ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի — Sputnik. Երկուշաբթի առավոտյան Հայաստանի կառավարության շենքում միջադեպ է գրանցվել` անվտանգության ծառայության աշխատակիցներից մեկը ինքնասպանության փորձ է կատարել։ Այդ տեղեկությունը Sputnik Արմենիա պորտալին հաստատել է հանրապետության ոստիկանության մամուլի ծառայությունը։
Ոստիկանությունը մանրամասներ չի ներկայացնում։ Կատարվում է քննություն։
Ինչպես հայտնում են հայկական ԶԼՄ–ները, նախնական տվյալներով, տղամարդու վիճակը ծանր է, նա տեղափոխվել է հիվանդանոց։ Առայժմ միջադեպի պատճառները հայտնի չեն։