00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռյազանովի որդին հերքել է այն տեղեկությունը, թե ռեժիսորը սրտի կաթված է ստացել

© Sputnik / Владимир Вяткин / Անցնել մեդիապահոցРежиссер Эльдар Рязанов
Режиссер Эльдар Рязанов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Որոշ ԶԼՄ–ներ ավելի վաղ տեղեկացրել էին, որ հայտնի ռեժիսորի մոտ սրտի կաթված է եղել։ Ռյազանովի խորթ որդին` Օլեգ Բերդյուգինը, հայտարարել է, որ ռեժիսորն անցնում է պլանային վերականգնողական բուժում Մոսկվայի հիվանդանոցներից մեկում

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի– Sputnik. Հայտնի ֆեժիսոր Էլդար Ռյազանովի խորթ որդին` Օլեգ Բեդյուգինը հերքել է տեղեկատվությունն այն մասին, թե Էլդար Ռյազանովի մոտ սրտի կաթված է։ Նրա խոսքով` նա պլանային բուժում է անցնում Մոսկվայի հիվանդանոցներից մեկում։

Ավելի վաղ որոշ ԶԼՄ–ներ տեղեկացրել էին, թե 87–ամյա Ռյազանովի մոտ սրտի կաթված է եղել։

«Ոչ մի սրտի կաթված, ոչ մի շտապ հոսպիտալացում չի եղել։ Նա պլանային վերականգնողական բուժում է ստանում Մոսկվայի հիվանդանոցներից մեկում», –  գրել է Ռյազանովի խորթ որդին Facebook–ի իր էջում։

Պիրոգովի անվան առաջին քաղաքային հիվանդանոցից, որտեղ ռեժիսորը բուժում է անցնում, տեղեկացրել են, որ նրա իրավիճակը «համեմատաբար բավարար է»։

2014 թ.–ի նոյեմբերին ռեժիսորը տեղափոխվել էր Բուրդենկոյի անվան նեյրովիրաբուժության ինստիտուտ, որտեղ նրա մոտ ախտորոշել էին «ուղեղի արյան շրջանառության սուր խանգարում»։ Նրա վիճակը գնահատվում էր ծանր և ավելի ուշ ավելի էր վատացել, կատարվել էր անոթային թերապիա։ Այս տարվա հունվարին Ռյազանովին դուրս էին գրել հիվանդանոցից, սակայն հուլիսին նա կրկին տեղափոխվել էր հիվանդանոց` նույն ախտորոշմամբ։ Օգոստոսի սկզբին ռեժիսորը դուրս էր գրվել հիվանդանոցից բավարար ցուցանիշներով։

Էլդար Ռյազանովը ռուս և խորհրդային կինոռեժիսոր է, սցենարիստ, դերասան, մանկավարժ, հեռուստահաղորդավար, գրող, բանաստեղծ, թատերագիր, պրոդյուսեր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ։ Նա «Ավազակ ծերունիներ», «Իտալացիների անհավանական արկածները Ռուսաստանում», «Ճակատագրի հեգնանքը կամ բաղնիքդ անուշ», «Ծառայողական սիրավեպ», «Կայարան երկուսի համար», «Գարաժ» և շատ այլ ֆիլմերի հեղինակն է։

Լրահոս
0