00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այսօր կորոշվի, թե Վարդան Պետրոսյանը որտեղ է կրելու իր պատիժը

© ArmenpressВардан Петросян
Вардан Петросян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշել է, որ Վարդան Պետրոսյանը պատիժը կրելու է բաց ռեժիմով

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության հանձնաժողովն այսօր` սեպտեմբերի 3-ին, օրվա երկրորդ կեսին կորոշի, թե որտեղ է իր հետագա պատիժը կրելու դերասան Վարդան Պետրոսյանը։ Այս մասին Sputnik Արմենիա պորտալին հայտնեց ԱՆ քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանը։

Հիշեցնենք, որ 2013թ.–ի հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երևան մայրուղու վրա դերասանի մեքենան բախվել էր մեկ այլ մեքենայի, որի հետևանքով 7 մարդու տեղափոխել էին հիվանդանոց, այդ թվում` Վարդան Պետրոսյանին։ Ավելի ուշ տուժածներից երկուսը մահացել էին։

Փաստի առիթով հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով: Վարդան Պետրոսյանը ձերբակալվել էր: Դատաքննությունը սկսվեց 2014 թվականի մարտի 12-ին: Հայաստանի Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2015թ. հունվարի 29-ին մեղավոր ճանաչեց Վարդան Պետրոսյանին՝ նրան դատապարտելով 5 տարի ժամկետով ազատազրկման:

Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկից Վարդան Պետրոսյանը երեկ երեկոյան տեղափոխվել է ժամանակավոր կացարան, որտեղ սպասելու է ՀՀ քրեակատարողական վարչության հանձնաժողովի որոշմանը` հետագա պատիժը բաց ռեժիմով կրելու պայմանների վերաբերյալ:

Այն հարցին, թե Վարդան Պետրոսյանն այժմ առողջական խնդիրներ ունի, թե ոչ, Գոռ Ղլեչյանը պատասխանեց, որ այս պահին նա ստացիոնար բուժման կարիք չունի։

Տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանը Aravot.am-ին ասել է, որ Վարդան Պետրոսյանին ազատ արձակելու որոշում չկա: «Ինքը շարունակելու է պատիժը կրել, նրան մեկուսարանից տեղափոխել են կողքի գաղութ, որտեղ պատիժը կրում են անզգուշությամբ հանցագործություն կատարած անձինք: Հիմա ինքն էլի անազատության մեջ է, սխալ տեղեկատվություն է տարածվել, որ նա ազատ արձակվեց»,-  ասել է Բալոյանը:
Բալոյանի խոսքով, Վարդան Պետրոսյանը անազատության մեջ կմնա այնքան ժամանակ, մինչև աշխատանքային պայմանագիր ներկայացվի քրեակատարողական հիմնարկի ղեկավարին, որ ինքը խնամքի տակ ունի անձինք, և խնդրեն թույլտվություն, որ ցերեկային ժամերին իրեն թույլ տան աշխատել. «Մինչև այս գործընթացը չավարտվի, ինքը դուրս չի գալու: Ինքն այս պահին ազատության մեջ չէ»:

Բաց ուղղիչ հիմնարկում դատապարտյալը պահվում է մինչև տասը մարդու համար նախատեսված բնակելի կացարանում:

Ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգին համապատասխան` բաց ուղղիչ հիմնարկում դատապարտյալը կարող է տեղաշարժվել գիշերային ժամերին՝ ուղղիչ հիմնարկի այդ նպատակով նախատեսված տարածքի սահմաններում, իսկ ցերեկային ժամերին՝ ուղղիչ հիմնարկի տարածքի սահմաններում, և ուղղիչ հիմնարկի պետի թույլտվությամբ՝ դրանից դուրս։

Բաց ուղղիչ հիմնարկում դատապարտյալներին անջատ պահելու` սույն օրենսգրքի 68-րդ հոդվածով սահմանված սկզբունքները չեն գործում, և դատապարտյալները պահվում են հասարակական համակեցության կանոններին համապատասխան:

Բաց ուղղիչ հիմնարկում դատապարտյալին պահելու պայմանների առանձնահատկությունները սահմանվում են ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով:

Լրահոս
0