ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. Հանգստյան օրերին օդի ջերմաստիճանը կնվազի, հայտնում է հայհիդրոմետկենտրոնը։
Հայաստանի տարածքում հինգշաբթի և ուրբաթ սպասվում է սպասվում է առանց տեղումների եղանակ, շաբաթ և կիրակի շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Քամին կլինի հարավ-արևելյան` 2-5 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 12-ի ցերեկը կնվազի 2-3, արևելյան շրջաններում` 5-7 աստիճանով, 13-ի գիշերը` ևս 2-3 աստիճանով:
Երևանում սեպտեմբերի 10-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 12-14-ի երեկոյան ժամերին և գիշերը հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:
Երևանում այսօր կլինի 34-36 աստիճան տաքություն։
Հանգստյան օրերին ջերմաստիճանը կնվազի և անձրև կգա

© nnm.me
Բաժանորդագրվել
Երևանում այսօր կլինի 34-36 աստիճան տաքություն