00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փորձագետ. Մինսկի համաձայնագրերի փորձը կարելի է կիրառել Ղարաբաղում

© Photo : press office of the MoD of RAармия оборона Карабах граница военнослужащий НКР
армия оборона Карабах граница военнослужащий НКР - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եվսեևի խոսքով` Ղարաբաղում կարելի է կիրառել նույն մոտեցումները, որոնք օգտագործվել են Մինսկում Դոնբասի դեպքում, մասնավորապես դա վերաբերում է ծանր սպառազինությունները դուրս բերելուն

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի- Sputnik. Դոնբասի հարցի շուրջ Մինսկում ձեռք բերված պայմանավորվածությունների փորձը պետք է օգտագործվի նաև Ղարաբաղում, որպեսզի իրավիճակը թուլանա, երեքշաբթի «Հայաստան–Ռուսաստան. փոխհարաբերություններ և հեռանկարներ» տեսակապի ժամանակ ասել է ԱՊՀ երկրների Կովկասի ինստիտուտի բաժնի վարիչ Վլադիմիր Եվսեևը։

Վերջին շրջանում հայ–ադրբեջանական սահմանին իրավիճակը կտրուկ սրվել է։ Սեպտեմբերի սկզբից հաճախակի են դարձել ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմը խախտելու դեպքերը, ինչպես նաև Բաքվի ռազմատենչ հայտարարությունները։

Բացի այդ, Ադրբեջանը սկսել է սահմանին կիրառել ականանետներ և համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր։

«Քանի որ Ղարաբաղի շփման գծում օգտագործվում է ոչ միայն հրաձգային սպառազինություն, այլ նաև ականանետներ, սեպտեմբերի սկսվել է լարվածության նոր փուլ, ամեն ամիս բարձրանում է օգտագործվող զենքի տրամաչափը։ Նույնը նկատվում է Դոնբասում»,– ասել է Եվսեևը։

Նրա խոսքով` Ղարաբաղում պետք է կիրառել նույն մոտեցումները, որոնք օգտագործվել են Մինսկում Դոնբասի կապակցությամբ, մասնավորապես, 100մմ մեծ տրամաչափով ծանր սպառազինությունների, իսկ հետագայում` ավելի փոքր տրամաչափի սպառազինությունների հեռացման հարցը։

Ներկա պահին Ուկրաինայի արևելքում հրադադարի ռեժիմ է պահպանվում։ Համապատասխան պայմանավորվածություններն առկա են փաստաթղթերում, որոնք ստորագրվել են Մինսկում 2015թ.–ի փետրվարին «նորմանդական քառյակի» առաջնորդների հանդիպման արդյունքում։

Չնայած դրան` հակամարտող կողմերը պարբերաբար մեղադրում են միմյանց հրադադարի ռեժիմը խախտելու մեջ։ Խախտումներ են արձանագրում նաև միջազգային դիտորդները։

«Ցավոք սրտի, տեսնում եմ, որ իրավիճակը խորանում է։ Դիպուկահարների հեռացումն արդեն բավարար չէ, քանի որ տեղի է ունենում մշտական թեժացում։ Պետք է հեռացնել ծանր հրետանին»,– ասել է Եվսեևը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ.–ի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Հանրաքվեին հաջորդեցին Ադրբեջանի ձեռնարկած ռազմական լայնածավալ գործողությունները, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ.–ի մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմն ընդհանուր առմամբ շուրջ 25-30 հազար զոհ ունեցավ, իսկ մոտ մեկ միլիոն մարդ էլ ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: —0-

Լրահոս
0