00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Միսս մոլորակ 2015»-ի մասնակից Դայանա Դավթյան. գեղեցիկ դիմանկար

© Sputnik / Асатур Есаянцпредставительница Армении на конкурсе "Мисс Планета-2015" Даяна Давтян
представительница Армении на конкурсе Мисс Планета-2015 Даяна Давтян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանը կմասնակցի «Միսս մոլորակ 2015» մրցույթին, որն առաջին անգամ կանցկացվի Թբիլիսիում սեպտեմբերի 6–13–ը

Հայաստանը կմասնակցի «Միսս մոլորակ 2015» մրցույթին, որն առաջին անգամ կանցկացվի Թբիլիսիում սեպտեմբերի 6–13–ը

Դայանա Դավթյանը, ով շուտով կդառնա 17 տարեկան, Sputnik Արմենիա պորտալին պատմել է իր ճաշակի, ցանկությունների, երազանքների, ծրագրերի և անձնական կյանքի մասին

– Դայանա, պատմեք ձեր մանկության մասին։

– Մանկությանս հետ կապված են ամենաուրախ հիշողությունները, հատկապես` մանկապարտեզն ու բակի ընկերները։ Ծնվել եմ Մոսկվայում, իսկ Երևան ենք տեղափոխվել, երբ ես չորս տարեկան էի։ Շատ հիշողություններ են կապված մարմնամարզության պարապմունքների հետ։ Երբ ես վեց–յոթ տարեկան էի, առաջարկ ստացա Հայաստանը ներկայացնել Դուբայում անցկացվող գեղեցկության մրցույթում, սակայն հայրս դեմ էր։

 

© Sputnik / Асатур Есаянцпредставительница Армении на конкурсе "Мисс Планета-2015" Даяна Давтян
представительница Армении на конкурсе Мисс Планета-2015 Даяна Давтян - Sputnik Արմենիա
представительница Армении на конкурсе "Мисс Планета-2015" Даяна Давтян


– Ովքե՞ր են Ձեր ծնողները։

– Մայրս ճարտարապետ է, իսկ հայրս` շինարար։ Ես ընտանիքի միակ երեխան եմ։

– Ի՞նչ էիք ցանկանում դառնալ, երբ փոքր էիք։

– Փոքր ժամանակ երազում էի դառնալ նկարչուհի, շատ էի նկարում, սակայն երբ մեծացա, հասկացա, որ ցանկանում եմ դառնալ դիզայներ կամ ճարտարապետ։ Պատրաստվում եմ ընդունվել Հայաստանի պետական պոլիտեխնիկական համալսարան։

– Սիրած խաղալիք ունեցե՞լ եք։

– Շատ էի սիրում Բարբի տիկնիկները, չէի կարողանում անտարբեր անցնել նրանց կողքով։

– Ինչպե՞ս եք սովորում դպրոցում, խնդիրներ ունե՞ք առաջադիմության հետ, որո՞նք են Ձեր ամենասիրելի առարկաները։

© Sputnik / Асатур Есаянцпредставительница Армении на конкурсе "Мисс Планета-2015" Даяна Давтян
представительница Армении на конкурсе Мисс Планета-2015 Даяна Давтян - Sputnik Արմենիա
представительница Армении на конкурсе "Мисс Планета-2015" Даяна Давтян


– Նորմալ եմ սովորում, սակայն չեմ սիրում մաթեմատիկան։ Ամենաշատը գրականությունն եմ սիրում։

– Իսկ ինչու՞ որոշեցիք դառնալ մոդել և սովորեցիք «Ատեքս» կենտրոնում։


– Ինձ միշտ գրավել է բեմը, պոդիումը։ «Ատեքսի» մասին շատ էի լսել, մորաքույրս ևս խորհուրդ տվեց գնալ այնտեղ սովորելու։ Այսպես սկսվեց մոդելի իմ կարիերան, որն ինձ համար միշտ հոբբի էր։ Առաջնահերթն ինձ համար լավ մասնագիտություն ստանալն է։

– Ի՞նչ զգացիք, երբ իմացաք, որ կներկայացնեք Հայաստանը մրցույթում։

– Շատ ուրախացա, երբ իմացա, թե ինչ հեղինակավոր մրցույթ է, և ես կարող եմ այնտեղ ներկայացնել Հայաստանը։

– Իսկ ինչպե՞ս արձագանքեցին Ձեր ծնողները։

– Մայրս հանգիստ վերաբերվեց, սակայն հայրս շատ դեմ էր։ Ինձ դժվարությամբ հաջողվեց համոզել նրան։ Նա մինչ օրս այնքան էլ գոհ չէ, սակայն փոխել է իր կարծիքը։

– Ինչո՞վ էր նա դա բացատրում։

– Նա դեմ էր նաև մոդելային գործակալությունում իմ սովորելուն։ Ամենայն հավանականությամբ, նա պարզապես անհանգստանում է ինձ համար։

– Իսկ ընկերնե՞րը:


– Նրանք շատ ուրախացան և ամեն կերպ ինձ աջակցում և խրախուսում են։ Ինձ համար շատ կարևոր է նրանց աջակցությունը։

 

© Sputnik / Асатур Есаянцпредставительница Армении на конкурсе "Мисс Планета-2015" Даяна Давтян
представительница Армении на конкурсе Мисс Планета-2015 Даяна Давтян - Sputnik Արմենիա
представительница Армении на конкурсе "Мисс Планета-2015" Даяна Давтян


– Ծանո՞թ եք մրցույթի մյուս մասնակիցների պորտֆոլիոներին։ Լուրջ մրցակիցներ տեսնու՞մ եք։


– Այո, նրանցից ոմանք բավականին լուրջ մրցակիցներ են։

– Հավատու՞մ եք հաղթանակին։

– Դժվար է պատասխանել այս հարցին։ Ինձ համար հաղթանակ է արդեն այն, որ ես ներկայացնում եմ Հայաստանն այս մրցույթում։ Իհարկե, շատ ուրախ կլինեմ, եթե դառնամ «Միսս մոլորակ 2015»։

– Ավանդույթի համաձայն` հաղթողը հանդես է գալիս ելույթով։ Դուք արդեն մտածե՞լ եք, թե ինչ եք ասելու։

– Այո, իհարկե։ Ես շնորհակալություն կհայտնեմ մորս, Top Model ազգային ասոցիացիային, որի շնորհիվ մասնակցում եմ մրցույթին և, իհարկե, Աստծուն։

– Դուք հավատու՞մ եք այն կարծիքին, որ գեղեցկությունը կփրկի աշխարհը։


– Այո, ընդ որում ոչ միայն արտաքին, այլ նաև ներքին գեղեցկությունը։

© Sputnik / Асатур Есаянцпредставительница Армении на конкурсе "Мисс Планета-2015" Даяна Давтян
представительница Армении на конкурсе Мисс Планета-2015 Даяна Давтян - Sputnik Արմենիա
представительница Армении на конкурсе "Мисс Планета-2015" Даяна Давтян


– Դայանա, իսկ որտե՞ղ եք սիրում հանգստանալ և հանգստի ի՞նչ տեսակ եք նախընտրում` ակտի՞վ, թե՞ պասիվ։

– Ծովափին։ Ես սիրում եմ ակտիվ հանգիստը, սիրում եմ լողալ, արևի լոգանք ընդունել նույնպես սիրում եմ։

– Հետևու՞մ եք հատուկ դիետայի։

– Ոչ, պարզապես խուսափում եմ արագ սննդից, քանի որ այն շատ վտանգավոր է առողջության համար։

– Իսկ Դուք հոբբի ունե՞ք։

– Փոքր տարիքում սիրում էի նկարել, իսկ հիմա զբաղվում եմ ճարտարապետությամբ։

– Եթե հաղթեք մրցույթում, պատրա՞ստ եք բացի թագից, ընդունել շրջապատողների` գրեթե անխուսափելի նախանձն ու փոխել սովորական կենսակերպը։

– Կարծում եմ` այո։

– Օրվա ո՞ր ժամն եք ամենաշատը սիրում։

– Ցերեկվա 2–4–ը, շատ եմ սիրում արևը։

– Ի՞նչն է երաժշտության մեջ Ձեզ ամենահոգեհարազատը։


– Փոփ–երաժշտությունը և հատկապես` Ռիհաննայի երգերը։

– Իսկ գրքերի՞ց։

– «Սատանան Պրադա է կրում», որը ես վերջերս ընթերցեցի։ Սիրում եմ ընթերցել, հատկապես ռուսերեն։

– Անկասկած, սիրելի ֆիլմ էլ ունեք…

– Այո, «Կատարյալ սպանություն»։

– Հագուստի ի՞նչ ոճ եք նախընտրում։

– Casual, չեմ սիրում գոթական ոճը։

© Sputnik / Асатур Есаянцпредставительница Армении на конкурсе "Мисс Планета-2015" Даяна Давтян
представительница Армении на конкурсе Мисс Планета-2015 Даяна Давтян - Sputnik Արմենիա
представительница Армении на конкурсе "Мисс Планета-2015" Даяна Давтян


– Դայանա, իսկ boyfriend ունե՞ք։

– Ոչ։

– Սակայն, անշուշտ, երկրպագուներ ունեք։ Դուք պատրաստվու՞մ եք ամուսնանալ վաղ տարիքում։

– Ոչ, կարծում եմ, որ դա սխալ է։ Նախ ցանկանում եմ կարիերա անել։

– Իսկ կցանկանայի՞ք շատ երեխաներ ունենալ։

–  Չեմ մտածել այդ մասին, սակայն երևի` այո, սիրում եմ երեխաներ։

– Ի՞նչ է երազում Դայանա Դավթյանը։

– Երազում եմ դառնալ լավ մասնագետ և ունենալ ամուր ընտանիք։

Լրահոս
0