ֆիլմ, այդ թվում՝ ռուս ռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովի «Ֆրանկոֆոնիա» վավերագրական ֆիլմը