ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. «Անիմակորդ» ռուսական ստուդիան YouTube–ում թողարկել է «Մաշան և արջը» մուլտսերիալի վերջին` 52–րդ դրվագը։ Հեղինակներն առայժմ չեն պատրաստվում նկարահանել շարունակությունը։ Նախագծի պրոդյուսեր Դմիտրի Լովեյկոն «Իզվեստիա» թերթին ասել է, որ «Անիմակորդի» միջոցները կարող են չբավարարել նոր սերիաների համար։
«Չնայած վարկանիշին` մենք առայժմ չենք որոշել երրորդ սեզոնը նկարահանել, ուժ ենք հավաքում»,– ասել է Լովեյկոն։ Նա ավելացրել է, որ երկար ժամանակ կպահանջվի նոր սցենարներ գրելու համար։
Ըստ նրա ստուդիան զբաղվում է այլ նախագծերով, որոնցից մեկը կոչվում է «Մաշայի սարսափները», իսկ մյուսը «Մաշայի հեքիաթները»։
Animation Magazine ամերիկյան մասնագիտացված ամսագիրը «Մաշան և արջը» մուլտսերիալը հուլիսին ընդգրկել է այն նախագծերի ցանկում, որոնք ապագայում կարող են դասական մուլտֆիլմ համարվել։ «Մաշան և արջը» մեծ ճանաչում է վայելում նաև Մեծ Բրիտանիայում և Իտալիայում։ Օգոստոսին նախագիծը մեկնարկել է ամերիկյան Netflix սերվիսում։
«Մաշան և արջը» հեռարձակվում է 2009 թվականից։ Սերիալը հեռարձակվում է «Ռոսիա 1» ալիքով «Բարի գիշեր, երեխաներ» ծրագրով։ Յուրաքանչյուր սերիան տևում է վեց րոպե։
«Մաշան և արջը» մուլտֆիլմը միառժամանակ չի նկարահանվի
© Photo : Анимационная студия «Анимаккорд»Маша и медведь
© Photo : Анимационная студия «Анимаккорд»
Բաժանորդագրվել
Animation Magazine ամերիկյան մասնագիտացված ամսագիրը «Մաշան և արջը» մուլտսերիալն ընդգրկել է այն նախագծերի ցանկում, որոնք ապագայում կարող են դասական մուլտֆիլմ համարվել