00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փորձագետ. Թուրքիան պետք է առաջինն ընդառաջ գնա Հայաստանին

© Личная страничка в ФейсбукеРуководитель Центра глобализации и регионального сотрудничества Степан Григорян
Руководитель Центра глобализации и регионального сотрудничества Степан Григорян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թուրքիան հրաժարվել է վավերացնել արձանագրությունները, այնպես որ թող նա առաջինը սկսի։ Ծանր իրավիճակը պետք է ստիպի նրանց հանդես գալ խնդրողի դերում, ասել է «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցություն» վերլուծական կենտրոնի տնօրեն Ստեփան Գրիգորյանը

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի– Sputnik. Թուրքիան, որը հայտնվել է ծանր իրավիճակում իշխանությունների սխալ գործողությունների պատճառով, պետք է առաջինն ընդառաջ գնա Հայաստանին, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի եթերում ասել է «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցություն» վերլուծական կենտրոնի տնօրեն Ստեփան Գրիգորյանը։

«Այսօր Թուրքիայի դրությունը շատ լուրջ է, ավելի լուրջ, քան շատերը կարծում են Հայաստանում, Թուրքիայում, ԱՄՆ–ում։ Ես չեմ բացառում, որ Թուրքիայում ապակայունացումը կուժեղանա, ինչին նպաստում է Թուրքիայի իշխանությունների սխալ քաղաքականությունը։ Այդ իրավիճակում նրանք պետք է հասկանան, որ կարող են այլ խնդիրները մղել երկրորդ պլան` բացելով Հայաստանի հետ սահմանը»,– ասել է Գրիգորյանը։

Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ հայ-թուրքական սահմանը պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ փակ է 1993 թվականից: Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերին զանգվածաբար սպանելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Գրիգորյանի խոսքով` թեև այսօր հայ–թուրքական հարաբերություններում դժվար է մեծ փոփոխություններ սպասել, այնուհանդերձ թուրքական իշխանությունները պատրաստ չեն վերսկսել ընդհատված գործընթացները։

«Ես ճիշտ չեմ համարում, որ Հայաստանը պետք է առաջին քայլը կատարի։ Թուրքիան հրաժարվել է վավերացնել արձանագրությունները, այնպես որ թող նա առաջինը սկսի։ Ծանր իրավիճակը պետք է ստիպի նրանց հանդես գալ խնդրողի դերում»,– ասել է Գրիգորյանը։

Գրիգորյանի կարծիքով` Հայաստանը պետք է իրեն արժանավայել կերպով պահի, բայց եթե ստացվեն դրական ուղերձներ, ապա  դրանց դրական կարձագանքի։ Կան նախադեպեր, որ պետությունները, հայտնվելով բարդ իրավիճակում, փորձում են կարգավորել հարաբերություններն այլ պետությունների հետ, որպեսզի արձանագրեն ինչ–որ հաջողություն։ Միաժամանակ նրանք պատրաստ են գնալ զիջումների։

«Մենք իրավունք չունեք հայ–թուրքական հարաբերությունները հետ մղել երկրորդ պլան, ինչպիսի բարդ գործընկեր կամ հակառակորդ լինի Թուրքիան։ Որքան էլ բարդ լինեն հարաբերություններն իշխանությունների, հասարակության և փորձագետների մակարդակում, պետք է շարունակել համագործակցությունը»,– ասել է Գրիգորյանը։

Նա նշել է, որ վերջերս կայացած համաժողովում, որը նվիրված է եղել Ցեղասպանությունից հետո հայ–թուրքական հարաբերություններին, առաջ են քաշվել երկու խնդիրներ։ Առաջին հերթին, հասկանալ այն ներքին քաղաքական գործընթացները, որոնք տեղի են ունենում Թուրքիայում` կապված վերջին ընտրությունների հետ, ինչպես նաև այն, թե նոր ընտրությունները կազդեն արտաքին քաղաքականության վրա։

Գրիգորյանը Հայաստանը և Թուրքիան կապող ևս մեկ ասպեկտ համարում է հայկական ժառանգությունը, որը մնացել է Թուրքիայում և պահպանման կարիք ունի։ Այն չկորցնելու համար անհրաժեշտ է աշխատել հասարակական, փորձագիտական, ինչպես նաև վերլուծական կենտրոնների մակարդակում։

Լրահոս
0