00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռազմական փորձագետ. Ադրբեջանն անհրաժեշտ ռեսուրս չունի «հաղթական պատերազմի» համար

© АРКАДавид Джамалян
Давид Джамалян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մեծ պատերազմի, ընդ որում հաղթական պատերազմի համար անհրաժեշտ ռեսուրս Ադրբեջանը չունի, նրանք ունեն նաև ռազմական ներուժի խնդիր, նշել է ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Դավիթ Ջամալյանը

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի– Sputnik. Արդեն մի քանի օր է` Ադրբեջանը գնդակոծում է Տավուշի մարզի գյուղերն ու շարունակում է խախտել ԼՂՀ–ի շփման գծում հաստատված հրադադարի ռեժիմը։ Այս սադրիչ գործողությունների հետևանքով կան զոհեր և վիրավորներ։

Լարվածությունը «մեծ» պատերազմի չի հանգեցնի

ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Դավիթ Ջամալյանը կարծում է, որ վերջին օրերի լարվածությունը չի հանգեցնի մեծ պատերազմի։

«Մեծ պատերազմի, ընդ որում հաղթական պատերազմի համար անհրաժեշտ ռեսուրս Ադրբեջանը չունի: Նրանք նաև ռազմական ներուժի խնդիր ունեն, այդ պատճառով էլ չեն կարող պատերազմ սկսել», – պարզաբանել է Ջամալյանը։

Ռազմական փորձագետը վստահ է, որ լոկ ցանկությամբ խաղաղություն չես նվաճի, պատուհան կա, միակ պատուհանը հզոր հարվածներ հասցնելու ունակ բանակ ունենալն է։

«Պետք է լինել այնքան ուժեղ, որ Ադրբեջանը հասկանա, որ հնարավոր պատերազմը իր համար աղետ է լինելու։ Ցավոք մեր տարածաշրջանում իրողություններն այնպիսինն են, որ ագրեսիվ նկրտումները շատ են։ Եվ տվյալ իրավիճակում մենք միտում ունենք խաղաղ ապրել», – ասել է Ջամալյանը «Sputnik-Արմենիա» ռադիոյի եթերում։

Զորավարժությունները` որպես պատերազմը կանխելու երաշխիք

«Շանթ 2015» հրամանատարաշտաբային ռազմավարական զորավարժություններն անցկացվեցին Հայաստանում սեպտեմբերի 3–6–ը։ Զորավարժությունները կրում էին պլանային բնույթ և ուղղված էին հայկական բանակի մարտունակության բարձրացմանը։

«Զորավարժությունների արդյունքը ոչ թե պատերազմը կլինի, այլ հուսալի խաղաղությունը, որովհետև դրանք ոչ թե պատերազմի նախերգանք են, այլ պատերազմը կանխելու միջոց», – նշել է Ջամալյանը։

Ալիևյան կլանը փորձում է պահպանել դեմքը

Փորձագետի խոսքով`վերջին միջադեպերի հետևանքով Ադրբեջանի կողմից զոհերի թիվն այնքան մեծ է, որ նրանք փորձում են թաքցնել, բայց թաքցնել հնարավոր չէ:

«Ենթադրում եմ, որ ալիևյան կլանը փորձում է դեմքը պահել` այս իրավիճակից դուրս գալ քավության նոխազ դարձնելով պաշտպանության նախարարության իրենց գործընկերներին, որովհետև զոհերի թաքցնելու քաղաքականությունը ինքնագլուխ իրենց մոտ չի վարվում, ամեն ինչ համաձայնեցված է», – նշել է Ջամալյանը։

Նա նաև ընդգծել է, որ ադրբեջանական դիվերսիոն հետախուզական խմբերի գործողությունների վերլուծություն է ցույց է տալիս, որ նրանք չեն հարձակվում հենակետի վրա, հենակետ գրավելու նպատակով։

«Նրանք ուղղակի դարանակալում են ճանապարհներին և կրակի տակ են վերցնում մեր զինծառայողներին, ընդ որում հետո նահանջում են, այսինքն անում են ամեն ինչ անառողջ մթնոլորտ ստեղծելու համար», – ասել է Ջամալյանը։

Հայաստանը հաղթանակը պահելու խնդիր ունի

Ջամալյանը վստահ է, որ հաղթական պատերազմի միֆը այս տարիներին ադրբեջանական բանակի անձնակազմի շրջանում կոտրվել է։

«Անցյալ օգոստոսին դա ակնհայտ դարձավ, երբ  հատուկ նշանակության ստորաբաժանումը հրաժարվեց խնդիր կատարել: Այս առումով մեր խնդիրը շատ ավելի հեշտ է, մենք հաղթանակը պահելու խնդիր ունենք, իսկ իրենք` նվաճելու, ինչը ռազմական առումով շատ ավելի բարդ է, քան եղածը պաշտպանելը», – ասել է Ջամալյանը։

Լրահոս
0