ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Առաջիկայում կավարտվի Ուսուրիյսկի կենդանաբանական այգու բնակիչների տարհանումը։ Աշխատանքներն ընթանում են երկու փուլով, լրագրողներին է հայտնել Ռուսաստանի ԱԻՆ ղեկավար Վլադիմիր Պուչկովը։
«Սկզբում ջրասույզը կենդանիներով վանդակը Ռուսաստանի ԱԻՆ–ի Մի–26 ուղղաթիռով հատուկ ճոպանային համակարգի օգնությամբ տեղափոխում է բաց տարածք։ Այնուհետև այդ տարածքից կենդանիներին ավտոտրանսպորտով հասցնում են կրկեսին մոտ գտնվող տարածք», – պատմել է նա։
ԱԻՆ–ի ղեկավարը նշել է, որ կրկեսի մոտ կենդանիների ժամանակավոր կացարան կա։ Նրանց կտեղափոխեն նաև կենդանիների վերականգնողական կենտրոն, որտեղ գտնվում է առյուծը։ Ջրի տակ մնացած կենդանաբանական այգուց առաջինը առյուծին էին ուղղաթիռով տեղափոխել։
Պուչկովը նաև ստուգել է, ինչպես են իրականացնում կենդանիների տարհանման և տեղավորման աշխատանքները։
«Անասնաբույժները հասցեական օգնություն են ցուցաբերում յուրաքանչյուրին։ Բոլորի համար ընտրվել է սննդի հատուկ օրակարգ», – ասել է նա։
Մոսկվայում գտնվող մասնագետները հեռահար կարգով խորհրդատվություն են տրամադրում Ուսուրիյսկի գործընկերներին։
ԱԻՆ–ի ղեկավարը հայտնել է, որ իրավիճակը վերահսկվում է։ «Կենդանաբանական այգու ղեկավարությունը հարկ եղած ձևով չարձագանքեց վտանգի մասին նախազգուշացմանը, առաջին օրերին միջոցներ չձեռնարկեց կենդանիներին օգնություն ցուցաբերելու համար։ Այժմ այդ գործընթացն իրականացվում է ողջ ծավալով», – ասաց ԱԻՆ ղեկավարը։
ԱԻՆ. Ուսուրիյսկի կենդանաբանական այգու բնակիչների տարհանումն ավարտվում է
17:19 02.09.2015 (Թարմացված է: 18:00 02.09.2015)
© Sputnik / Сергей Орлов
/ Բաժանորդագրվել
Ռուսաստանի ԱԻՆ ղեկավար Վլադիմիր Պուչկովը հայտնել է, որ կենդանիներին ուղղաթիռով և ավտոտրանսպորտով կտեղափոխեն ժամանակավոր կացարան, որը գտնվում է կրկեսի մոտակայքում