00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի արդարադատության նախարարն առաջին անգամ կին կլինի

Բաժանորդագրվել
Թեկնածությունն արդեն ներկայացվել է նախագահին, և շուտով պաշտոնապես կհայտարարվի նրա նշանակման մասին, ասաց խորհրդարանի խոսնակ Գալուստ Սահակյանը

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ արդարադատության հաջորդ նախարարը կլինի պատգամավոր, Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Արփինե Հովհաննիսյանը։

Այս մասին ուրբաթ լրագրողներին հայտնեց ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը` ընդգծելով, որ Արփինե Հովհաննիսյանը միակն էր, ում թեկնածությունը նախօրեին քննարկել է Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմինը։

«Թեկնածությունն արդեն ներկայացվել է նախագահին, և շուտով արդեն պաշտոնապես կհայտարարվի նրա նշանակման մասին», – ասաց Սահակյանը։

Հայաստանի նախագահը հուլիսի 14-ին արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանին ազատել էր զբաղեցրած պաշտոնից։ Հայկական ԶԼՄ–ներն արդեն տևական ժամանակ է` գրում էին, որ այդ պաշտոնը զբաղեցնելու է ԱԺ պատգամավոր, իրավաբանական գիտությունների թեկնածու Արփինե Հովհաննիսյանը։

Այսօր ԱԺ–ում Սահմանադրական բարեփոխումների նախագծի քննարկումների ժամանակ Հովհաննիսյանն ինչպես միշտ գերազանց տեսք ուներ։ Նրբագեղ դասական սև–սպիտակ համեստ զգեստով նա ընդունում էր գործընկերների շնորհավորանքները, այնուհետև զբաղեցրեց իր տեղն ու մասնակցեց քննարկումներին։

Նոր նախարարն այս տարի 32 տարեկան կդառնա, նա իրավաբանական գիտությունների թեկնածու է և դեռևս ոչ այդքան երկար կարիերայի ընթացքում հասցրել է աշխատել արդարադատության նախարարության աշխատակազմի դատաիրավական բարեփոխումների վարչության քրեակատարողական ծառայության բարեփոխումների բաժնում որպես առաջատար մասնագետ, զուգահեռ դասավանդել է ԵՊՀ–ի իրավաբանական ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնում։

Նա նաև զբաղեցրել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի օգնականի և Հայաստանի ԱԺ–ի  խոսնակի խորհրդականի պաշտոնները։ 2012 թվականի մայիսի 6-ից Հայաստանի Հանրապետական կուսակցությունից համամասնական ընտրակարգով ընտրվել է որպես ԱԺ պատգամավոր։

Լրահոս
0