ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի– Sputnik. Երեքշաբթի` սեպտեմբերի 15–ին, ժամը 13։00–ին Sputnik Արմենիա միջազգային մամուլի կենտրոնում («Իմպերիում» պլազա բիզնես կենտրոնի շենք, հասցե` Ամիրյան 4/7, 4–րդ հարկ) տեղի կունենա մամուլի ասուլիս` «Իրան. պատժամիջոցների վերացումն ու տարածաշրջանային զարգացումները» թեմայով։
Մամուլի ասուլիսի բանախոսներն են
Հայաստանի Պետական տնտեսագիտական համալսարանի Տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի վարիչ, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը,
Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը,
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, իրանագետ Գոհար Իսկանդարյանը։
Օգոստոսի կեսին Իրանը ՄԱԳԱՏԷ–ին նախնական տվյալներ էր փոխանցել միջուկային ծրագրի վերաբերյալ` համաձայն «ճանապարհային քարտեզի», որը հուլիսի 14–ին ստորագրել են գործակալության և Իրանի ներկայացուցիչները Թեհրանի միջուկային ծրագրի սահմանափակման շուրջ «վեցյակի» պայմանավորվածությունների շրջանակում։ ՄԱԳԱՏԷ–ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն երկուշաբթի հայտարարել է, որ կողմերը ձեռնամուխ են եղել այդ «ճանապարհային քարտեզի» կատարմանը։
Տարածված հայտարարությունում նշվում է, որ ՄԱԳԱՏԷ–ի` չլուծված հարցերի վերաբերյալ վերջնական զեկույցը պետք է գլխավոր տնօրենի կողմից ներկայացվի ՄԱԳԱՏԷ–ի կառավարիչների խորհրդին այս տարվա դեկտեմբերին։
Հավատարմագրման հեռախոսահամար` +374(10) 600-134, 600-133 (ներքին` 107)։
Մամուլի կենտրոնի ծանուցումների տարածման e-mail–ին կարելի է բաժանորդագրվել` ուղարկելով հայտ h.sahakyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին։
Երևանում Sputnik միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի ղեկավար` Հասմիկ Սերգեյի Սահակյան, հեռ.` (094) 18-33-77։
Մամուլի ասուլիս. «Իրան. պատժամիջոցների վերացումն ու տարածաշրջանային զարգացումները»
© Sputnik / Самвел СепетчянМеждународный пресс-центр Sputnik-Армения
© Sputnik / Самвел Сепетчян
Բաժանորդագրվել
ՄԱԳԱՏԷ–ի վերջնական զեկույցը, որը վերաբերում է Թեհրանի միջուկային ծրագրի սահմանափակման վերաբերյալ չլուծված հարցերին, գլխավոր տնօրենն այս տարվա դեկտեմբերի 15–ին պետք է ներկայացնի ՄԱԳԱՏԷ–ի կառավարիչների խորհրդին։