ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի– Sputnik. Հնդկաստանի Մադհյա–Պրադեշ նահանգում գազի պայթյունի հետևանքով ավելի քան 80 մարդ է մահացել, վիրավորների թիվը հասել է 100–ի։ Այս մասին հայտնել է բժշկական ծառայության ներկայացուցիչը։ Ավելի վաղ ոստիկանությունը հաստատել է 49 մարդու մահվան մասին տեղեկությունը։
«Պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 82–ի»,– մեջբերում է Ֆրանս Փրես գործակալությունը նահանգի բժշկական ծառայության ներկայացուցչի հայտարարությունը։
NDTV հեռուստաալիքի տվյալներով` զոհերի թիվն աճել է, երբ փրկարարներին հաջողվել է փլատակների տակից հանել մահացածների մարմինները։ 100 վիրավորներից 20–ը ծանր վիճակում են գտնվում։
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ցավակցություն է հայտնել մահացածների հարազատներին և մտերիմներին։ «Սգում եմ Ջաբուայում պայթյունի հետևանքով մարդկանց մահվան կապակցությամբ։ Ցավակցություն եմ հայտնում զոհերի ընտանիքներին և աղոթում վիրավորների շուտափույթ ապաքինման համար»,– գրել է նա Twitter–ի իր էջում։
Մադհյա–Պրադեշ նահանգի գլխավոր նախարար Սինգհ Չոուհանը հայտարարել է, որ մահացածների ընտանիքները 200 հազար ռուփի (շուրջ 3 հազար դոլար) և վիրավորների ընտանիքներին 50 հազար ռուփի (շուրջ 700 դոլար) փոխհատուցում կստանան։
Նահանգի ներքին գործերի նախարարը կարգադրել է հետաքննություն անցկացնել։ Պատահարի վայրում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները։
Հնդկական նահանգում գազի պայթյունի հետևանքով ավելի քան 80 մարդ է մահացել
© Sputnik / Евгений Пахомов
/ Բաժանորդագրվել
ԶԼՄ–ները հայտնում են, որ պայթյունը որոտացել է ռեստորաններից մեկի մոտ, այնուհետև փլուզվել է բնակելի տներից մեկը։ Բժիշկները հաղորդել են, որ 82 զոհ կա։ Տեղեկություն կա, որ փլատակների տակ կարող են մարդիկ լինել