00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
09:35
26 ր
Ուղիղ եթեր
10:01
6 ր
Ուղիղ եթեր
10:07
44 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Как русским удалось разгромить турецкий флот?
15:33
25 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թաքստոց` պահարանի վերևում

© Sputnik / Asatur YesayantsПервый раз в первый класс
Первый раз в первый класс - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Իմ առաջին ուսուցչուհին Ելենա Մատվեևնան էր։ Նա արդեն մեծահասակ էր, և մեր դասարանը նրա վերջին դասարանն էր։ Այսօր նա, իհարկե, արդեն ողջ չէ, սակայն այնքան եմ ուզում նրան ասել. «Շնորհակալություն, իմ առաջին ուսուցչուհի»

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի– Sputnik. Լավ հիշում եմ, թե ինչպես գնացի առաջին դասարան։

Սակայն ամենահետաքրքիրը սեպտեմբերի 1–ից առաջ էր։ Ռիգայում բնակվող Լիդա մորաքույրս սեպտեմբերի 1–ից շատ ամիսներ առաջ մեզ ուղարկել էր ծանրոց, որտեղ կային դպրոցական պայուսակ, տետրեր և օրագիր։ Դրանք հիանալի իրեր էին։ Շատ լավ հիշում եմ արհեստական կաշվից փայլուն դպրոցական պայուսակս, վառ կապույտ շապիկով տետրերը` մետաքսանման էջերի վրա կարմիր եզրերով, անհասկանալի տառերով օրագիրը։

Միայն մի քանի ամիս հետո ես իմացա, որ տետրերի և օրագրի բոլոր գրառումները լատիշերեն էին, սակայն այն ժամանակ դա ինձ չէր շփոթեցնում։

Լիդա մորաքույրն ինձ ուղարկել էր նաև հեքիաթային գեղեցկության ցանցավոր, գեղեցիկ կապիչներով գուլպաներ և փափուկ կաշվից բեժագույն ամառային կոշիկներ։

Բոլոր այդ թանկարժեք առարկաները մայրս պահում էր միջանցքի պահարանի վերևում` հավատալով, որ ես այնտեղ չեմ բարձրանա և չեմ տեսնի դրանք ժամանակից շուտ։ Բայց մայրս չգիտեր, որ մեր ոչ մեծ բնակարանում չկան գաղտնի անկյուններ, որտեղ նա կկարողանար ինձանից ինչ–որ բան թաքցնել։ Խեղճ մայրս չէր էլ պատկերացնում, որ իր թաքստոցը ես գտա մի քանի րոպե մանրազննին հետախուզումից հետո։

Սակայն նա ավելի շատ կվախենար` տեսնելով, թե ինչպես է իր յոթ տարեկան  աղջիկն իրար վրա երեք աթոռ դնում` բաղձալի տուփին հասնելու համար։ Սկզբում ես դժվարությամբ քաշելով բերում էի շատ ծանր աթոռը, որն իմ սպա հայրը բերել էր Էջմիածնից, որտեղ նա ծառայում էր` Մերձբալթիկայում իր գունդը զորացրելուց հետո։ Նրան ծառայությունը շարունակելու նպատակով երիտասարդ կնոջ հետ ուղարկել էին պատմական հայրենիք` Հայաստան։

Այնուհետև այդ հսկայական աթոռի վրա ես դնում էի ավելի փոքր աթոռ, իսկ դրա վրա` աթոռակ, ինչից հետո զգուշորեն բարձրանում էի այդ կասկածելի կառույցի վրա` պահարանի վերևում հայտնվելու և մորս` շատ լավ թաքցրած տուփի սքանչելի պարունակությանը հասնելու համար։

Նստելով պահարանի վրա` ես կարող էի ժամերով, մինչև ծնողներիս վերադարձը, զննել յուրաքանչյուր առարկան` մանկական մատիկներով շոյելով տետրերի շապիկները, դպրոցական պայուսակն` իր բազմաթիվ բաժիններով, փոքրիկ փականներով և կոճակներով, ձեռքիս մեջ պահել հաշվելու գունավոր փայտիկները, գրչատուփի մատիտներն ու գրիչը։

Եվ ահա եկավ երկար սպասված սեպտեմբերի 1–ը։ Դժվար է հավատալ, բայց ես իսկապես շատ վատ քնեցի այդ գիշեր` վախենալով, որ առավոտյան քնած կմնամ։ Գիշերը պարբերաբար արթնանում էի, նայում քնած ծնողներիս։

Եվ ահա ժամանակը եկավ։ Մայրս ինձ կարգի բերեց, մազերս երկու հյուսք արեց` մեծ սպիտակ ժապավեններով։ Եվ ահա ես` փոքրիկ աղջիկը, բոցավառվող դարչնագույն աչքերով, ատլասե սև կիսաշրջազգեստով և մորս կարած սպիտակ վերնաշապիկով, նախօրոք գնված ծաղկեփունջը ձեռքիս, հպարտորեն բարձր պահած գլխով, գնացի առաջին դասարան։

Իմ առաջին ուսուցչուհին Ելենա Մատվեևնան էր։ Նա արդեն մեծահասակ էր, և մեր դասարանը նրա վերջին դասարանն էր։ Մեկ տարի անց Ելենա Մատվեևնան անցավ թոշակի։ Սակայն հիշողությունը նրա մասին պահպանվել է։ Ես շատ հստակ եմ հիշում նրա ուրվագծերը, դեմքը, անգամ նրա մոխրագույն զգեստի գույնը։ Հիշում եմ նաև, որ արդեն երկրորդ դասարանում մենք դասերից հետո այցելում էինք միայնակ ծեր կնոջը, ինչի համար նա անկեղծորեն ուրախանում էր։

Այսօր նա, իհարկե, արդեն ողջ չէ, սակայն այնքան եմ ուզում նրան ասել. «Շնորհակալություն, իմ առաջին ուսուցչուհի»։

Լրահոս
0