00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:21
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Տրանսաերոն» Հայաստանում. թռիչքը շարունակվում է

© Sputnik / Сергей Пивоваров / Անցնել մեդիապահոցМеждународный аэропорт Ростов-на-Дону
Международный аэропорт Ростов-на-Дону - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Առաջիկա փոփոխությունները որևէ կերպ չեն ազդի ավիաընկերության` դեպի Հայաստան թռիչքների վրա։ Բոլոր չվերթերը կանոնավոր կերպով կիրականացվեն ընկերության ստանձնած պարտավորությունների համաձայն, ասել է Հայաստանում ավիաընկերության ներկայացուցիչ Երվանդ Կրբեյանը

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի — Sputnik. «Տրանսաերո» ավիաընկերությունը կշարունակի կանոնավոր չվերթեր իրականացնել Հայաստանից դեպի Ռուսաստան, չորեքշաբթի  Sputnik Արմենիա տեղեկատվական պորտալին հայտնել է Հայաստանում ավիաընկերության ներկայացուցիչ Երվանդ Կրբեյանը։

«Վեդոմոստի» թերթը, երեքշաբթի հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, որ «Աերոֆլոտի» տնօրենների խորհուրդն առաջիկա նիստում կդիտարկի «Տրանսաերո» ավիաընկերության 75 տոկոսի (գումարած մեկ բաժնետոմս) գնումը։ Ծրագրվում է, որ «Տրանսաերո» ընկերության գործունեությունն ամբողջովին կվերակազմավորվի և կինտեգրվի «Աերոֆլոտ» խմբում։

«Առաջիկա փոփոխությունները որևէ կերպ չեն ազդի ավիաընկերության` դեպի Հայաստան չվերթերի վրա։ Բոլոր չվերթերը կիրականացվեն կանոնավոր կերպով, ընկերության ստանձնած պարտավորությունների համաձայն»,– ասել է Կրբեյանը։

Նա կոչ է արել ավիաընկերության հաճախորդներին խուճապի չմատնվել և տարբեր սադրանքների զոհ չդառնալ, «քանի որ ընկերությունը շարունակում է աշխատել սովորական ռեժիմով»։

«Տրանսաերո» ավիաընկերությունը Ռուսաստանի երկրորդ ուղևորատար ավիաընկերությունն է և երկրի պատմության մեջ առաջին մասնավոր ավիափոխադրողը։ Ավիաընկերությունը գրանցվել է 1990 թվականի սեպտեմբերի 30–ին որպես բաժնետիրական ընկերություն։

Ընկերությունը ռուսական քաղավիացիայում առաջիններից մեկն է սկսել Boeing ինքնաթիռների շահագործումը։ 2011 թվականին այն դարձել է Ռուսաստանում, ԱՊՀ–ում և Արևելյան Եվրոպայում Airbus A380 և A320neo ինքնաթիռների առաջին պատվիրատուներից մեկը։ 

«Տրանսաերոն» Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) IOSA շահագործման անվտանգության հավաստագիր է ստացել։ 2015 թվականին «Տրանսաերոն» զբաղեցրել է 17–րդ տեղն աշխարհի 20 ամենաանվտանգ ավիաընկերությունների ցուցակում, JACDEC գերմանական հետազոտական կենտրոնի ամենամյա վարկանիշի համաձայն։ Կենտրոնը զբաղվում է օդային տրանսպորտով թռիչքների անվտանգության ուսումնասիրությամբ։

Ներկայում ավիաընկերության պարկը բաղկացած է 106 ժամանակակից ինքնթիռներից, որոնց թվում են Boeing 777, Boeing 747, Boeing 767, Boeing 737, Airbus A321, Ту-214 և Ту-204С երկու բեռնատար ինքնաթիռները։

2015 թվականի առաջին կիսամյակում «Տրանսաերոն» կրճատել է Հաշվապահական հաշվառման ռուսական ստանդարտների զուտ վնասը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 29.64 տոկոսով` մինչև 8.57 միլիարդ ռուբլի։ Ընկերության հասույթն աճել է 3.29 տոկոսով` մինչև 50.42 միլիարդ ռուբլի։

2015 թվականի օգոստոսի 20–ին ավիաընկերությունը հայտնել է, որ իր ֆինանսական գործընկերներին է ուղղել McKinsey միջազգային խորհրդատվական ընկերության հետ համատեղ պատրաստած արդիականացված բիզնես–մոդել։

Ընկերության հայտարարությունում նշվում էր, որ ռուբլու կտրուկ արժեզրկումը նվազեցրել է միջազգային չվերթերի վաճառքները 20-50 տոկոսով։ Այդ իրավիճակում ավիաընկերությունը շարունակում էր սպասարկել իր վարկերը։ 2015 թվականի սկզբից ընկերությունը վարկատու բանկերին վճարել է 12.5 միլիարդ ռուբլի։

2015 թվականի սեպտեմբերի 1–ից հայտնի է դարձել, որ ՌԴ փոխվարչապետ Իգոր Շուվալովը ցուցում է տվել նախապատրաստել «Աերոֆլոտի» տնօրենների խորհրդում «Տրանսաերո» ավիաընկերության 75 տոկոսի (գումարած մեկ բաժնետոմս) գնման հարցը դիտարկելու համար անհրաժեշտ բոլոր հրահանգները։ Նշվում է, որ տվյալ փոխադրողի բոլոր ուղևորների առջև ունեցած բոլոր պարտավորությունները պետք է պահպանվեն։

Լրահոս
0