00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վրացական դաս Հայաստանի և Ռուսաստանի համար

© SputnikСергей Маркедонов
Сергей Маркедонов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում կայունությունը կարևոր է ողջ Անդրկովկասի կայունության համար, քանի որ ղարաբաղյան հակամարտությունը շարունակում է ռիսկային լինել տարածաշրջանային անվտանգության համար, կարծում է Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի արտասահմանյան տարածաշրջանագիտության և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ Սերգեյ Մարկեդոնովը

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի–Sputnik. Սեպտեմբերի 4–ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի կունենան սահմանադրական բարեփոխման առիթով լսումներ։ Այս տարվա օգոստոսի 21–ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Մայր օրենքի փոփոխությունների նախագիծն ուղարկել է երկրի բարձրագույն օրենսդրական մարմին։ Նոր սահմանադրության շուրջ բանավեճը նոր քաղաքական շրջան է բացում հանրապետությունում։
 
Բողոքները` որպես խթան

Իրավիճակին սրություն է հաղորդում այն փաստը, որ աշունը սկսվելուն պես  ձեռնարկվեցին էլեկտրաէներգիայի սակագնի դեմ թանկացման բողոքի զանգվածային ակցիաների վերսկսման փորձեր, որոնք, թվում էր` հուլիսին խաղաղվել էին։ Այսօրվա դրությամբ բարդ է գուշակել այն վեկտորը, որով կզարգանա հասարակական ակտիվությունը։ Բայց ակնհայտ է մի բան. Էներգետիկների ծառայությունների արժեքի խնդիրները երկրի բարդ սոցիալ–տնտեսական վիճակի մի մասն են միայն (խոսքը թե՛ ազգային արժույթի արժեզրկման մասին է, թե՛ արտահանման նվազման, թե՛ Ռուսաստանից փոխանցումների կրճատման)։

Եվ այս բոլոր սյուժեներն ուղղակիորեն կապված են գործող իշխանության նկատմամբ վստահության մակարդակի հետ։ Ուստի եթե նույնիսկ հենց խորհրդարանում սահմանադրական նովելներն անցնեն առանց բարդության, դա բոլորովին չի նշանակում նախագահի և նրա թիմի համար երաշխավորված հանգստություն։ Առավել ևս, որ  Հայաստանում կոնկրետ ընդդիմադիր կուսակցությունների հետ  չկապված փողոցային քաղաքականության ավանդույթները բավականին ուժեղ են։

Դժվար է հիշել հանրապետությունում թեկուզ մեկ նախընտրական քարոզարշավ ողջ հետխորհրդարային շրջանում, որը չի ուղեկցվել զանգվածային ելույթներով և ընտրությունների արդյունքներին այլընտրանքային մեկնաբանություն տալու  փորձերով։ Միայն էլեկտորալ քաղաքականությամբ գործը չի սահմանափակվում։ Հանրապետությունում ուժեղ են սոցիալական արշավների ավանդույթները։

Այսօր բոլորի ուշադրության կենտրոնում է «Ո՛չ թալանին» շարժման ակտիվությունը։ Բայց դա բոլորովին նման բնույթի առաջին փորձը չէ։ 2013թ.–ի հոկտեմբերին կազմակերպվել էր DEM.AM («Դեմ եմ») շարժումը, որը հանդես էր եկել կուտակային կենսաթոշակային համակարգի անցնելու դեմ։ Ակցիաների ազդեցության տակ, որն անցկացրեցին ակտիվիստները, 2014թ.–ի ապրիլի 2–ին Հայաստանի Սահմանադրական դատարանը կասեցրեց նոր կանոնների ներմուծման մասին օրենքի գործողությունը։ Նույն 2013թ.–ին 200-500 հոգանոց խմբեր կարողացան ստիպել Երևանի քաղաքային իշխանություններին` հրաժարվել հասարակական տրանսպորտի սակագինը 50 տոկոս բարձրացնելու մտադրությունից։

Այժմ Հայաստանում քաղաքական թայմ աութ է։ Հաջորդ ընտրական փուլը բացվում է 2017թ.–ին` խորհրդարանական ընտրություններով, որոնց կհետևեն 2018թ.–ի նախագահական քարոզարշավը և Երևանի ավագանու խորհրդի ընտրությունը։ Հաշվի առնելով այն փաստը, որ Երևանում բնակվում է բոլոր ընտրողների գրեթե մեկ երրորդը, քաղաքային մակարդակի քարոզարշավը դառնում է ուժերի ևս մեկ համազգային քաղաքական ստուգատես։

Միաժամանակ, Հայաստանում գործող սահմանադրությունում (50-րդ հոդված) ներառված են սահմանափակումներ մեկ անձի համար։ Նախագահը չի կարող  ղեկավարել պետությունը երկու ժամկետ շարունակ։ Եթե հետևենք Մայր օրենքի տառին և ոգուն, ապա Սերժ Սարգսյանը պետք է երեք տարի անց լքի հայկական քաղաքական Օլիպմպոսը։

Բարեփոխում` բարեփոխման ետևից

Հիշենք, որ Հայաստանում առաջին անգամ չէ, որ իրականացվում են սահմանադրական բարեփոխումներ։ ԽՍՀՄ փլուզումից հետո որոշ ժամանակ անկախ պետությունն ապրում էր դեռ 1978թ.–ին ընդունվախ Մայր օրենքով։ Իշխանության և ընդդիմության միջև բանավեճերի արդյունքում նոր սահմանադրության նախագիծը դրվեց հանրաքվեի և ընդունվեց 1995թ.–ի հուլիսի 5–ին։

Առաջին հետխորհրդային սահմանադրությունը (որն ուժեղ լիազորություններ է տվել նախագահին), գոյություն է ունեցել մինչև 2005թ.–ի նոյեմբերի 27–ը։ Հենց այդ օրը կայացել է ևս մեկ հանրաքվե, որի ընթացքում ընդունվել է նոր Մայր օրենքը։ Սահմանադրական նովելները վերաբերել են կառավարության ձևավորման գործընթացում հանրապետության օրենսդրական իշխանության լիազորությունների ընդլայնմանը, նախագահի լիազորությունների կրճատմանն իշխանության դատական ճյուղը ձևավորելիս, տեղական ինքնակառավարման համակարգում ընտրական սկզբունքի ներմուծմանը։
 
Ինչ վերաբերում է ներկա սահմանադրական բարեփոխումներին, ապա դրա մասին Սերժ Սարգսյանը խոսել է դեռ 2013թ.–ի սեպտեմբերին։ Պետք է ուշադրություն դարձնել, որ 2008 և 2013 թվականների երկու քարոզարշավների ընթացքում նա շոշափել սահմանադրության շտկումների թեման։
 
Միաժամանակ վերջին ընտրությունները, չնայած ուժեղ մրցակիցների բացակայությանը (դրանց չեն մասնակցել հայկական քաղաքականության այնպիսի «ծանր քաշայիններ», ինչպիսիք են Լևոն Տեր–Պետրոսյանը և Գագիկ Ծառուկյանը), հաղթանակ չդարձան իշխանության համար։ Դրանք ցուցադրեցին երկրում նախագահից և կառավարությունից զգալի դժգոհության առկայությունը։ Եվ այդ առումով «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի երկրորդ տեղը` ձայների 36,74 տոկոսով,  պատահական չէր. նման բարձր արդյունքը ոչ թե հենց այդ թեկնածուին աջակցությունն էր, որքան ընդդիմադիրին ընտրելը։

Մայր օրենքի փոփոխության ներկա նախագծում` ուղղված կառավարման խորհրդարանական ձևին անցում կատարելուն (ինչը տեղի է ունեցել 2012թ.–ին հարևան Վրաստանում), շատերը տեսնում են «հեռանալով` մնալու» իշխանության  փորձերը։ Չէ՞ որ նովելների համաձայն` նախագահը կընտրվի ոչ թե համազգային քվեարկությամբ, ինչպես հիմա, այլ խորհրդարանի պատգամավորների ձայներով` 7 տարի ժամկետով։ Միաժամանակ նախագահի պաշտոնը դառնում է ավելի շատ խորհրդանշական – արարողակարգային, իսկ իրական լիազորություններն անցնում են կառավարությանը և խորհրդարանին։

Եթե իշխող կուսակցությունը հաղթի 2017թ.–ի խորհրդարանական ընտրություններում, ապա գործող իշխանություններն իրենց լիազորությունները երկարացնելու հնարավորություն կունենան։

Սակայն տվյալ սխեման, որն առաջին հայացքից անթերի է թվում, կարող է խափանումներ ունենալ, ինչն արդեն տեսել ենք Վրաստանում, որտեղ չնայած վարչական ռեսուրսի ողջ հզությանը` Միխայիլ Սահակաշվիլին չկարողացավ իր «Միասնական ազգային շարժում» կուսակցության հաջողությունն ապահովել 2012թ.–ի խորհրդարանական ընտրություններում։ Դրանից հետո Վրաստանն անցավ գրեթե մեկ տարվա երկիշխանության միջով, որը, եթե չլիներ Արևմուտքի համախմբող դերը (որը շահագրգռված էր իր ուղեծրում այդ կովկասյան երկիրը պահելու մեջ), Աստված գիտի, թե ինչով կարող էր ավարտվել։

Գերակայությունը` ներքին կայունություն

Այդ առումով վրացական փորձը կարող է լավ դաս դառնալ (միշտ ավելի լավ է սովորել ուրիշների սխալներից) թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի իշխանությունների համար։

Իհարկե, սահմանադրական բարեփոխումները Երևանի, հայ քաղաքական դասի և հասարակության ներքին գործն են։ Բայց Հայաստանը Ռուսաստանի համար պարզապես կետ չէ քարտեզի վրա, այլ կարևոր դաշնակից, ՀԱՊԿ և ԵՏՄ անդամ։ Հայաստանում կայունության պահպանումը չափազանց կարևոր է ողջ Անդրկովկասի կայունության համար, քանի որ ի տարբերությունԱբխազիայում և Հարավային Օսեթիայում շատ թե քիչ կայուն իրավիճակի` ղարաբաղյան հակամարտությունը պահպանում է ռիսկի բարձր պոտենցիալը տարածաշրջանային անվտանգության համար։ Եվ ոչ ոք երաշխիք չի տա, որ այնտեղ տեղի չի ունենա «հալեցում», եթե Հայաստանի ներսում չհաջողվի ապահովել մեկ մոդելից մյուսին որակյալ անցումը  (առկա սոցիալտնտեսական խնդիրներով և իշխանության հանդեպ հասարակության անվստահության խնդրով հանդերձ)։

Մեծ ռիսկ կլիներ թույլ տալը, որպեսզի իշխանությունից դժգոհությունը նույնացվեր Հայաստանի և Ռուսաստանի միությունից դժգոհության հետ։

Տվյալ իրավիճակում Մոսկվան էլ կարող էր որոշակի «վրացական փորձ» ձեռք բերել։ Ինչի՞ մասին է խոսքը։ Արևմուտքի համար Վրաստանն, անկախ իշխող կուսակցությունից, կարևոր է որպես «յուրային երկիր» տարածաշրջանում։ Այստեղից էլ ներքին կայունության միավորված օժանդակությունն արտաքին քաղաքական լոյալության դիմաց։ Նման կերպով Մոսկվայի համար էլ, նախևառաջ, արդիական է իր համար շահավետ ստատուս–քվոն (ռազմակայանով, բացառիկ շահերով ռազմավարական դաշնակցի դերով), այլ ոչ թե առաջին դեմքերի ազգանունները և նրանց զբաղեցրած պաշտոնները։ Այս իմաստով գլխավոր առաջնահերթությունը տոկոսներով ուժերի ընտրական դասավորությունը չէ, այլ ներքաղաքական կայունությունը։

Այստեղից էլ` միայն իշխող կուսակցության կողմից կապերի դաշտը չսահմանափակելու, այլ, հակառակը, այն և՛ ընդդիմության, և՛ ՈԱԿ–ի, և՛ բիզնեսի, և՛ խորհրդարանական կապերի հաշվին ընդլայնելու խիստ անհրաժեշտությունը։

Ռուսաստանի համար չափազանց կարևոր է երկխոսություն վարել Հայաստանի բոլոր ուժերի հետ` հասկանալով, որ այսօր Արևմուտքը (ՆԱՏՕ–ում Թուրքիայի հետ) հնարավորություն չունի Երևանին ռուսական առաջարկության համեմատ անվտանգության ավելի արդյունավետ երաշխիքներ առաջարկել։

Ենթադրվում է, որ նույնիսկ նրանք, ում ԶԼՄ–ներում ընդունված է «արևմտամետ» անվանել (որը միշտ չէ, որ համապատասխանում է իրականությանը, այլ ավելի շուտ` մեդիահնարք է), պատրաստ են Մոսկվայի հետ ռազմավարական փոխգործակցության։

Սերգեյ Մարկեդոնով, Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի արտասահմանյան տարածաշրջանագիտության և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ, հատուկ Sputnik Արմենիայի համար։

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ

Լրահոս
0