00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բաղրամյան պողոտայի ցույցերը հասարակությանը շեղում են սահմանադրական բարեփոխումներից

© ArmenpressПолитолог Сергей Шакарянц
Политолог Сергей Шакарянц - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փորձագետները կարծում են, որ Երևանում անցկացվող բողոքի ակցիաները սահմանադրական բարեփոխումներից շեղելու նպատակ ունեն

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի– Sputnik. Բաղրամյան պողոտայում անցկացվող բողոքի ակցիաների նպատակը մեկն է` հասարակությանը շեղել սահմանադրական բարեփոխումների հետ կապված վտանգավոր ձևակերպումներից և խնդիրներից, շաբաթ օրը լրագրողներին ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը։

Երեկ երեկոյան էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ուղղված ակցիայի հարյուրավոր մասնակիցները փորձել են հասնել նախագահական նստավայր, սակայն չեն կարողացել հաղթահարել ոստիկանական շղթան: Լուսաբացին ոստիկանությունը ցուցարարներին հեռացրել է երթևեկելի հատվածից, ինչից հետո պողոտայում վերսկսվել է երթևեկությունը։

Շաքարյանցը համոզված է, որ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ցույցերը պլանավորված են և ունեն կոնկրետ պատվիրատուներ` ի դեմս Արևմուտքի։ «Դա վաղուց ծրագրված ակցիա է, որի նպատակն է շեղել մեր բնակչությանը հասունացող գլոբալ փոփոխություններից` սահմանադրական բարեփոխումներից, որոնք իրենց մեջ թաքնված սպառնալիքներ են կրում Հայաստանի համար»,– ասաց քաղաքագետը։

Երևանի աշխարհաքաղաքական ակումբի նախագահ Արմեն Բոշյանն էլ իր հերթին խորհուրդ տվեց ցուցարարներին ավելի շատ ուշադրություն դարձնել սահմանադրական բարեփոխումների հետ կապված խնդիրներին և անորոշություններին, որը «թելադրված է Արևմուտքի կողմից և իր մեջ պոտենցիալ վտանգավոր ձևակերպումներ» է պարունակում։

Մասնավորապես, նրա խոսքով` միջազգային իրավունքի ընդհանուր պարտադիր նորմերն առավելություն ունեն ազգային օրենքների նկատմամբ, ինչը սպառնալիքի տակ է դնում Հայաստանի ինքնիշխանությունը։

Ընդհանուր առմամբ երկու փորձագետները համակարծիք էին այն հարցում, որ Երևանում անցկացվող ցույցերը կապված են գալիք սահմանադրական բարեփոխումների հետ և շեղող քայլեր են, ինչն անհրաժեշտ է «որոշ արտաքին ուժերին»` այդ բարեփոխումները հաջող ավարտելու համար։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 21-ին խորհրդարան էր ուղարկել սահմանադրական բարեփոխումների ծրագիրը, որը մշակել էր մասնագիտացված հանձնաժողովը և որով նախատեսվում է անցում կատարել խորհրդարանական կառավարման կարգի։ Նախագահը սկսել է նախագծում հաստատված մոտեցումների վերաբերյալ քննարկումների գործընթացը քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ։

Մայր օրենքի նախագծի գլուխների հրապարակված դրույթները վերաբերում են սահմանադրական կարգի հիմունքներին, մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքներին և ազատություններին, սոցիալական, օրենսդրական երաշխիքներին ու տնտեսական և մշակութային ոլորտներում պետական քաղաքականության հիմնական նպատակներին, խորհրդարանի, նախագահի, կառավարության, դատարանների և նոր մարմնի` Գերագույն դատական խորհրդի, դատախազության և քննչական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, Օմբուդսմենի, ԿԸՀ–ի գործունեությանը։

Լրահոս
0