ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ն նվազեցրել է Հայաստանում շարժակազմի` գծերից դուրս գալու քանակը. 2009 թվականի 96 դեպքի դիմաց, 2014 թվականին այն կազմել է 9 դեպք, լրագրողներին ասաց ՀԿԵ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը Համագործակցության անդամ երկրների Երկաթուղային տրանսպորտի խորհրդի` երկաթուղու շարժման անվտանգության հարցերին նվիրված նիստի ժամանակ։
«Գնացքների շարժման անվտանգության հարցը մեզ մոտ միշտ առաջնային հարցերից է, և աշխատանքային օրը սկսվում է դրանից։ Հայաստանում մեր գործունեության ընթացքում` սկսած 2009 թվականից, կազմակերպված գնացքներում մենք գրանցել ենք շարժակազմի` գծերից դուրս գալու 96 դեպք։ Անցյալ տարի մեզ մոտ այն կազմել է ընդամենը 9 դեպք, ընդ որում, մոտակա, քիչ նշանակալի ճանապարհներին։ Այսինքն, այդ ցուցանիշը նվազել է ավելի քան 10 անգամ։ Ընթացիկ տարում գծերից դուրս գալու դեպքեր չեն եղել», – ասաց Ռեբեցը։
Նրո խոսքերով` ավելի վաղ ճանապարհների երկարությունը, որոնք գնահատվում էին, որպես անբավարար, և պահանջում էին արագության նվազեցում, կազմում էր 300 կմ։
«Այսօր այդ ճանապարհների երկարությունը կազմում է ընդամենը 6 կմ։ Նորոգվել է շուրջ 400 կմ տարածություն, հաշվի առնելով ընթացիկ տարին, այդ թիվը կկազմի մոտ 450 կմ։ Ավելի քան 700 հազար չորսու է փոխվել։ Բեռնատար գնացքների արագությունը աճել է միջինը մինչև 5 կմ/ժ», – նշեց Ռեբեցը։
Ռուսական պատվիրակության ղեկավար, Երթևեկության անվտանգության դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Կոսարյովի խոսքերով` ՌԵՈՒ անվտանգության համակարգն առաջ է անցել, սակայն նրանք մեծ հաճույքով կիսվում են իրենց փորձով և կիրառում են այն ՀԿԵ ճանապարհներին։
«Մենք բազմաթիվ աշխատանքներ ենք արել, Հայաստանում էլ են արվել, մենք կարող ենք դրանք կիրառել Ռուսաստանում։ Մենք պատրաստում ենք բարձր արագություն ունեցող ենթակառուցվածքների շահագործման կանոնները` օգտվելով այն երկաթգծերի եզակի փորձից, որոնք օգտագործում են ռելսերի բարձրացում փոքր շառավիղ ունեցող թեք տեղանքներում, այդ թվում` հայկական փորձը», – ասաց Կասարևը։
Նիստի ընթացքում մասնակցիները կքննարկեն հարցերի լայն շրջանակ։ Նիստին մասնակցում են Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Լատվիայի, Լիտվայի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Ուկրաինայի, Էստոնիայի երկաթուղիների վարչության ներկայացուցիչներ։
«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերությունն ու իրականացնում է «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008թ.-ի փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:
Ռեբեց. ՀԿԵ–ն տասը անգամ նվազեցրել է շարժակազմի` գծերից դուրս գալու ցուցանիշը
© АРКАЖелезная дорога
© АРКА
Բաժանորդագրվել
Գնացքների շարժման անվտանգության հարցը մեզ մոտ միշտ առաջնային հարցերից է, և աշխատանքային օրը սկսվում է դրանից, ասաց ՀԿԵ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը