00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:22
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:54
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կյանքի գինը. ինչ կարող է թույլ տալ իրեն Հայաստանի բնակիչը 123,4 դոլարով

© OmskmanПродуктовый магазин
Продуктовый магазин - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ ԱՎԾ–ի տվյալներով` նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը տարեկան կտրվածքով կազմում է 715 հազար դրամ կամ 1480 դոլար, միաժամանակ մեկ տարում այն ավելացել է ընդամենը 5,5 հազար դրամով կամ 11,4 դոլարով

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի– Sputnik. Հայաստանում կենսական նվազագույն գումարը միջին ընթացիկ գներով 2015 թ.–ի երկրորդ եռամսյակի վերջում կազմում է 59,6 հազար դրամ (մոտ 123,4 դոլար)։ Վերջին տարվա ընթացքում այն ավելացել է ընդամենը 460,3 դրամով, ինչը կազմում է ընդամենը 95 ցենտ։

ՀՀ ԱՎԾ–ի տվյալներով` նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը տարեկան կտրվածքով կազմում է 715 հազար դրամ կամ 1480 դոլար, միաժամանակ մեկ տարում այն ավելացել է ընդամենը 5,5 հազար դրամով կամ 11,4 դոլարով։

Նվազագույն սպառողական զամբյուղը հաշվարկվում է ԱՎԾ–ի կողմից առողջապահության նախարարության մշակած տվյալների հիման վրա, որոնք վերաբերում են սննդամթեքի բաղադրությանն ու կալորիականությանը։ Ըստ այդ հաշվարկների` նորմալ կյանքի համար միջին տարիքի մարդուն հարկավոր է օգտագործել օրական 2412 կիլոկալորիա։ Միաժամանակ նախատեսվում է, որ նորմալ սնվելու համար միջին վիճակագրական հային հարկավոր է օրական օգտագործել 250 գր. հաց, 100 գր. միս, 300 գր. բանջարեղեն և 200 գր. միրգ` չհաշված պարենային զամբյուղում ներառված մյուս մթերքը։

Հետաքրքիր է այն փաստը, որ նույն սպառողական զամբյուղի հաշվարկները, սակայն արդեն Համաշխարհային բանկի մեթոդաբանության հիման վրա, ցույց են տալիս, որ Հայաստանում սպառողական զամբյուղի ամսական նվազագույն արժեքը պետք է 16,27 դոլարով էժան լինի և կազմի մոտ 51,7 հազար դրամ (107 դոլար), իսկ պարենային զամբյուղի ամսական արժեքը պետք է 9,2 դոլարով էժան լինի և կազմի 29,2 հազար դրամ (60,5 դոլար)։

ԱՎԾ–ի պաշտոնական տվյալներով` նվազագույն սպառողական զամբյուղի հիմնական մասը բաժին է ընկնում պարենային զամբյուղին, որի արժեքը տարեկան կտրվածքով կազմում է մոտ 404 հազար դրամ (մոտ 836 դոլար)` տարվա ընթացքում ավելանալով մոտ 3 հազար դրամով կամ 6,5 դոլարով։ Ընդ որում տարեկան կտրվածքով պարենային զամբյուղի արժեքը կազմել է 33,7 հազար դրամ (շուրջ 70 դոլար)` ողջ տարվա ընթացքում ավելանալով ընդամենը 260 դրամով կամ մոտ 50 ցենտով։

Ինչպես նշվում է վիճակագրական տվյալներում, հայ սպառողի առավել շատ ծախսերը բաժին են ընկնում հացաբուլկեղենին, որտեղ գլխավոր տեղը զբաղեցնում է հացը, որի համար տարեկան կտրվածքով միջին վիճակագրական հայը պետք է ծախսի մոտ 48 հազար դրամ (մոտ 99 դոլար)։ Միաժամանակ ապրանքների այս խմբում ծախսերի հաշվարկով երկրորդ տեղում է ձավարեղենը, լոբազգիները, ինչից հետո միայն գալիս է մակարոնեղենն ու ալյուրը։

Պարենային զամբյուղի ծախսերի էական մասը բաժին է հասնում նաև մսամթերքին և կաթնամթերքին` տարեկան մոտ 185 և 173 դոլար մեկ մարդու համար։ Զգալի ծախսեր են նախատեսվում նաև ձկան, միրգ–բանջարեղենի վրա, իսկ մնացած սննդամթերքի համար նախատեսված են ավելի քիչ ծախսեր։

Լրահոս
0