00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Սուրեն Սուրենյանց
Փաշինյանն ակտիվորեն զբաղված է պատմությունը կեղծելով.Սուրենյանց
09:07
5 ր
Դավիթ Խաժակյան
Փաշինյանի հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը.Խաժակյան
09:13
4 ր
Դավիթ Մարգարյան
Նախադրյալներ կան կասկածելու, որ Ավինյանը տեղյակ է եղել տոմսի գնի մասին.Մարգարյան
09:18
5 ր
Ուղիղ եթեր
09:24
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:15
39 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Արմեն Աշոտյան
Նախագահները մերժեցին նրա հրավերն ու ճիշտ արեցին․Աշոտյան
19:14
2 ր
Ամրամ Մակինյան
Հայրապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները շարունակվում են․Մակինյան
19:17
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փորձագետներ. Ռուսաստանի և Հայաստանի նախագահների հանդիպման գլխավոր թեման էներգետիկան կլինի

Армения - Россия флаги
Армения - Россия флаги - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փորձագետների կարծիքով` Սարգսյանի և Պուտինի հանդիպման ընթացքում կքննարկվի ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցությունը և ՀՀ Սահմանադրության բարեփոխությունը, որի համաձայն` երկիրը կարող է անցնել խորհրդարանական իշխանավարման կարգի

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի– Sputnik. Սեպտեմբերի 7–ին Մոսկվայում նախատեսված Ռուսաստանի և Հայաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Սերժ Սարգսյանի հանդիպման գլխավոր հարցը կդառնա երկու երկրների համագործակցությունը էլեկտրաէներգետիկ ոլորտում, կարծում են փորձագետները։ Բացի այդ, նրանց կարծիքով, կքննարկվի ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցությունն ու ՀՀ Սահմանադրության բարեփոխումը, որի համաձայն` երկիրը կարող է անցնել խորհրդարանական իշխանավարման կարգի։

Դժվարին ժամանակներ

Հայ–ռուսական հարաբերությունները, իրենց ոգով և ձևով լինելով դաշնակցային, իսկապես դժվարին ժամանակներ են ապրում` ինչպես ներքին գործոնների, այնպես էլ արտաքին ուժերի պատճառով, որոնք փորձում են բաժանել երկու պետությունները և հասարակության որոշակի շրջանակներում ստեղծել անբարյացակամ մթնոլորտ, ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի և Կովկասի ուսումնասիրման կենտրոնի փորձագետ Անդրեյ Արեշևը։

Церемония встречи президентом России В.Путиным глав иностранных делегаций и почетных гостей - Sputnik Արմենիա
Պուտինը և Սարգսյանը կքննարկեն երկկողմ գործակցությունը


Նրա կարծիքով` այս նպատակով օգտագործվում են ամենատարբեր հարցեր, օրինակ, էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հետ կապված խնդիրները, ինչը կարելի էր նկատել Երևանում այս տարվա ամռանը տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում, «երբ քաղաքացիների արդարացի սոցիալ–տնտեսական պահանջները փորձում էին օգտագործել քաղաքական և աշխարհաքաղաքական նպատակներով»։

«Այստեղ առկա է խնդիրների ամենալայն շրջանակ, որոնք կապված են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ և, մասնավորապես, Ռուսաստանի կողմից Ադրբեջանին սպառազինության վաճառքի փաստի շեշտադրումը, ինչն ակտիվորեն օգտագործում են Հայաստանի տեղեկատվական դաշտի ուժերը։ Առկա են նաև Հայաստանում ստեղծված բարդ սոցիալ–տնտեսական իրավիճակը (գների, սակագների աճը) բացառապես Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության փաստով պայմանավորելու փորձերը, ինչն, իհարկե, այդպես չէ», – նշել է Արեշևը։

Էլեկտրաէներգետիկան` առաջին պլանում

ՄՊՀ–ի Հետխորհրդային տարածքի ուսումնասիրման կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Ալեքսանդր Կարավաևն իր հերթին կարծում է, որ երկու երկրների բանակցությունները նվիրված կլինեն հիմնականում էներգետիկայի ոլորտի համագործակցությանը։

«Մակրոտնտեսական մակարդակի գլխավոր թեման ՀԷՑ–ի շուրջ ստեղծված բանկային ճգնաժամի ֆինանսավորման հարցն է», – ասել է Կարավաևը։

Ինչպես նշել է փորձագետը, «ողջ ենթակառուցվածքը գտնվում է Ռուսաստանի և Հայաստանի սահմանագծին. դուստր ձեռնարկությունները ռուսական են, սակայն դրանք Հայաստանի իրավաբանական անձինք են և վարկավորվում են հայկական բանկերի կողմից»։

«Եթե ողջ կառուցվածքը չֆինանսավորվի լրացուցիչ միջոցներով, ապա այն հայտնվում է բավականին լուրջ ճգնաժամային իրավիճակում։ Դրամական լրացուցիչ ֆինանսավորումն անհրաժեշտ է, քանի որ այնտեղ ԽՍՀՄ–ից ժառանգություն է ստացվել էլեկտրաէներգետիկա, որն ի վիճակի չէ գումար վաստակել։ Հարկավոր են ներդրումներ արտադրողների և մատակարարների դիվերսիֆիկացիայի համար։ Կքննարկվեն այս խնդիրները», – համոզված է Կարավաևը։

Արեշևն իր հերթին հիշեցրել է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության (ռուսական «Ինտեր ՌԱՕ»–ի «դուստրը») էլեկտրաէներգիայի սակագների հետ կապված հարցը, որի պատճառով այս տարվա ամռանը Երևանում բողոքի ակցիաներ էին ընթանում, մասամբ լուծվել է հայ–ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում։
Грант Мелик-Шахназарян - Sputnik Արմենիա
Ի՞նչ սպասել Պուտին-Սարգսյան հանդիպումից


«Այնտեղ ընդունվել են աուդիտի հետ կապված որոշումներ։ Սակայն, իհարկե, էլեկտրաէներգիայի սակագների հետ կապված հարցը դեռևս օրակարգային է, քանի որ ուղղակիորեն կամ անուղղակիորեն այն կապված է ամերիկացիներին Որոտանի կասկադ ՀԷԿ–ի վաճառքի հետ, որը Հայաստանի էլեկտրաէներգետիկ համակարգի ինքնատիպ անջատիչն է»,  – պարզաբանել է նա։

Ինչպես կարծում է փորձագետը, այստեղ, իհարկե, հարցեր կծագեն ԱՄՆ–ում հակառուսական պատժամիջոցային հիստերիայի հետագա ակտիվացման դեպքում։

«Մասնավորապես, եթե ԱՄՆ–ն արգելի երրորդ երկրների տարածքում ռուսական էներգետիկ ընկերությունների հետ իր ընկերությունների փոխգործակցությունը (իսկ մենք գիտենք, որ ԱՄՆ–ի ազգային օրենսդրությունը պետական սահմաններ չի ճանաչում), ապա հնարավոր է տհաճ հարցեր ծագեն, մի իրավիճակ, երբ էներգետիկ կառուցվածքի առանցքային օբյեկտներից մեկը պատկանում է ամերիկյան ընկերությանը, իսկ մնացած հզորությունների մեծ մասը` Ռուսաստանի Դաշնությանը։ Եթե այստեղ դժվարանա ռուսական սուբյեկտների գործունեությունը, ապա, իհարկե, տհաճ իրավիճակ կստեղծվի։ Սա ուշադրություն պահանջող հարց է», – ասել է Արեշևը։

Սահմանադրության բարեփոխումն ու այլ հարցեր

Ինչպես կարծում է Արեշևը, հնարավոր է, որ քննարկվի նաև Հայաստանի սահմանադրական բարեփոխման հարցն ու նրա հնարավոր հետևանքներն ինչպես հանրապետության ներքաղաքական կայունության, այնպես էլ հայ–ռուսական արդյունավետ փոխգործակցության համար։

«Քանի որ ոչ մեկի համար գաղտնիք չէ,  որ այդ բարեփոխումների շատ կողմեր տարակուսանք են առաջացնում, առաջին հերթին` հայկական հասարակության շրջանում։ Ռուսաստանը ևս ուշադիր հետևում է այն ամենին, ինչ տեղի է ունենում հարևան երկրներում։ Այդ պատճառով, ինձ թվում է, որ նմանատիպ հանդիպումներն ու այցերը պայմանավորված են օբյեկտիվ անհրաժեշտությամբ», – պարզաբանել է նա։

Նոր Սահմանադրության նախագծով նախատեսվում է, որ Հայաստանը կանցնի խորհրդարանական իշխանավարման կարգի։ Ըստ փաստաթղթի` Հայաստանի նախագահը կընտրվի ոչ թե համընդհանուր ուղիղ քվեարկության, այլ ընտրիչների ժողովի կողմից, որտեղ կներառվեն խորհրդարանի պատգամավորներ և  տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ։

Փորձագետը չի բացառել, որ Մոսկվայում կայանալիք բանակցությունների ընթացքում կքննարկվեն նաև գազին վերաբերող հարցեր։

«Ես կնշեի նաև գազի գների հարցը, քանի որ բնական չի կարող համարվել նաև այն իրավիճակը, որի դեպքում Հայաստանի վերջնական սպառողների համար գազի գինը գրեթե կրկնակի ավել է այն գնի համեմատ, որով այն ստացվում է հայ–վրացական սահման։ Եվ այստեղ հստակ պետք է որոշել, թե որտեղ են ավարտվում մասնավոր բիզնեսի շահերն ու սկսվում միջպետական շահերը, որոնք չպետք է տուժեն մի շարք գործարարների չափազանց մեծ ախորժակի պատճառով», – եզրափակել է Արեշևը։

Լրահոս
0