00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:01
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Հայաստանի ուժեղագույն շախմատիստները Բաքվում կպայքարեն ՖԻԴԵ–ի Գավաթի համար

© Sputnik / Асатур ЕсаянцЛевон Аронян, армянский гроссмейстер
Левон Аронян, армянский гроссмейстер - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նոքաութ համակարգով անցկացվող աշխարհի շախմատի գավաթին մասնակցում է 128 շախմատիստ

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի– Sputnik. Չորս հայ գրոսմայստերներ` Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը և Սամվել Տեր–Սահակյանը, մասնակցում են հինգշաբթի Բաքվում մեկնարկող ՖԻԴԵ–ի Գավաթին։

Ավելի վաղ ՖԻԴԵ–ի կայքում հրապարակվել էին վիճակահանության արդյունքները, որոնցով որոշվել են մեկնարկային խաղի մրցակիցները։ Արոնյանի առաջին մրցակիցը կլինի Լյուքսեմբուրգը ներկայացնող Մայքլ Վեդենքելերը, Սարգսյանն ուժերը կչափի Լեհաստանը ներկայացնող Մատեուշ Բարտելի հետ, Տեր–Սահակյանը` Ռուսաստանը ներկայացնող Նիկիտա Վիտիուգովի հետ, իսկ Մելքումյանը` ամերիկացի Գատա Կամսկու հետ։

Աշխարհի շախմատի գավաթը կանցկացվի նոքաութ համակարգով սեպտեմբերի 10–ից հոկտեմբերի 4–ը Բաքվում։ Գավաթի համար կմրցեն 128 շախմատիստներ։

Левон Аронян, армянский шахматист - Sputnik Արմենիա
Լևոն Արոնյանը միանձնյա հաղթող է
Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 1,6 մլն դոլար, որից հաղթողը կստանա 96 հազար դոլար, եզրափակիչ դուրս եկած շախմատիստը` 64 հազար դոլար, կիսաեզրափակչում հայտնված շախմատիստը` 40 հազար դոլար, ¼ եզրափակչում հայտնված շախմատիստները` 28 հազարական դոլար։

Գավաթի հաղթողն ու եզրափակիչ դուրս եկած շախմատիստն իրավունք կստանա մասնակցել 2016 թ.–ի թեկնածուների մրցաշարին։

Ըստ կանոնների` մասնակիցները միմյանց հետ կխաղան երկու պարտիա`ժամանակի դասական վերահսկողությամբ (90 րոպե` առաջին 40 քայլի համար, այնուհետև 30 րոպե մինչև խաղի ավարտը` յուրաքանչյուր հաջորդ քայլի համար 30 վայրկյանի ավելացմամբ)։

Երկու հանդիպումներից հետո ոչ–ոքի արդյունքի դեպքում մրցակիցները կխաղան երկու պարտիա` 25+10 ժամանակով։ Եթե կրկին գրանցվի ոչ–ոքի, ապա կխաղան 10+10 երկու պարտիա, այնուհետև 5+3 երկու պարտիա։ Եթե դրանից հետո ևս մրցակիցները ոչ–ոքի խաղան, ապա նախատեսված է «արմագեդոն» (5-ը 4–ի վրա)+3` ոչ–ոքի սև խաղաքարերի օգտին։

Եզրափակչում շախմատիստները կխաղան չորս պարտիա` ՖԻԴԵ–ի վերահսկողությամբ։

Լրահոս
0