ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Ամերիկացի դերասան Սթիվեն Սիգալը Արևելյան տնտեսական համաժողովի շրջանակում անվանակոչել է էգ ընձառյուծին, նա կոչել է նրան Չինգիզ խանի առաջին կնոջ պատվին` Queen Borte (Թագուհի Բորտե)։
Նա պարզաբանել է, որ այս անունը պետք է էգ ընձառյուծին հաղորդի ուժ և խիզախություն, որն անհրաժեշտ է այդ տեսակի կենդանու քիչ քանակի պայմաններում։
Համաժողովի ծրագրի մի մասը բարեգործական բնապահպանական աճուրդն էր։ Որպես լոտ` «Ընձառյուծի երկիր» ազգային պարկի և «Հեռավորարևելյան ընձառյուծներ» ոչ առևտրային կազմակերպության կողմից ներկայացվել էր բացառիկ հնարավորություն` անվանակոչել ամենահազվագյուտ բծավոր գիշատիչներից մեկին։
«Ցանկանում եմ օգտագործել իմ դեմքն ու անունը` ընձառյուծներին օգնելու համար», – ասել է Սիգալը։
Հեռավորարևելյան ընձառյուծների պոպուլյացիայի պահպանման հարցում օգնելու պատրաստակամության մասին Սթիվեն Սիգալը հայտարարել էր` մասնակցելով այս հազվագյուտ կենդանուն նվիրված ցուցահանդեսին։ Դերասանին տեղեկացրել էին, որ այսօրվա դրությամբ Ռուսաստանում ընձառյուծի քանակը հաջողվել է 30 առանձնյակից հասցնել 70–ի, սակայն հյուրը նշել է, որ դա բավարար չէ։
Սթիվեն Սիգալը հեռավորարևելյան ընձառյուծին պատմական անձի անունով է կոչել
© Sputnik / Сергей Красноухов / Անցնել մեդիապահոցСтивен Сигал на площадке Восточного экономического форума
© Sputnik / Сергей Красноухов
/ Բաժանորդագրվել
Դերասանը կենդանու համար ընտրել է պատմական կերպարներից մեկի անունը, որը պետք է կենդանուն հաղորդի ուժ և խիզախություն, որն անհրաժեշտ է այդ տեսակի կենդանու քիչ քանակի պայմաններում