00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փորձագետ. հակառուսական պատժամիջոցները կարող են անուղղակի կերպով ազդել Հայաստանի վրա

© Photoполитолог Александр Маркаров
политолог Александр Маркаров - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պատժամիջոցների հետևանքով Ռուսաստանում կտրուկ վատացել է տնտեսական իրավիճակը, իսկ քանի որ Ռուսաստանի տնտեսությունը սերտորեն կապված է հայկականի հետ, ապա չի բացառվում, որ այդ պատժամիջոցները բացասաբար ազդեն նաև Հայաստանի վրա

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի– Sputnik. Արևմտյան պատժամիջոցները կարող են անուղղակի կերպով ազդել Հայաստանի տնտեսության վրա, Sputnik Արմենիա պորտալին ասաց ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը` մեկնաբանելով այն փաստը, որը Արևմուտքը որոշել է նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ։

Մարկարովի կարծիքով` արևմտյան պատժամիջոցներն առաջին հերթին ազդում են Ռուսաստանի վրա, ինչի հետևանքով երկրում կտրուկ վատացել է տնտեսական իրավիճակը։ Իսկ քանի որ Ռուսաստանի տնտեսությունը սերտորեն կապված է հայկականի հետ, ապա  չի բացառվում, որ այդ պատժամիջոցները բացասաբար ազդեն նաև Հայաստանի վրա

Ռուսաստանի նկատմամբ ԵՄ–ի և ԱՄՆ–ի պատժամիջոցների ցանկը կարող է ընդլայնվել։ ՌԴ–ի նկատմամբ նոր պատժամիջոցներ կարող են սահմանվել այն դեպքում, երբ Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետությունների իշխանությունները հրաժարվեն տեղական ընտրություններ անցկացնել հոկտեմբերի 25–ին։ Այդ օրը նմանատիպ ընտրություններ կանցկացվեն Ուկրաինայի տարածքում։ Արևմտյան դիվանագիտական շրջանակում հայտարարում են, որ եթե ԴԺՀ–ն և ԼԺՀ–ն զիջումներ չանեն տեղական ընտրությունների ժամկետների հարցում, ապա Արևմուտքը կմեղադրի նրանց Մինսկի պայմանավորվածությունները ձախողելու մեջ, իսկ մեղավորը կլինի Մոսկվան։

Միաժամանակ քաղաքագետը կարծում է, որ ուկրաինական ճգնաժամի կողմերից յուրաքանչյուրը յուրովի է տեսնում այն։ Արևմուտքն ունի խնդրի սեփական տեսլականը, Ռուսաստանն էլ` իրենը։

«Բոլոր կողմերն ունեն խնդրի իրենց տեսլականը։ Կրեմլը կարծում է, որ պատժամիջոցներն անհիմն են, իսկ Արևմուտքն այս հարցում այլ կարծիքի է։ Ուկրաինական ճգնաժամում Արևմուտքը մեղադրում է հենց Ռուսաստանին և առավել նպատակահարմար է համարում այդ երկրի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել։ Արևմտյան քաղաքական գործիչները կարծում են, որ Կրեմլը պակաս դերակատարություն չի ունեցել այս հակամարտության մեջ», – նշեց նա։

Ինչ վերաբերում է Ուկրաինայում նախատեսված տեղական ընտրություններին, ապա, քաղաքական գործչի խոսքով, Կիևը ձգտում է ընտրություններ կազմակերպել և՛ ԼԺՀ–ում, և՛  ԴԺՀ–ում և նման կերպ օրինականացնել իր ներկայությունն այդ տարածքում։

«Հնարավոր է, որ Կիևում կարծում են, թե Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները, որպես Ուկրաինայի մաս, պարտավոր են մասնակցել տեղական ընտրություններին։ Իսկ այդ չճանաչված հանրապետությունների ռուսամետ ղեկավարներն իրենց հերթին կարծում են, որ մասնակցությունն ընտրություններում ընդգծում է միայն նրանց կապը Կիևի հետ։ Եվ հավանական է, որ ընտրություններ այնտեղ կամ տեղի չեն ունենա, կամ կանցկացվեն այլ ձևաչափով», – ընդգծեց նա։

Լրահոս
0