00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսաստանցիները շուտով կկարողանան Հայաստան այցելել տեղական անձնագրերով

© Sputnik / Асатур ЕсаянцЕреван никому не даст засохнуть: феномен уличных фонтанчиков
Ереван никому не даст засохнуть: феномен уличных фонтанчиков - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եթե մենք այդ հարցը լուծենք, ապա ՌԴ շատ քաղաքացիներ առանց խոչընդոտի կգան ՀՀ, ասել է վարչապետը

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը հինգշաբթի կառավարության նիստում անդրադարձել է ՌԴ քաղաքացիների` տեղական անձնագրերով մուտքը Հայաստան ապահովելու հարցին։

«Որքան ինձ հայտնի է, Ռուսաստանի քաղաքացիներն այսօր Հայաստան են ժամանում արտասահմանյան անձնագրերով։ Կարծում եմ, որ անհրաժեշտ է մշակել ներքին անձնագրերով նրանց այցելությունները կազմակերպելու հնարավորությունը, ինչը կնպաստի զբոսաշրջության զարգացմանը, քանի որ իմ տվյալներով, ՌԴ քաղաքացիների միայն 10 տոկոսն արտասահմանյան անձնագրեր ունի»,– ասաց Աբրահամյանը։

Վարչապետն անհրաժեշտ է համարել Ռուսաստանի հետ ԵՏՄ շրջանակում քննարկել ռուսաստանցիների համար Հայաստանի տարածք մուտք գործելու գործընթացը դյուրացնելու հնարավորությունը։

Կառավարության ղեկավարը կարծում է, որ այդ հարցի լուծման դեպքում Ռուսաստանից զբոսաշրջային հոսքը զգալիորեն կմեծանա, ինչը նաև կհանգեցնի տնտեսական լրացուցիչ ակտիվության։ Նա հանձնարարեց համապատասխան մարմիններին զբաղվել այդ հարցով և բանակցություններ սկսել։

«Հանձնարարում եմ, որ այս հարցով լրջորեն զբաղվեք և բանակցեք»,– ասաց Աբրահամյանը։

Ինչպես լրագրողներին հայտնեց Հայաստանի տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության պետական միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը, Հայաստանի մաքսային վերահսկողության համապատասխան կանոնակարգերի և ընթացակարգերի ներդրման համար որոշ ժամանակ է պետք։

«Չեմ կարծում, որ դա լուրջ բարդություն կներկայացնի, և, ամենայն հավանականությամբ, դրական որոշման կարելի է հասնել կարճ ժամանակահատվածում, առավել ևս, որ Ռուսաստանն արդեն նմանատիպ փորձ ունի Բելառուսի հետ»,– ասաց Եգանյանը։
Ըստ նրա, պետք է նաև կարգավորել մի շարք իրավաբանական հարցեր, այդ թվում` համալրել փաստաթղթերի ցուցակը փոխայցելությունների մասին համաձայնագրի շրջանակում։

«Դա թույլ կտա ավելացնել փոխադարձ այցելությունները, զբոսաշրջային ծավալ ավելացնել, քանի որ Ռուսաստանի քաղաքացիները կկարողանան Հայաստան այցելել առանց հավելյալ փաստաթղթավարության։ Քաղաքացիների տեղաշարժման թեթևացման նմանատիպ կետեր են նախատեսված նաև ԵՏՄ–ի մասին համաձայնագրի շրջանակում։ Պահանջարկը կա, առավել ևս, Հայաստանի միգրացիոն այցելությունների հիմնական հոսքը բաժին է ընկնում Ռուսաստանին»,– ասաց Եգանյանը։

Միաժամանակ, ընթացակարգերի դյուրացումը չի անդրադառնա Հայաստանի քաղաքացիներին, քանի որ Հայաստանի ներքին շուկայի համար գործում է ID–քարտ և արտերկիր մեկնելու անձնագրի միայն մի տեսակը։

Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2015 թվականի երկրորդ եռամսյակում հանրապետություն է այցելել 256 917 զբոսաշրջիկ, ինչը 1.8 տոկոսով ավելի է, քան 2014 թվականի նույն ժամանակաշրջանում։ Միաժամանակ, հանրապետություն այցելած զբոսաշրջիկների 29.4 տոկոսը ժամանել է ԱՊՀ երկրներից, այդ թվում` 24.6 տոկոսը` Ռուսաստանից։

Լրահոս
0