ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Այսօր վաղ առավոտյան Բաղրամյան պողոտայից բերման ենթարկված «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը ոստիկանությունում մնացել է երեք ժամ: Նա քիչ առաջ է դուրս եկել ոստիկանական բաժնից:
Ակտիվիստը aravot.am-ին պատմել է, որ իր տեղեկություններով` ոստիկանության բաժանմունքներում բերման ենթարկվածների նկատմամբ բռնություններ չեն կիրառվել, բայց Բաղրամյան պողոտայում ոստիկանները բիրտ ուժ են կիրառել։
Մաքսիմ Սարգսյանի տեղեկություններով, առավոտյան բերման ենթարկվածների թիվը հասնում է 48-ի, ասաց դեռ ոչ բոլորից տեղեկություններ ունի, եւ իր ունեցած տեղեկություններն էլ դեռ ճշտվում են. «Արթուր Քոչարյանը արդեն դուրս է գրվել հիվանդանոցից, բայց մոտ չորս ժամ եղել է հիվանդանոցում, շնչառության հետ կապված խնդիրներ է ունեցել, բժիշկները, երբ փորձել են անջատել ապարատները, նորից նույն շնչառական խնդիրներն են սկսել, ու ժամանակ առ ժամանակ ստիպված են եղել միացնել ապարատները»:
Ակտիվիստը նաև պատմել է, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ոստիկանական բաժնից դուրս գալուց հետո ակտիվիստ Վաղինակ Շուշանյանն էր գանգատվում ինքնազգացողությունից, շտապ օգնություն են կանչել ու նրան տեղափոխել հիվանդանոց. «Բայց իր մասով այս պահին դեռ տեղեկություններ չունեմ»:
Մաքսիմ Սարգսյանը ոստիկանների գործողությունները որակեց վատ, բռի, անհամաչափ. «Սա պայքարի սկիզբն է: Բաղրամյան պողոտայի վրա չենք ուզում ֆիքսվել, որովհետեւ Երեւանում բազմաթիվ փողոցներ կան, որոնց փակելու դեպքում ոչ պակաս արդյունավետ արդյունք կունենանք: Գնալու ենք վերջնական չեղարկման՝ ժողովրդի միասնականության շնորհիվ»:
Ոստիկանության տվյալներով՝ Բաղրամյան պողոտայից բերման ենթարկված բոլոր ակտիվիստներն արդեն ազատ են արձակվել:
Սա էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ուղղված բողոքի ակցիայի երկրորդ փուլն է: Բողոքի ցույցերը սկսվել էին հունիսին Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագները 16 տոկոսով բարձրացնելու մասին որոշումից հետո, ընդ որում, «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերությունն առաջարկում էր սակագինը բարձրացնել 40,8 տոկոսով:
Երեկ երեկոյան էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ուղղված ակցիայի հարյուրավոր մասնակիցները փորձել էին անցնել դեպի Բաղրամյան պողոտայում տեղակայված նախագահական նստավայր, սակայն չէին կարողացել կտրել ոստիկանական շղթան:
«Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը հիվանդանոց է տեղափոխվել
15:10 12.09.2015 (Թարմացված է: 20:43 12.09.2015)
© Sputnik / Asatur YesayantsДвижение "Нет грабежу" пыталось перекрыть улицу Баграмяна
© Sputnik / Asatur Yesayants
Բաժանորդագրվել
Ակտիվիստներից մեկը նշել է, որ ոստիկանության բաժանմունքներում բերման ենթարկվածների նկատմամբ բռնություններ չեն կիրառվել, բայց Բաղրամյան պողոտայում ոստիկանները բիրտ ուժ են կիրառել