00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Սուրեն Սուրենյանց
Փաշինյանն ակտիվորեն զբաղված է պատմությունը կեղծելով.Սուրենյանց
09:07
5 ր
Դավիթ Խաժակյան
Փաշինյանի հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը.Խաժակյան
09:13
4 ր
Դավիթ Մարգարյան
Նախադրյալներ կան կասկածելու, որ Ավինյանը տեղյակ է եղել տոմսի գնի մասին.Մարգարյան
09:18
5 ր
Ուղիղ եթեր
09:24
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:15
39 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Արմեն Աշոտյան
Նախագահները մերժեցին նրա հրավերն ու ճիշտ արեցին․Աշոտյան
19:14
2 ր
Ամրամ Մակինյան
Հայրապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները շարունակվում են․Մակինյան
19:17
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խոսնակ. Պետք չէ, որ ժողովուրդը շատ «խորամուխ լինի» Սահմանադրական բարեփոխումների էության մեջ

© Photo : official site of the Parliament of RAЗдание Национального собрания Армении
Здание Национального собрания Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քննարկումները տևեցին մինչև ուշ երեկո և ուղղված էին բարեփոխված Սահմանադրությունը, դրա առանձնահատկությունները ներկայացնելուն, ինչպես նաև հասարակության կողմից ներկայացվող առաջարկների հրապարակմանը

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի– Sputnik. Հայաստանի քաղաքական և հասարակական կազմակերպություններն ուրբաթ հավաքվեցին խորհրդարանում` Մայր օրենքի առաջարկվող բարեփոխումների նախագիծը քննարկելու նպատակով։ Քննարկումներին մասնակցելու համար գրանցվեցին 80 կազմակերպություններ կամ մոտ 100 մարդ, որոնց թվում էին պատգամավորներ, արտախորհրդարանական ուժերի, հասարակական կազմակերպությունների, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ և ուսանողներ։

Որն է նորամուծությունը

Ինչպես նշեց ՀՀ ԱԺ–ում նախագահի ներկայացուցիչ, սահմանադրական բարեփոխումների պատրաստման փորձագիտական հանձնաժողովի անդամ և հիմնական զեկուցող Վարդան Պողոսյանը, հիմնական և ամենակարևոր բարեփոխումն իշխանավարման կարգի փոփոխությունն է`անցումը կիսանախագահական համակարգից խորհրդարանական իշխանավարման համակարգի։

Նա նշեց, որ եթե գործող Սահմանադրությունն ուղղված է նախագահի ձեռքում իշխանությունը կենտրոնացնելուն, ապա բարեփոխումներով առաջարկվում է ապահովել իշխանության ապակենտրոնացում։

«Գործող Սահմանադրությամբ նախագահը պետք է ստանա խորհրդարանական մեծամասնության աջակցությունը, ինչը հանգեցնում է իշխանության գերկենտրոնացման, միաժամանակ չկան դրույթներ այն մասին, թե ինչպես պետք է զարգանա իրավիճակը, եթե խորհրդարանական ընտրություններն ավարտվեն ընդդիմադիր ուժերի հաղթանակով, ինչը կարող է հանգեցնել քաղաքական տարաձայնությունների։ Իշխանության անցումը խորհրդարանական մեծամասնությանը թույլ կտա լուծել այս խնդիրը», – ասաց Պողոսյանը։

Սահմանադրության նախագծում առանձին լիազորություններ են տրամադրվում ընդդիմադիր ուժերին, որոնք հնարավորություն կունենան ստեղծել հանձնաժողովներ և խորհրդարանի քննարկմանը ներկայացնել կարևոր տարբեր հարցեր` ստանալով պատգամավորների միայն մեկ քառորդի աջակցությունը։ Ընդլայնվել են նաև ընդդիմադիր պատգամավորների հնարավորությունները։

Պատգամավորներին կփոխանցվեն նաև Գլխավոր դատախազ, ԿԲ–ի նախագահ, Օմբուդսմեն, վերահսկող հանձնաժողովներ, Վերահսկիչ պալատի նախագահ նշանակելու լիազորությունները, որոնց ընտրության համար կպահանջվեն պատգամավորների բոլոր ձայների 3/5–ը։

Բացի այդ, քաղաքացիները հնարավորություն են ստանում խորհրդարանի քննարկմանը ներկայացնել սեփական օրենսդրական նախաձեռնություններն` իրենց նախաձեռնության օգտին 50 հազար ստորագրություն հավաքելու դեպքում։ Եթե պատգամավորները չընդունեն առաջարկները, ապա լրացուցիչ ստորագրություններ հավաքելու դեպքում նման օրինագիծը կարող է ներկայացվել հանրաքվեի։ Նույնը վերաբերում է նաև Սահմանադրության մեջ առաջարկվող հնարավոր լրացումներին, սակայն դրա համար կպահանջվի հավաքել 200 հազար ստորագրություն։

Սահմանը կրակի տակ 

Քննարկումների ամենասկզբում պատգամավորները մտահոգություն հայտնեցին և աննպատակահարմար համարեցին սահմանադրական բարեփոխումների քննարկումը մի իրավիճակում, երբ երկրի սահմանին լարված իրավիճակ է։

«Որքանով էր նպատակահարմար նման` գրեթե պատերազմական իրավիճակում, որը հիմա ստեղծվել է սահմանին, անցկացնել քննարկումներ և հայտարարել իշխանավարման նոր կարգին անցնելու մասին», –  ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը։

Միաժամանակ ավելի ուշ լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը նշեց, որ տեղյակ է, թե ինչ է տեղի ունենում սահմանամերձ գյուղերում և պարբերաբար այցելում է այնտեղ։

«Ես փորձում եմ ձեռնպահ մնալ ցուցադրական գործողություններից։ Մենք միշտ աջակցում ենք մարզերին և մեր օրինաստեղծ գործունեության շնորհիվ կարողացել ենք նրանց զգալի աջակցություն ցուցաբերել», – ասաց Սահակյանը։

Թարգմանության դժվարություններ. միասեռական ամուսնությունները Սահմանադրությունում


Քննարկումների ընթացքում հատուկ հետաքրքրություն առաջացրեց այն հարցը, որ սահմանադրական բարեփոխումների նախագծում նախատեսված է միասեռ ամուսնությունների գրանցման հնարավորությունը։ Ինչպես նշեցին հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, բարեփոխումների անգլերեն տարբերակում, որոնք ներկայացվել են Վենետիկի հանձնաժողովի քննարկմանը, նշվում է, որ ամուսնություն կարող է գրանցվել տղամարդկանց և կանանց միջև։ Ինչպես կարծում են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, այդ ձևակերպումը գաղտնի հնարավորություն է երկրում միասեռական ամուսնություններ գրանցելու համար։ Սակայն ՀՀ ԱԺ–ում նախագահի ներկայացուցիչ, սահմանադրական բարեփոխումների նախապատրաստման փորձագիտական հանձնաժողովի անդամ և հիմնական զեկուցող Վարդան Պողոսյանը շտապեց ցրել հավաքվածների կասկածներն` ընդգծելով, որ նոր Սահմանադրության մեջ ներկայացված փոփոխություններից ոչ մեկը հնարավորություն չի տալիս երկրում գրանցել միասեռական ամուսնություններ։

«Ինչպես գործող սահմանադրությունում, այնպես էլ առաջարկվող բարեփոխումների նախագծում, նախատեսված է ամուսնությունների գրանցում միայն տղամարդու և կնոջ միջև։ Մենք այնքան ենք պաշտպանում մեր ընտանիքների շահերը, որ ընտանիքի և դրա պաշտպանության հարցերն ընդգրկված են Սահմանադրությունում և գտնվում են պետության հովանու ներքո»,– ասաց Պողոսյանը։

Փորձագիտական հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանն իր հերթին ընդգծեց, որ միասեռական ամուսնությունները հակասահմանադրական են և չեն կարող համարվել հասարակության նորմալ բաղադրիչ, ստանալ պետության աջակցությունն ու պաշտպանությունը։ «Մեր Սահմանադրության մեջ ամրագրված է, որ Հայաստանում ընտանիքը բաղկացած է մի տղամարդուց և մի կնոջից», – ասաց Թովմասյանը։

«Կողմ» և «Դեմ»

Լսումները տևեցին սպասվածից ավելի երկար, քանի որ բոլոր մասնակիցները որոշեցին արտահայտել իրենց կարծիքը, ընդ որում ոչ միայն ներկայացված բարեփոխումների օգտին։ Ինչպես նշեց ընդդիմադիր պատգամավոր Հրանտ Բագրատյանը, անցկացված քննարկումները չհամոզեցին իրեն Սահմանադրության բարեփոխումների անհրաժեշտության հարցում։

«Չեմ կարծում, որ երկրում կայունության ապահովման համար անհրաժեշտ է ներդնել խորհրդարանական կարգ, քանի որ կայունություն կարելի է ապահովել նաև երկպալատ համակարգ ստեղծելու և Սենատ հասկացության ներդրման միջոցով, եթե նման անհրաժեշտություն կա», – ասաց Բագրատյանը։

Քննարկումներին մասնակցող ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն իր հերթին հայտարարեց, որ ՀԱԿ–ը հրաժարվել է մասնակցել նախագահի և նրա ներկայացուցիչների հետ բարեփոխումների հարցերով հանդիպմանը, քանի որ կարծում է, որ նրանք քննարկելու և առաջարկելու բան չունեն։ Իսկ քննարկումներին իր մասնակցությունը նա բացատրեց նրանով, որ մտադիր է այս դիրքորոշման մասին տեղեկացնել հասարակությանը։

«Մենք մերժում ենք սահմանադրական բարեփոխումների ողջ գործընթացը, որն ուղղված է սահմանադրական հեղափոխությանն ու գործող ղեկավարության կողմից իշխանության զավթմանը», –  հայտարարեց Զուրաբյանն և հեռացավ քննարկումներից։

Եզրափակելով քննարկումները` հիմնական զեկուցող Վարդան Պողոսյանը հայտարարեց, որ փոփոխությունները պետության համար ինքնանպատակ չեն։

«Մենք ներկայացված նախագիծը չենք դիտարկում որպես անփոփոխ դոգմա և պատրաստ ենք այն լրամշակել և փոխել` հասարակության բոլոր շերտերի միասնական կարծիքն արտացոլելու համար։ Առավել ևս, որ քննարկումների ընթացքում հնչել են բազմաթիվ հետաքրքիր առաջարկներ, որոնց ուղղությամբ պատրաստ ենք աշխատել», – ասաց  Պողոսյանը։

Խորամուխ լինե՞լ էության մեջ

Սահմանադրական բարեփոխումների հարցում իր դիրքորոշումը հայտնեց նաև ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը, որին լրագրողները «դարանակալել» էին խորհրդարանի դահլիճից դուրս։ Նրա խոսքով` բարեփոխված Սահմանադրությունն արդեն շատ կողմնակիցներ ունի պատգամավորների շրջանում, քանի որ անցկացվել է հետևողական աշխատանք Մայր օրենքի փոփոխությունների հիմնական դրույթները նրանց ներկայացնելու ուղղությամբ։

Նա նշեց, որ Սահմանադրությունը շատ բարդ իրավական փաստաթուղթ է, այդ պատճառով անցկացվում են քննարկումներ` խորհրդարանի բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներին հիմնական սկզբունքները ներկայացնելու նպատակով։

«Նոր Սահմանադրությամբ քաղաքական ուժերը ստանում են մեծ և լայն լիազորություններ, և ՀՀԿ–ն փոփոխություններ է առաջարկում` ելնելով ոչ թե շահադիտական կուսակցական դրդումներց, այլ փորձելով ստեղծել այնպիսի մթնոլորտ, որի դեպքում քաղաքական ուժերն ու հասարակությունը դառնան քաղաքական և կառավարման գործընթացների մասնակիցներ», – ասաց Սահակյանը։

Նա նաև նշեց, որ հասարակության հիմնական շերտերը ևս աջակցում են բարեփոխումներին, որոնց հարցում արդեն ձևավորվել է դրական իմիջ։

Միաժամանակ նա նշում է, որ պարտադիր չէ, որ հասարակությունը ծանոթանա փաստաթղթի ամբողջական տեքստին։

«Եթե անգամ մենք բոլորս, այդ թվում` ես, անցնենք ուսուցման վեց ամսվա դասընթաց, ապա շատ քիչ բան կկարողանանք հասկանալ Սահմանադրությունից։ Սա բավականին լուրջ փաստաթուղթ է, որը ստեղծվել է մանրակրկիտ քննարկումների արդյունքում, և ժողովուրդը պարզապես պետք է հասկանա, թե ինչ է ուզում, որպեսզի երկիրը կառավարվի մե՞կ ուժի կողմից, թե՞ լինի կոլեգիալ։ Սա ամենագլխավոր սկզբունքն է, որը հարկավոր է ներկայացնել ժողովրդին», – ասաց Սահակյանը։

Ինչ վերաբերում է այն բանին, թե ինչպես և ինչ դերում է նա տեսնում իրեն Սահմանադրության բարեփոխումից հետո, խոսնակը նշեց. «Հանրաքվեից և բարեփոխումներից հետո ես կմնամ Գալուստ Սահակյան»։

Լրահոս
0