00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանին ավերիչ երկրաշարժ սպառնու՞մ է, թե ոչ

CC BY-SA 3.0 / Yamaguchi / Kinemetrics seismographземлетрясение
землетрясение - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության պետ Հրաչյա Պետրոսյանը նշեց, որ Հայաստանում այսօր ուժեղ երկրաշարժի սպառնալիք չկա

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի– Sputnik. Ուրբաթ առավոտյան, տեղական ժամանակով ժամը 08։49–ին Երևանի և Հայաստանի որոշ քաղաքների ու գյուղերի բնակիչները ստորգետնյա ցնցումներ զգացին, որոնց պատճառը Ադրբեջանի տարածքում տեղի ունեցած երկրաշարժն էր։

Էպիկենտրոնում ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 7–8 բալ, Հայաստանում երկրաշարժը զգացվել է Վանաձորում, որտեղ ուժգնությունը կազմել է 2–3 բալ, Ստեփանավանում, Կապանում` 3 բալ, Նոյեմբերյանում` 4 բալ, Չորաթանում` 3–4 բալ, Այգեձորում` 4–5 բալ, Երևանում` 3–4 բալ։

Մարդը բնության արքան չէ՞

Ինչպես Sputnik Արմենիա պորտալին ասաց «Աղետների ռիսկերի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի տնօրեն Մովսես Պողոսյանը, երկրում պետական մակարդակով մշակվում է աղետների դեպքում տարբեր ծրագրերի և գործողությունների սխեմաներ, և ամեն տարի վարժանքներ են անցկացվում։

«Այդուհանդերձ, քաղաքացիները պաշտպանված չեն ուժեղ երկրաշարժերի հետևանքներից, քանի որ կան ուժեր, որոնք մեզնից կախված չեն», – նշեց Պողոսյանը։

Շենքերի սեյսմակայունության աստիճանը


Հայաստանում կառուցվող սեյսմակայունության համատեքստում Պողոսյանը նշեց, որ Հայաստանը դասեր չի քաղել 1988թ.–ի Սպիտակի աղետալի երկրաշարժից։ Նա ընդգծեց, որ Հայաստանում շենքերի մեծ մասը նախատեսված չեն 7 բալից բարձր ցնցումներին։

Դրանք հիմնականում ԽՍՀՄ–ի ժամանակ կառուցված շենքերն են, որոնց հիմքը քանդվում է գրունտային ջրերի հետևանքով։

«Փրկարարներն անզոր են, եթե մեր երկրի շենքերի 70 տոկոսի սեյսմակայունությունը սխալ է հաշվարկված», – նշեց Պողոսյանը։

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Սեյսմակայուն շինարարության հայկական ասոցիացիայի նախագահ Միքայել Մելքումյանը, հիմա Հայաստանի տարբեր քաղաքներում անցկացվում են բնակելի շենքերի, դպրոցների և հիվանդանոցների սեյսմամեկուսացման ուժեղացմանն ուղղված աշխատանքներ` հորիզոնական ճկուն սեյսմամեկուսիչների տեղադրման նոր տեխնոլոգիայի օգտագործմամբ։ Այս տեխնոլոգիայի կիրառման աշխատանքներն անցկացվել են երկրի տարբեր քաղաքների 50 շենքերում։

Ցիկլայնությունը մտահոգում է


«Աղետների ռիսկերի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի տնօրեն Մովսես Պողոսյանը պարզաբանեց, որ երկրաշարժերն ընդհանուր առմամբ որոշակի ցիկլայնություն ունեն։ Եվ որքան շատ ժամանակ է անցել այս կամ այն տարածաշրջանում ուժեղ երկրաշարժից հետո, այնքան ավելի մեծ է դրա կրկնության հավանականությունը։

Նա ավելացրեց, որ Հայաստանում ուժեղ երկրաշարժեր են գրանցվել 1928, 1966 և 1988 թվականներին։

«Երկրաշարժերին բնորոշ է որոշակի ցիկլայնությունը։ Ուժեղ երկրաշարժերը Հայաստանում կարող են կրկնվել որոշակի ժամանակահատվածը մեկ։ Դա վկայում է, որ մեր երկրում մարդիկ պետք է միշտ պատրաստ լինեն դրան», – ընդգծեց Պողոսյանը։

Հայաստանի սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության պետ Հրաչյա Պետրոսյանն իր հերթին նշեց, որ այսօր Հայաստանում ուժեղ երկրաշարժի սպառնալիք չկա։

Նրա խոսքով` 2015 թվականը բավականին հանգիստ էր Հայաստանի համար ստորգետնյա ցնցումների քանակի առումով, և երկրում այս տարի տեղի ունեցած երկրաշարժերի թիվը չի գերազանցել նորման։

«Մենք շուրջօրյա հերթապահություն ենք իրականացնում, ունենք նաև 150 մոնիտորինգային կայաններ, որոնք գրանցում են ցնցումները տարբեր պարամետրերով», – ավելացրեց Պետրոսյանը։

Նա նշեց, որ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը մշտապես վերահսկում է երկրի տարածքում տիրող իրավիճակը։

Լրահոս
0