00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Օգնեցե՜ք...

© АОККспециалисты первой помощи на Республиканских соревнованиях
специалисты первой помощи на Республиканских соревнованиях - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փրկարարները կանգնում են աղետին դեմ-դիմաց, և հենց նրանց պրոֆեսիոնալիզմից է կախված տուժածների առողջությունը և կյանքը

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի– Sputnik. Այսօր Հայաստանի բոլոր փրկարարները նշում են իրենց մասնագիտական տոնը։ Այդ ավանդույթը ստեղծվել է դեռ 2008թ.–ին, երբ կառավարությունը որոշում ընդունեց հենց այդ օրը պատվել այդ արժանի մասնագիտության ներկայացուցիչներին։ Հայ փրկարարներն արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման մեծ փորձ ունեն, ինչը սկիզբ է առնում 1988թ. Սպիտակի երկրաշարժից, որից հետո Հայաստանում և նախկին ԽՍՀՄ մյուս հանրապետություններում ստեղծվեցին փրկարարական ծառայություններ։

Փրկարարները, անկախ նրանից` հրշեջ են, ջրասուզակ, թե պարզապես հասարակ մարդիկ, առանձնահատուկ նվիրված են իրենց գործին։ Չէ՞ որ նրանք առաջինն են հասնում աղետի վայր, և հենց նրանցից է կախված մարդկային կյանքերը փրկելու գործը։ Բժիշկները, ոստիկանությունը և այլ ծառայություններ սկսում են գործել մյուս փուլերում, իսկ փրկարարները կանգնում են աղետին դեմ-դիմաց, և հենց նրանց պրոֆեսիոնալիզմից է կախված տուժածների առողջությունը և կյանքը։

Ինձ բախտ է վիճակվել իմ կյանքի մեծ մասը նվիրել առաջին օգնություն ցուցաբերելու գործին, սկզբից որպես մասնագետ, այնուհետև` որպես հրահանգիչ։ Անկեղծ ասած` մարդկանց փրկելը և օգնություն ցուցաբերելը լուրջ գիտություն է, որը պահանջում է ուժերի անմնացորդ նվիրում, ոչ միայն վերքը գրագետ կապելու ունակություն, այլ նաև հոգեբանորեն տուժածի դրության մեջ մտնելու, նրա ցավի մի մասն իր վրա վերցնելու ունակություն` միաժամանակ պահպանելով ակնթարթային, սակայն  մտածված և ճիշտ որոշումներ կայացնելու կարողությունը։
 
Հիշում եմ մի դեպք, որը շատ ճիշտ բնութագրում է փրկարարի մասնագիտության բոլոր նրբությունները։ Կարմիր խաչի հայկական գրասենյակին կից գործող Առաջին օգնության ուսումնամարզական կենտրոնը պարբերաբար կազմակերպում է առաջին օգնության հանրապետական մրցումներ, որոնց բոլոր մասնակիցները շատ լուրջ պատրաստվում են դրա անցկացմանը։

Պայմանական «կայաններում» բեմադրվում են դժբախտ պատահարներ, որոնք առավելագույն մոտեցած են իրական պայմաններին, իսկ մրցումների մասնակիցները հերթով անցնում են և ցուցադրում իրենց գիտելիքներն ու կարողությունները` աստիճաններից ընկելու դեպքում օգնություն ցուցաբերելուց մինչև օրգանիզմի կարևոր կենսական օրգանների աշխատանքների վերականգնումը։

Ամեն ինչ միանգամայն իրական է. տուժածների մի մասն «արնահոսում» է, արյունը պատրաստված է հատուկ բաղադրատոմսով, մյուսների մոտ հետ են գնում աչքերը կամ կապտուկներ հայտնվում «հարբած ծեծկռտուքից» հետո, ոմանց մոտ ոտքերին նկատվում են բաց և փակ կոտրվածքներ, մի քանիսի մոտ որովայնից դուրս են ցցված ամրաններ` «շինարարությունում արտակարգ պատահարից» հետո։ Կարող են լինել  նաև «օձի խայթոցներ», «սնկից թունավորումներ», շնչահեղձություն` կորիզ կուլ տալու հետևանքով և նույնիսկ «գիտակցության կորուստ» և սրտի աշխատանքի կանգ`  հոսանքահարվելուց հետո։
 
Մասնակիցների գործողություններին միջազգային չափանիշների ողջ խստությամբ հետևում են մրցավարական հանձնաժողովի անդամները, մարզիչները խրախուսում են թիմերին` մտքում կրկնելով իրենց սաների գործողությունները, և ողջ տարածքում տիրում է մարզական աշխուժություն` այս ու այն կողմից հնչող «Օգնեցե՜ք, փրկե՜ք» աղերսալի կանչերի ներքո։

Եվ ահա մի անգամ նման «կայանում» աշխատանքի ժամանակ թիմերից մեկի մասնակիցը նկատում է, որ վեց տարեկան երեխան, որը գտնվում է «դժբախտ դեպքի» հատվածի սահմաններից դուրս, հանկարծակի գունատվում է և կողքի ընկնում։ Սկզբից բոլորին թվում է, որ աղջիկը «տուժածներից» մեկն է, բայց հետո պարզ է դառնում, որ ամեն ինչ իրականում է տեղի ունենում։
 
Եվ թիմն ընդունում է ակնթարթային որոշում. «կայանում» աշխատանքը դադարում է, թիմի բոլոր անդամները, դատավորների հետ միասին, հաշված րոպեներում որոշում են գործողությունների պլանը և ձեռնամուխ լինում դրա իրականացմանը։ Երկուսը վազում են աղջկա մոտ, ով գրեթե անգիտակից վիճակում է, և անցկացնում են շոկային ախտանիշների վերացման բոլոր միջոցառումները, որոնք առաջանում են շոգի պատճառով, մյուսները հանգստացնում են գրեթե հիստերիայի մեջ գտնվող ծնողներին, մյուսը վազում է «Շտապօգնության» մեքենայի մոտ և հակիրճ ներկայացնելով իրավիճակը` արդեն բժիշկների հետ ետ է վազում։ Եվ միայն այն բանից հետո, երբ բոլորը համոզվում են, որ երեխայի առողջությանը ոչինչ չի սպառնում, թիմը հիշում է իր «տուժածների» մասին, որոնք հետաքրքրությամբ հետևում են միջադեպին։ Դատավորները հանգիստ շարունակում են իրենց գործը, իսկ թիմերի անդամները վիրակապում են «վերքերը»։

Ես չեմ հիշում, թե այդ թիմը զբաղեցրե՞ց որևէ մրցանակային տեղ, բայց կարևորը դա չէ։ Կարևոր է այն, որ փրկարարը պետք է հենց այդպիսին լինի. համարժեք, կշռադատված և խելամիտ արձագանքի միջադեպին, կարողանա ընտրություն կատարել, որը բոլորովին էլ հեշտ չէ, չշփոթվի, չհեռանա պատասխանատվությունից։ Դա ամենից լավ աշխատում է սթրեսային իրավիճակում, որովհետև միայն պրոֆեսիոնալիզմով և հմտություններով հեռու չես գնա։

Մեր փրկարարներին մաղթում ենք հենց այդ որակները, որպեսզի նրանց ճանապարհին հանդիպեն հնարավորինս քիչ իրավիճակներ, որոնք նրանց օգնությունն են պահանջում, որպեսզի բոլոր տուժածները պայմանական լինեն, իսկ արտակարգ պատահարները` բեմադրված։ Բայց մի բան հաստատ գիտեմ. եթե աղետ լինի, եթե պետք լինի օգնություն, հայ փրկարարներն, անկախ պայմանների բարդությունից և տարածությունից, կկարողանան ամենաբարձր պրոֆեսիոնալ մակարդակում օգնություն ցուցաբերել, ինչի համար փառք ու պատիվ նրանց։

Լրահոս
0