00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աշոտյանի խոստովանությունը. կրթության նախարարի պաշտոնը դատավճիռ է

© Sputnik / Asatur YesayantsМинистр образования и науки Армении Армен Ашотян
Министр образования и науки Армении Армен Ашотян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը կարծում է, որ կրթության ոլորտի խնդիրները շատ երկար են լուծվում, որովհետև դրանց հիմնական մասը կուտակվում է տարիներով, և այդ բոլոր «գորդյան հանգույցները» կտրելն անհնար է և վտանգավոր

Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Sputnik Արմենիա պորտալին տված հարցազրույցում պատմել է, թե ինչով է նոր ուսումնական տարին տարբերվում նախորդներից, հերքել է Հայաստանի կրթական համակարգում փոփոխությունների մասին լուրերը, ինչպես նաև խոստովանել է, թե ինչու են նրա երեխաները ոչ պետական դպրոց հաճախում։

– Պարոն նախարար, ինչո՞վ է 2015-16 նոր ուսումնական տարին տարբերվում նախորդներից։

– Դա հերթական ուսումնական տարին է` հին խնդիրների նոր նախաձեռնությունների տարի։ Սովորաբար կրթության ոլորտի խնդիրները շատ երկար են լուծվում, քանի որ դրանց հիմնական մասը տարիներով կուտակվում է, և մի ակնթարթում այդ բոլոր «գորդյան հանգույցները» կտրելն անհնար է և վտանգավոր։ Հայկական ժամանակակից դպրոցի համակարգը հիմնված է երեք հիմնական կետերի վրա` դպրոցի ազգային ինքնություն, խորհրդային դպրոցի բարի ավանդույթներ և արդիականություն, այսինքն` ընդհանուր եվրոպական կրթական տարածքում գտնվելու ցանկություն։

© Sputnik / Asatur YesayantsՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյան
Министр образования и науки Армении Армен Ашотян - Sputnik Արմենիա
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյան

Հայաստանը միշտ փորձում է տեղայնացնել հաջողության նույնիսկ ամենագլոբալ պատմությունները։ Ցանկացած ամենահաջողված փորձ, որն անցկացվել է մեկ այլ հողում և ուրիշ մարդկանց հետ, միշտ չէ, որ հաջողվում է այլ երկրներում։ Վերջին տարիներին մենք, հետևելով Բոլոնյան գործընթացի հիմնական սկզբունքներին, միշտ փորձում ենք դրանք տեղայնացնել։

– Իրականությանը համապատասխանու՞մ են այն լուրերը, թե Հայաստանում ավագ դպրոցը կվերանա, և դպրոցական կրթությունը կրկին տասնամյա կդառնա։

– Ես պարբերաբար լսում եմ դա նախարարի պաշտոնին գտնվելու յոթ տարիների ընթացքում։ Դա չի համապատասխանում իրականությանը։ Մենք անցել ենք տասներկուամյա ուսուցման, ավարտել ենք մեր հասարակությունում տարբեր կերպ ընկալված բարեփոխումների կառուցվածքային փուլը։ 
Այսօր ավելի արդիական է կրթության կոնտենտի խնդիրը։ Մենք դպրոցական ծրագրի վերանայման նոր, հավակնոտ նախագիծ ենք սկսել, քանի որ վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանի հանրակրթական դպրոցի ծրագիրը գերբեռնված է ինչպես առարկայական, այնպես էլ թեմատիկ առումներով, թույլ են արտահայտված միջգիտական կապերը։

Ցավոք, երեխային ամեն ինչ հնարավոր չէ սովորեցնել նույնիսկ 12 տարվա ընթացքում։ Կարևոր է երեխային սովորեցնել սովորել ողջ կյանքում, «soft skills» զարգացնել, սովորեցնել որոշումներ կայացնել և պատասխանատվություն ստանձնել։ Դրա օրինակ է շախմատ առարկան` հայկական կրթական համակարգի բացառիկ պրոդուկտը, որը մենք ենք ստեղծել և արտահանել։ Դա արդեն հայկական կրթական համակարգի յուրօրինակ ապրանքանիշն է, որը միջազգային մեծ ճանաչում և հետաքրքրություն է վայելում։ Դա վերջին տարիների միակ բարեփոխումն է, որի շուրջ ազգային համաձայնություն կա։

– Չնայած Հայաստանի կրթական հասցեին արված բուռն քննադատությանը` մեր աշակերտները փայլուն արդյունքներ են ցույց տվել տարբեր երկրներում անցկացված դպրոցական օլիմպիադաներում։ Ինչպե՞ս կբացատրեք այդ ֆենոմենը։

– Մեր դպրոցականները վերջին տարիներին ամենաբարձր մակարդակով են հանդես գալիս միջազգային օլիմպիադաներում։ Մենք ֆավորիտների շարքում ենք։ Դա կատարվող բարեփոխումների հաջողված լինելու անուղղակի ցուցանիշ է։

– Այո, անշուշտ, հայ ժողովուրդը շատ տաղանդավոր է, և մեր երեխաներն են շատ տաղանդավոր։ Բայց միշտ չէ այդպես եղել։ Ինչու՞ 90–ականներին–2000–ականների սկզբում նմանատիպ հաջողություններ չենք ունեցել։ Մեր առարկայական օլիմպիադաներում նվաճած օլիմպիական մեդալները սառցաբեկորի գագաթն է, որը ցույց է տալիս, որ բարեփոխումներն ընթանում են, և որ մենք դժվարությամբ, բայց փորձում ենք ցանկալի արդյունքների հասնել։ Կրթության ոլորտն ընդհանրապես մեծ ներդրումներ է պահանջում։ Եթե դուք համեմատեք մեր արդյունքները ֆինանսավորման ցուցանիշների հետ, ապա կտեսնեք, որ ամեն տարի մենք փոքրիկ հայկական հրաշք ենք ստեղծում։

– Ինչպե՞ս եք գնահատում կրթության որակը Հայաստանում։

Министр образования и науки Армении Армен Ашотян - Sputnik Արմենիա
Աշոտյան. Մեր դպրոցականներն օլիմպիադաներում ռեկորդային թվով մեդալներ են ստացել
– Ես կարող եմ ասել, որ ամեն ինչ շատ լավ է, կարող եմ հինգ րոպե հիմնավորել իմ պատասխանը, կարող եմ ասել, որ ամեն ինչ շատ վատ է և կրկին հինգ րոպե պատմել, թե ինչու։ Իրականում մեր կրթության որակը թե՛ դպրոցներում, թե՛ բուհերում տարբեր է։ Օրինակ` 12–րդ դասարանում 16 առարկա ենք անցնում։ Բակալավրիատի միջազգային առաջատար ծրագրերով անցնում են 6-9. առավելագույն դեպքում` 12 առարկա։ Իսկ մենք փորձում ենք մեր երեխաներին պատմել ամեն ինչ միանգամից և բարդ բառերով։ Այդ պատճառով մեր խելացի և տաղանդավոր երեխաները սկսում են զզվել ուսումից, քանի որ նրանք չեն հասցնում մարսել այդ ամբողջ նյութը։ Մեր դպրոցը լավն է, հազարավոր լավ ուսուցիչներ ունենք։ Եվ հասարակության վերաբերմունքը դպրոցի նկատմամբ շատ պահանջկոտ է։

– Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում դպրոցներում սովորելուն դպրոցականների հոր տեսանկյունից։ Չէ՞ որ ձեր երեխաները սովորում են ոչ պետական դպրոցում։

– Իմ երեխաները հաճախում են պետության մասնակցությամբ ստեղծված «Այբ» դպրոց։ Դրա ստեղծմանը մի փոքր ես էլ եմ մասնակցել։ Ես, որպես քաղաքացի, օգտվում եմ այն բարեփոխումների պտուղներից, որոնք մենք կատարել ենք։

– Այսինքն, հանրային դպրոցներն ավելի լավն են, քան պետականնե՞րը։

– Ոչ, բոլորովին։ Տարրական դպրոցում կրթության որակն ավելի շատ կախված է հիմնական մանկավարժից։ Իմ որդին առաջին դասարան է գնացել պետական դպրոցում, և այդ դասարանն անվանել էին «նախարարի դասարան»։ Ես չեմ պատրաստվում և ամբողջ կյանքում կրթության նախարար չեմ աշխատելու և չեմ ուզում, որ իմ երեխաներն արհեստական միջավայրում մեծանան։ Ցավոք, հասարակական և մանկավարժական մտածողությունը ոչ ադեկվատ է ձևավորում պաշտոնյաների ընտանիքների երեխաների հոգեբանությունը։ Իսկ «Այբ»–ում նրանց նկատմամբ վերաբերմունքը հավասար է, նույնիսկ, ես կասեի` պահանջող։

– Եկեք պաշտոնական ձևաչափից անցնենք «առանց փողկապի» ձևաչափի։ Ձեր սիրած օծանելիքը։


— Անձնական հարց է, բայց կպատասխանեմ։ Ես չունեմ սիրած օծանելիք, քանի որ այն արտահայտում է իմ տրամադրությունն ու հնարավորությունները։ Երբեմն ես ինքս եմ օծանելիք գնում, երբեմն` կինս։

– Ո՞ր մակնիշի մեքենա եք նախընտրում։

– Մեքենաներ չեմ սիրում։ Մեքենան ինձ համար իսկապես փոխադրամիջոց է` նվազագույն հարմարավետություն և անվտանգություն։ Հաշվի առնելով, որ ես հաճախ եմ ուղևորվում Հայաստանի մարզեր, Ջավախք և Արցախ` իմ մեքենան ամենագնաց է։

© Sputnik / Asatur YesayantsՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյան
Министр образования и науки Армении Армен Ашотян - Sputnik Արմենիա
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյան


– Իսկ ո՞րն է Ձեր սիրած մարզաձևը։
   
– Սիրում եմ խաղալ բասկետբոլ և վոլեյբոլ, իսկ դիտել` ֆուտբոլ։

– Գիրք, որը ձեզ վրա մեծ տպավորություն է գործել։


– Լավ հարց չէ։ Չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր պատասխանում են այդ հարցին։ Այդպիսի գրքերը շատ են։

– Իսկ ֆի՞լմը։

— Նույնը։

– Որտե՞ղ է Հայաստանի կրթության և գիտության նախարարը սիրում հանգստանալ։

– Տանը, բազմոցին։

– Արդյո՞ք դժվար է յոթ տարի անընդմեջ լինել Հայաստանի կրթության նախարարի պաշտոնում ։

– Առհասարակ գրավիչ է հնչում։ Ինչ վերաբերում է յոթ տարիներին, ապա մենք բազմաթիվ ընկերներ ունենք Եվրոպայի գործող և նախկին նախարարների շրջանում։ Եվ իմ գործընկերներից մեկը` նախկին նախարար, օրեր առաջ ինձ ասաց. «Լսիր, կրթության նախարարն այնպիսի երկրներում, ինչպիսին մերն է, հարվածն իր վրա ընդունող պաշտոններից է»։ Դա դատավճիռ է, որի կատարումը հետաձգվում է։

Լրահոս
0