00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Դոմոդեդովո». ծուխ` առանց կրակի, ինչը նյարդային իրավիճակի պատճառ դարձավ

© Sputnik / Михаил Корытов / Անցնել մեդիապահոցЗадымление в аэропорту "Домодедово"
Задымление в аэропорту Домодедово - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Դոմոդեդովո» օդանավակայանի շենքը ծխով էր պատվել վաղ առավոտյան։ Քանի որ հրշեջները բավականին արագ մարեցին կրակը, ուղևորներին այլևս ոչ մի վտանգ չէր սպառնում, սակայն արտակարգ դրության պատճառով տարհանվեց մոտ 3 հազար մարդ

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի– Sputnik. Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանի ծառայողական մասնաշենքերից մեկում տեղի ունեցած կարճ միացումը հինգշաբթի խախտեց օդանավակայանի աշխատանքը։ Շենքից տարհանվեցին ավելի քան 3 հազար ուղևորներ և ճանապարհողներ, հետաձգվեցին մոտ 60 ներքին և միջազգային չվերթեր։

«Դոմոդեդովոն» Մոսկովյան հանգույցի երեք գլխավոր օդանավակայաններից մեկն է։ Այս տարվա հունվար–հուլիսին, Ռոսավիացիայի տվյալներով, օդանավակայանը սպասարկել է 17,41 մլն մարդու (6,9 տոկոսով շատ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ)։

Ծուխ` առանց կրակի

«Դոմոդեդովո» օդանավակայանի շենքը ծխով էր պատվել վաղ առավոտյան։ Ծուխն արագորեն տարածվել էր բոլոր հարկերում։ ՌԴ ԱԻՆ–ի տվյալներով` դեպքի վայր ժամանած հրշեջների բրիգադներն արագ պարզել էին կրակի բռնկման օջախը։

Տարբեր գերատեսչությունների աղբյուրները ծխի տարածման տարբեր պատճառներ էին նշում` վերանորոգման աշխատանքներից և շինարարական նյութերի այրվելուց մինչև ուղեբեռի բաժանմունքում տեղի ունեցած էլեկտրալարերի կարճ միացում։ Սկզբում տեղեկություն էր ստացվել, որ հրդեհի բռնկում որպես այդպիսին չի եղել, ծուխը տարածվել է ներքին հարդարման դանդաղ այրման հետևանքով։ Ավելի ուշ փրկարարները նշեցին, որ օդանավակայանում կրակ է բռնվել 20 քմ մակերեսով տարածքում։

«Բռնկվել էին ցոկոլային հարկում գտնվող ուղեբեռի բաժանմունքի էլեկտրական լարերը։ Մոսկվայի ժամանակով ժամը 7։43–ին հրդեհը մեկուսացվել է։ Տուժածներ չկան», – հայտարարել է ՌԴ ԱԻՆ–ի ներկայացուցիչը։

Կես ժամ անց գերատեսչությունը տեղեկացրեց, որ հրդեհն ամբողջությամբ մարվել է։

Համընդհանուր տարհանում


Մինչ այդ, անվտանգության նկատառումներից ելնելով, ուղևորներն արդեն տարհանվել էին։ Փրկարարների տվյալներով` ընդհանուր առմամբ տարհանվել է մոտ 3 հազար մարդ։ Այնուհետև տարհանվել են նաև օդանավակայանի բոլոր աշխատողներն ու ծառայողները։

Քանի որ հրշեջները բավականին արագ մարեցին կրակը, ուղևորներին ոչ մի վտանգ չէր սպառնում։ Որպեսզի մարդիկ կարողանան շենք վերադառնալ, ամբողջ հզորությամբ միացրին շենքի օդափոխության համակարգն ու օդափոխեցին այն։ Այդ գործընթացն արագացնելու համար ԱԻՆ–ը «Դոմոդեդովո» էր ուղղել հատուկ տեխնիկա` ծխահեռացման մեքենաներ։

Մոսկվայի ժամանակով ժամը 8.30–ին ԱԻՆ–ը տեղեկացրեց, որ շենքում օդը բավականին մաքուր է, ուղևորներն ու անձնակազմը սկսեցին վերադառնալ։

Վայրէջքը թույլատրվում է, իսկ թռիչքը` ոչ


Միջադեպի հետևանքով խնդիրներ ծագեցին չվացուցակով չվերթերի իրականացման հարցում։ Տեղեկացվում էր, որ օդանավակայանը շարունակում է ինքնաթիռներ ընդունել` ուշացնելով միայն վայրէջքի դժվարությունների պատճառով թռչող ուղևորներին, սակայն օդանավակայանի օնլայն–չվատախտակի վրա տեղեկատվություն էր հրապարակվել նաև վայրէջք կատարող մի շարք չվերթերի ուշացման մասին։ Չվատախտակի տվյալներով` Մոսկվայի ժամանակով ժամը 9.15–ի դրությամբ հետաձգվել էր մոտ 60 չվերթ։

Օդանավակայանի ներկայացուցիչները տեղեկացրին, որ միջադեպի հետևանքով ընդհանուր առմամբ հետաձգվել է մոտ 50 չվերթ, հետաձգման միջին ժամանակը 90 րոպե է։ Առավոտյան ժամը 10–ի դրությամբ «Դոմոդեդովոն» աշխատում է նորմալ ռեժիմով, հետաձգված չվերթերի ուղևորները հաշվառում են անցնում, նշել են կազմակերպությունից։

Ամեն ինչ հանգիստ անցավ

Փրկարար ծառայությունների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների տվյալներով` օդանավակայանում ողջ միջադեպն ընթացել է բավականին հանգիստ, առանց խուճապի և հասարակական կարգի խախտման։

Ուղևորները միջադեպի վայրում լրագրողներին տեղեկացրեցին, որ տարհանումը տեղի է ունեցել բավականին արագ և առանց խնդրի։ ՌԴ ՆԳՆ–ի ԿԴՕ–ի Տրանսպորտի վարչության մամուլի ծառայությունից հերքեցին օդանավակայանի դռների մոտ գրանցված հրմշտոցի մասին տեղեկատվությունը, որը շրջանառվում էր ԶԼՄ–ներում և սոցցանցերում։ Մամուլի ծառայությունից նաև նշեցին, որ անհիմն են նաև կորած և վնասված ուղեբեռի մասին խոսակցությունները։ Այս փաստի առնչությամբ ուղևորներից ոչ մեկը օդանավակայանի ոստիկանություն չի դիմել։

Արտակարգ միջադեպի զգալի հետևանքը, որը մինչ այժմ պահպանվում է, օդանավակայան տանող ճանապարհների խցանումն է։ «Yandex.Խցանումներ» պորտալի տվյալներով` խցանման երկարությունը երեք կիլոմետր է։ Ինչպես տեղեկացրեցին ՆԳՆ Մոսկվային մարզի ԳՎ–ից, ճանապարհային ոստիկանությունը «Դոմոդեդովո» է ուղարկել լրացուցիչ անձնակազմեր։

«Ճանապարհային երթևեկության անվտանգության պետական տեսչության ստորաբաժանմանն օգնելու նպատակով, որը սպասարկում է օդանավակայան տանող ճանապարհները, դեպքի վայր է մեկնել ՃՊԾ–ի չորս անձնակազմ, որոնք կաշխատեն խցանումների վերացման և երթևեկության կարգավորման ուղղությամբ», – նշել են գերատեսչությունից։

Լրահոս
0