00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՄՏԿ–ում երկար մնալը փոխում է տիեզերագնացների իմունային համակարգի աշխատանքը

© Sputnik / Stringer / Անցնել մեդիապահոցТренировки основного экипажа 44/45-й экспедиции на МКС
Тренировки основного экипажа 44/45-й экспедиции на МКС - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՄՏԿ–ում գտնվող տիեզերագնացների և օդագնացների առողջական վիճակի դիտարկումը ցույց են տվել, որ կյանքն անկշռության պայմաններում փոխել է կայանում աշխատող տիեզերագնացների և օդագնացների իմունային համակարգի աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի– Sputnik. ՄՏԿ–ում երկար մնալը զգալիորեն փոխել է  անկշռության պայմաններում կայանում աշխատող տիեզերագնացների և օդագնացների իմունային համակարգի աշխատանքը, ինչը կարող է սպառնալ նրանց կյանքին երկարատև առաքելությունների դեպքում, հայտարարում են բժիշկները NPJ Microgravity ամսագրում հրապարակված հոդվածում։

Վերջին տարիներին բժիշկներն ակտիվորեն ուսումնասիրում են, թե տիեզերքում երկար մնալն ինչ հետևանքներ է ունենում մարդու օրգանիզմի վրա։ Նմանատիպ ուսումնասիրությունների մեծ մասն անցկացվել է կամ ամերիկյան shuttle–երում կամ ՄՏԿ–ում, ինչպես նաև ռուսական մի շարք «բիո–արբանյակների» վրա։ Գիտնականներին հաջողվել է բացահայտել մի շարք սպառնալիքներ ապագա մարսագնացների կամ հեռավոր տիեզերքի ուսումնասիրությամբ զբաղվող օդագնացների կյանքի համար։ 

Այսպես, ճանճերի վրա կատարված փորձերը ցույց են տվել, որ անկշռության պայմաններում երկարատև կյանքը հանգեցնում է բնածին իմունիտետի թուլացմանն ու միջատներին դարձնում խոցելի սնկերի համար, ինչպես նաև խախտում է մի շարք գեների հաշվողականությունը։ Բացի այդ, կյանքը տիեզերքում արագացնում է ոսկրածուծի ծերացումը, որի ներսում ձևավորվում են իմունային նոր բջիջներ։

NASA–ի Տիեզերական կենտրոնի գիտնական Բրայան Քրուշիանը (Brian Crucian) և նրա գործընկերները բացահայտել են իմունային համակարգի վրա անկշռության ազդեցության ևս մի դրսևորում` հետևելով, թե ինչպես է երկու տասնյակ տիեզերագնացների և օդագնացների իմունային համակարգն արձագանքում, երբ նրանք վեց ամիս շարունակ գտնվում են ՄՏԿ–ում։

Նմանատիպ գործուղումների ժամանակ, ինչպես նշում են գիտնականները, ՄՏԿ–ի անձնակազմը երեք անգամ ինքնազննում է անցկացրել` վերցնելով արյան նմուշներ և սառեցնելով դրանք Երկիր բերելու համար։ «Սոյուզների» և shuttle–երի` Երկիր վերադառնալուց հետո Քրուշիանն ու նրա գործընկերները վերլուծել են այդ նմուշներն ու համեմատել դրանք այն նմուշների հետ, որոնք ստացվել են տիեզերք մեկնելուց առաջ։

Պարզվել է, որ երկարատև կյանքն անկշռության պայմաններում հանգեցնում է իմունային համակարգի զգալի փոփոխությունների` ճնշելով մի շարք իմունային բջիջների աշխատանքն այն ամբողջ ընթացքում, երբ օդագնացները գտնվում են ՄՏԿ–ում։ Այս ամենի հետևանքով իմունային պատասխանի ուժը նվազել է անգամ այն բանից հետո, երբ օդագնացները վերադարձել են Երկիր, ինչը նվազեցրել է ինֆեկցիաների դեմ պայքարելու` օրգանիզմի ունակությունը։

Նման արդյունքները հաստատեցին գիտնականների այն կասկածները, որ կյանքը տիեզերքում հանգեցնում է իմունային համակարգի աշխատանքի լուրջ հետևանքների։ Նախկինում կատարված բոլոր բժշկական հետազոտությունները, ինչպես նշում է Քրուշիանը, անցկացվել են այն տիեզերագնացների շրջանում, որոնք մասնակցել են դեպի տիեզերք կազմակերպված կարճատև թռիչքներին։

Այդ պատճառով բժիշկները չէին կարողանում 100 տոկոսանոց վստահությամբ ասել, թե ինչով է պայմանավորված եղել իմունային համակարգի թուլացումը` թռիչքի և վայրէջքի ընթացքում գրանցված սթրեսով, թե անկշռությամբ։  Իսկ հիմա գիտնականները կարող են վստահությամբ նշել, որ գրավիտացիայի բացակայությունը զգալիորեն ազդում է իմունային համակարգի աշխատանքի վրա և մարդկային օրգանիզմն ավելի խոցելի է դարձնում։ Այդ ամենից կարող են օգտվել ոչ միայն «արտաքին թշնամիները»` մանրէները, վիրուսներն ու սնկերը, այլ նաև «ներքին թշնամիները»` հերպեսի վիրուսը կամ աուտոիմունային հիվանդությունները։

Գիտնականները դեռևս չգիտեն, թե ինչի հետ է կապված իմունային համակարգի թուլացումը։ Մինչև պատճառների պարզ դառնալը գիտնականները խորհուրդ են տալիս ձեռնպահ մնալ դեպի Մարս և այլ մոլորակներ երկարատև գիտարշավներից, որտեղ նմանատիպ առաքելությունների անձնակազմը հնարավորություն չի ունենա ստանալ որակյալ բժշկական օգնություն։

Լրահոս
0