00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աշոտ Ղուլյան. Անցած 24 տարիները ինքնիշխան ԼՂՀ պետության կենսունակության հաստատումն են

© SputnikСпикер Национального собрания Нагорного-Карабаха Ашот Гулян
Спикер Национального собрания Нагорного-Карабаха Ашот Гулян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը տոնում է 24-ամյակը: Անկախության 24-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումների, սահմանին տիրող լարվածության և այլ հարցերի մասին Sputnik Արմենիա պորտալը զրուցել է ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը տոնում է 24-ամյակը: Անկախության 24-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումների, սահմանին տիրող լարվածության և այլ հարցերի մասին Sputnik Արմենիա պորտալը զրուցել է ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ:

- Պարոն Ղուլյան, շնորհավորում ենք Արցախի անկախության տոնի առթիվ: Ի՞նչ զգացողություններ ունեք այսօր: Ո՞րն  է օրվա խորհուրդը:

— Շնորհակալություն: Ուզում եմ փոխադարձել և Ձեզ ու մեր հայրենակիցներին նույնպես շնորհավորել Արցախի անկախության հռչակման տոնի առթիվ՝ մի շատ պարզ հիմնավորմամբ. ամեն մի հայ իր բաժինն ունի համազգային այս տոնի մեջ:

 Իհարկե, հպարտության ու գոհունակության մեծ զգացում ունենք այս տոնական օրը, որովհետև ակնհայտ է՝  ճակատագրական այդ որոշման արդյունքում Արցախը ոչ միայն պահպանեց իր հայկականությունը, այլև նախորդ 24 տարիներին հաջողեց ստեղծել իր ժողովրդի անվտանգությունն ու կենսագործունեությունն ապահովող պետական արդյունավետ համակարգ: Օրվա խորհուրդը Հայրենիքը սիրելու և նրա ազատության համար ամեն ինչ տալու գաղափարն է ու կամքը, որի շնորհիվ Արցախն այսօր էլ համայն հայության հոգատարության կիզակետում է գտնվում:

— Տոնական այս օրերին բազմաթիվ միջոցառումներ տեղի ունեցան, ի՞նչ հետք կթողնեն աննախադեպ այդ միջոցառումները, օրինակ` Լյուբով Կազարնովսկայայի համերգն Արցախի Հանրապետությունում:


— Հանրապետության օրվան նվիրված մշակութային միջոցառումների ցանկը բազմազան էր ու հագեցած: Չնայած Ադրբեջանի հետզհետե մեծացող սև ցուցակին և հակաքարոզչությանը` այնուամենայնիվ, միջազգային ճանաչում ունեցող անձինք, ի հեճուկս ադրբեջանական սադրանքների, շարունակում են այցելել Լեռնային Ղարաբաղ և իրականացնել հետաքրքիր ու երկարաժամկետ ծրագրեր: Իմ խորին համոզմամբ` և՛ Լյուբով Կազարնովսկայայի, և՛ Մոնսերատ Կաբալիեի, և՛  համաշխարհային ճանաչում ունեցող մյուս արվեստագետների այցերը հաստատումն են այն պարզ ճշմարտության, որ Արցախը վեր է ամեն տեսակ քաղաքական շահարկումներից, և այդպիսի անձանց միջոցով է պատմությունը ձերբազատվում կեղծ արժեքներից ու ժամանակավոր մոլորություններից:

- Իրավիճակը սահմանին բավական լարված է: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա: Ինչո՞վ է պայմանավորված Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմն ակտիվորեն խախտելը:

— Իմ տպավորությամբ` Ադրբեջանում բազմաթիվ խնդիրներ են կուտակվել, որոնք գնալով մեծ գլխացավանք են դառնում այդ երկրի քաղաքական ղեկավարության համար: Միայն մարդու իրավունքների զանգվածային խախտման թեման այդ երկրի իշխանություններին մշտապես պահում է միջազգային հանրության ճնշման և սուր քննադատությունների թիրախում: Տնտեսության ու ժողովրդավարության վատթարացող իրավիճակից ուշադրությունը շեղելու և հակընդդեմ ճնշում գործադրելու նպատակով Ադրբեջանն ակտիվորեն օգտագործում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության չկարգավորված լինելու հանգամանքը՝ անընդհատ լարվածություն առաջացնելով ու սադրանքներ իրականացնելով սահմանի և շփման գծի ողջ երկայնքով:

— Ձեր կարծիքով` միջազգային հանրությունն ու ԵԱՀԿ ՄԽ-ն գիտակցու՞մ են ԼՂՀ անկախության անդառնալի լինելը:


— Անցած 24 տարիների պատմությունը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ որպես ինքնիշխան պետության, կենսունակությունը: Միջազգային հանրությունը և հատակապես ԵԱՀԿ Մինսկի խումբը լիովին  տեղեկացված են արցախյան հանրության տրամադրությունների մասին, և վստահ եմ, որ եթե նրանց նպատակը ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական լուծումն է և տևական խաղաղության հաստատումը, ապա խոսք անգամ չի կարող լինել Արցախի անկախ կարգավիճակից ցածր որևէ այլ տարբերակի մասին:

— Պարոն Ղուլյան, Դուք խորհրդարանական  դիվանագիտության ջատագով եք,  ի՞նչ փուլում են այդ հարաբերությունները: 


— Արցախի Հանրապետության պարագայում խորհրդարանական դիվանագիտությունն այն ռեսուրսն է, որը հնարավորություն է տալիս հաղթահարել միջազգային հարաբերություններում ներկայում տիրող կարծրատիպերը: Կարծում եմ, որ միջխորհրդարանական կապերը մշտապես ընդլայնելու և խորացնելու անհրաժեշտություն կա, ինչով էլ մենք զբաղվում ենք ամեն օր՝ նպատակ ունենալով ակտիվացնել Արցախի միջազգային կապերի հաստատման և իրավական ճանաչման գործընթացները:

Լրահոս
0