ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի–Sputnik. Թեև ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ գումարն ու սեքսը հարաբերությունները խզելու կամ ամուսնալուծվելու ամենատարածված պատճառներն են, այդուհանդերձ, հոգեբանների կարծիքով` գոյություն ունի հինգ պատճառ, որոնք հանգեցնում են հարաբերությունների խզման կամ ամուսնալուծության, նշում է developmentofmentalhealth.com կայքը։
Այդ հինգ պատճառներն են` ժամանցային միջոցառումները վայելելու ժամանակի պակասը, աշխատանքի գերծանրաբեռնվածությունը և արագ ընթացող առօրյան, ոչ բավարար ներողամտությունը և չափից դուրս կախվածությունը զուգընկերոջից։
Հոգեբանները միաձայն նշում են, որ հարաբերությունների խզման կամ ամուսնալուծության վրա մեծամասամբ ազդում է զուգընկերների միջև ոչ բավարար հաղորդակցությունը։
Զուգընկերների միջև արդյունավետ հաղորդակցությունը հանգեցնում է ոչ միայն տեղեկատվության և զգացմունքների ներդաշնակ փոխանակման, այն նաև ազատություն է ընձեռում դիմացինի հետ արդյունավետ բանավիճելու համար` առանց վախենալու, որ զուգընկերը լրջորեն կվիրավորվի և անմիջապես կհեռանա։
Ըստ հոգեբանների` զուգընկերները սիրավեպի սկզբում շատ ավելի ճկուն են և պատրաստ հարմարվելու մյուսների պահանջներին, քան երկարատև հարաբերությունների ժամանակ։