00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ջիգարխանյանի թատրոնի «ժանտախտային» ներկայացումը

© Sputnik / Владимир Трефилов / Անցնել մեդիապահոցизвестный российский и советский актер театра и кино Армен Джигарханян
известный российский и советский актер театра и кино Армен Джигарханян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արմեն Ջիգարխանյանի ղեկավարած դրամատիկական թատրոնը XX հոբելյանական խաղաշրջանը բացում է Գրիգորի Գորինի «Ժանտախտ ձեր երկու տներին...» պիեսի հիման վրա բեմադրած ներկայացումով։ Sputnik–ը եղել է պրեմիերային նախորդած ցուցադրությանը և զրուցել Արմեն Ջիգարխանյանի հետ։

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. Արմեն Ջիգարխանյանի ղեկավարած դրամատիկական թատրոնը XX հոբելյանական խաղաշրջանը բացում է Գրիգորի Գորինի «Ժանտախտը ձեր երկու տներին…» պիեսի հիման վրա բեմադրած ներկայացումով։ Sputnik–ը եղել է պրեմիերային նախորդած ցուցադրությանը և զրուցել Արմեն Ջիգարխանյանի հետ։

Եթե լինել, ապա` թատրոնում


Արմեն Ջիգարխանյանը թատերական բեմ բարձրացավ լրագրողների և քննադատների բուռն ծափահարությունների ուղեկցությամբ։  Լեգենդար արտիստը առույգ է, և նրա դեմքին փայլում է դերասանին բնորոշ հեգնական ժպիտը։ Լրագրողներին «դու»–ով է դիմում` ավելացնելով մեկ «արև», մեկ «սիրելի» փաղաքշական բառերը։ Իրավունք ունի։ Չէ՞ որ նույնիսկ ամենատարեց լրագրողը երեխա է նրա համեմատ` հոկտեմբերի 3-ին Արմեն Ջիգարխանյանը կդառնա 80 տարեկան։

«Ես 80 տարեկան եմ, և մինչ օրս չգիտեմ «Լինել, թե չլինել» հարցի պատասխանը, – խոստովանեց Արմեն Ջիգարխանյանը։ – Երբ իմ տարիքին հասնեք, կհասկանաք, որ ես չեմ ստում»։
Սակայն ինչ վերաբերում է նրա կյանքի իմաստին, այստեղ ամեն ինչ պարզ է։ Ջիգարխանյանի համար դա թատրոնն է։

«Թատրոնը դժվար ուղի է,– ասաց ԽՍՀՄ ժողովրդական դերասանը և ավելացրեց, որ թատրոնը տարօրինակ օրգանիզմ է։– 60 տարի է` ապրում եմ թատրոնում և ոչ մի չեմ դադարում զարմանալ։ Սա զարմանահրաշ հաստատություն է։ Չեմ հասկանում` ինչի համար են մարդիկ գալիս այստեղ։ Սակայն ինձ համար թատրոնն ամենասուրբ վայրն է»։

Բեմական կյանքի բարդությունները

«Ժանտախտը ձեր երկու տներին…» ներկայացումը` Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» ողբերգության շարունակությունն է, որը գրել է «Սովորական հրաշք» և «Այն նույն Մյունհաուզենի» հեղինակ Գրիգորի Գորինը։

Վերոնայի սիրահարված զույգը մահացավ, և դուքսը որոշեց համերաշխություն հաստատել երկու թշնամական տոհմերի միջև։ Մոնտեգյուն և Կապուլետը համաձայն են (փորձվիր հակառակվել),  սակայն հարսի ու փեսայի դերերի համար ընտրում են ամենաանպետքներին, ամենաանարժան հեռավոր բարեկամներին։ Մոնտեգյուների տոհմի փեսացուն կաղ ու շիլ Անտոնիոն է`  նեոպոլիտանական թափառաշրջիկը, ով խմելու և մանր խուլիգանության հակումներ ունի։ Կապուլետի հարսը թեթևաբարո տգեղ աղջիկ է` Ռոզալինա անունով, որը հղիացել է անհայտ մեկից, կարծես թե`մավրից։

Սակայն սա միայն սկիզբն է։ Իրադարձությունները շատ արագ են զարգանում և բարդ հանգուցալուծում ստանում։ Թեժ կրքերի ու լարվածության մեջ պահող շեքսպիրյան ողբերգությունը վերածվում է չարաճճի կատակերգության, որն էլ իր հերթին դառնում է սահմռկեցուցիչ թրիլլեր և այնպիսի ողբերգական երանգներ ստանում, որ բոլորովին հեռանում է շեքսպիրյան ոճից։

«Այս պիեսին ես վաղուց եմ ծանոթ, – ասաց Արմեն Ջիգարխանյանը։ – Շատ տարիներ առաջ (1996 թվականին – Sputnik) Գորինն իր պիեսը բերեց Մայակովսկու անվան թատրոն։ Նա կարդաց այն։ Որոշեցին, որ սա թեթևամիտ, օպերետային պիես է։ Հետո ժամանակ անցավ, և մեր ռեժիսոր դերասաններից մեկը` Սերյոժա Վինոգրադովը, բերեց այս պիեսն ու ասաց` եկեք փորձենք։  Եվ մենք ռիսկի գնացինք։ Ստացվեց, թե ոչ` դատեք ինքներդ։ Ես այս պիեսի պատասխանատվությունն ամենայն հանգստությամբ վերցնում եմ ինձ վրա, այնպես որ, ըստ իս, այն բավականին հաջողված է»։

Ուրախությամբ պետք է նշել, որ ներկայացումն անցավ առանց ավելորդ միջնադարյան ճոխ զգեստների։ Ներկայացման էսթետիկան ավելի շուտ միափաստարկ գանգստերային էր, ինչպես 30-ականների Չիկագոյում։ Դերասանները վառ ու կոլորիտային կերպարներ էին։ Հատկապես հարկ է նշել Իբրահիմ Գագիևին, որն անչափ համոզիչ կատարեց ավազակ Անտոնիոյի դերը, հմայեց բացասական կերպարով, ու ներկայացման ավարտին կանայք թաշկինակները մոտեցրին աչքերին։

Պիեսն, իհարկե, բազմաբովանդակ է։ Արմեն Ջիգարխանյանն այն որակում է որպես իրավիճակի քաղքենիական ընկալման ուսումնասիրություն, երբ «սխալ բան են հրամցնում»։ Սակայն իրականում պիեսը, իհարկե, ավելի խորն է։ Իսկ նոր համաշխարհային դիմակայման պայմաններում Ռուսաստանի լավագույն թատրոններից մեկի խաղացանկում այսպիսի վերնագրով ներկայացման բեմադրումը հավանաբար գլոբալ իմաստ է ստանում։ Սակայն Արմեն Ջիգարխանյանը դա չի խոստովանում։

«Բեմում սեր խաղալը բարդ է, – բացատրում է թատրոնի ղեկավարը։ – Ընդհանրապես «Ռոմեո և Ջուլիետ» թեման բարդ է։ Իրական սիրո մասին բազում բեմադրություններ եմ տեսել։ Սակայն խոստովանեմ, որ հազվադեպ եմ տեսել, որ դա ճիշտ մատուցվի։ Այսօր հերոսների խոսքերը սկսել են անգամ բալետ–մալետներով փոխարինել։ Շեքսպիրն ավելի լավ է»։

Թատրոնը որպես տխրությունը բուժելու դեղամիջոց

Արմեն Ջիգարխանյանն իր գործով տարված, ներկայում ապրող և ապագային միտված մարդու տպավորություն է թողնում։ Սակայն դրա հետ մեկտեղ մեզանից շատերը հիշում են նրա հին դերերը, որոնք մեր հիշողության մեջ են մնացել դեռ մանկության տարիներից։ Արմեն Ջիգարխանյանը կարոտախտ զգո՞ւմ է անցյալի նկատմամբ, թե՞ դա հորինված զգացողություն է, ինչպես նա նշել էր հարցազրույցներից մեկում։


«Կարոտախտը գրական զգացում է, –Sputnik–ին ասաց Արմեն Ջիգարխանյանը։ – Կարծում եմ, որ այդ զգացումը հնարել է մի հաջողակ մարդ և դրան անուն տվել։ Տխրության պահեր լինում են։ Սակայն ես թատրոն եմ գալիս, բեմ եմ բարձրաննում, խաղում եմ, և վերջ։ Այնպես որ ես նույնիսկ չգիտեմ` ինչ է կարոտախտը»։

Ջիգարխանյանը թատրոնի մարդ է և չի կարոտում կինոյում խաղացած դերերին, կարծում է, որ դրանք անցած փուլ են։ Սակայն ինչպես իր էպիգրամներից մեկում ասում էր Վալենտին Գավտը, «հայերն աշխարհում ավելի քիչ են, քան այն ֆիլմերը, որոնցում խաղացել է Ջիգարխանյանը»։

«Լինում է, որ ինձ հրավիրում են պրոդյուսերներն ու ռեժիսորները, – ասաց ԽՍՀՄ ժողովրդական դերասանը։ – Սակայն ես բավականին թանկ արժեմ։ Պրոդյուսերներն ինձ ասում են` ավելի հեշտ է չորս այլ դերասաններ վերցնենք, քան միայն քեզ։ Իսկ ես չեմ էլ վիճում»։

Լրահոս
0