00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Առանց խուճապի. ինչպես Հայաստանն արձագանքեց Ադրբեջանում տեղի ունեցած երկրաշարժին

© GeografiaetalЗемлетрясение
Землетрясение - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիա կայքը հավաքել է քաղաքների բնակիչների մեկնաբանությունները, որտեղ զգացվել են ստորգետնյա ցնցումները

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի– Sputnik. Ուրբաթ առավոտյան` տեղի ժամանակով 08։49–ին, Երևանի և մի քանի հայկական քաղաքների ու գյուղերի բնակիչները զգացին  ստորգենտյա ցնցումներ, որոնց պատճառը Ադրբեջանի տարածքում տեղի ունեցած երկրաշարժն էր։

Ստորգետնյա ցնցումների ուժն էպիկենտրոնում կազմել է 7-8 բալ, Հայաստանում երկրաշարժը զգացվել է Վանաձորում, որտեղ նրա ուժը կազմել է 2-3 բալ, Ստեփանավանում, Կապանում (3 բալ), Իջևանում, Նոյեմբերյանում (4 բալ), Չորաթանում (3-4 բալ), Այգեձորում (4-5 բալ)։ Երևանում ցնցումների ուժը կազմել է 3-4 բալ։

Sputnik Արմենիա պորտալը հավաքել է այն քաղաքների բնակիչների մեկնաբանությունները, որոնք զգացել են ստորգետնյա ցնցումները։

Իջևան

Ադրբեջանին սահմանամերձ քաղաքի բնակիչները զգացել են ցնցումները, բայց խուճապ չի եղել։ Բնակչությանը հիմա ավելի շատ անհանգստացնում է սահմանին տիրող իրավիճակը, քան երկրաշարժը։

Ստեփանավան


Ցնցումներն աննշան են եղել, բնակիչներից շատերը դրանք նույնիսկ չեն զգացել։

«Կյանքն ընթանում է իր սովորական հունով, նույնիսկ խուճապի ակնարկ չկա»,– Sputnik Արմենիա պորտալին պատմեց  Վարզադատը` Լոռու մարզում գտնվող այդ փոքր քաղաքի բնակիչներից մեկը։

Վանաձոր


Վանաձորի բնակիչների համար նույնպես անհանգստության առիթ չկար։ Նրանցից շատերն ընդհանրապես տեղյակ չեն եղել պատահածից, իսկ նրանք, ովքեր ցնցումները զգացել են, հանգիստ շարունակել են զբաղվել իրենց գործերով։

Կապան

Սյունիքի մարզի այդ քաղաքը նույնպես գտնվում է Ադրբեջանի հետ սահմանի մոտ։ Ականատեսները պատմում են, որ «մի քանի վայրկյան ցնցումներ են եղել, ջահերը շարժվել են, բայց ոչ ոք չի հասցրել վախենալ»։

Երևան


Երևանցիների մեծամասնությունն այդ ժամանակ զբաղված էր աշխատանքի, դպրոց և բուհեր գնալով, ուստի նրանք խուճապի մատնվելու ժամանակ չունեին։ Սակայն նրանք, ովքեր տանն եղել և զբաղվել են տնային գործերով, ցնցումները զգացել են։

«Ցնցումը, իսկ գուցե դրանք երկուսն էին, հորիզոնական հարթությունում է եղել, սակայն այն ուժեղ չի եղել»,– Sputnik Արմենիա կայքին ասաց Ելիզավետան, ով բնակվում է քաղաքի կենտրոնում։

Երևանի ծայրամասերի բնակիչներից շատերը պատմում են, որ ցնցումներն այնքան են զգացվել, որ բնակարաններում ջահերը սկսել են ճոճվել։

Սակայն դա նույնպես խուճապ չի առաջացրել. ոչ ոք չի լքել բնակարանը կամ հավաքել «տագնապի ճամպրուկը»։

Մենք հիշում ենք…


Անկասկած, հայերի հիշողության մեջ դեռ երկար կապրեն Սպիտակի սարսափելի երկրաշարժի արձագանքները, որի արդյունքում մասամբ կամ լիովին ավերվեցին  ավելի քան 300 բնակավայրեր, այդ թվում` Սպիտակ, Վանաձոր, Ստեփանավան, Լենինական (այժմ Գյումրի) քաղաքները։ Ողբերգությունը տեղի էր ունեցել 1988թ.–ի դեկտեմբերի 7–ին, խլել ավելի քան 26 հազարի մարդու կյանք և անօթևան թողել շուրջ կես միլիոն մարդու…

Լրահոս
0