00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
10 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
49 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Հայտնի է դարձել ամենանյարդային աշխատանքը

© МsantiЖенщина работает за компьютером
Женщина работает за компьютером - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մենեջերները ստիպված են լինում կատարել կապող օղակի դեր և աշխատողներին հասցնել ղեկավարության ընդունած որոշումները

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի– Sputnik. Կոլումբիական համալսարանին առընթեր Միլմենի հասարակական առողջության կենտրոնի մասնագետները նկատել են, որ ամենաբարդ և նյարդային աշխատանքը կատարում են միջին օղակի մենեջերները։ Ի տարբերություն շարքային աշխատողների և թոփ–մենեջերների` նրանք ավելի հաճախ են դեպրեսիա և տագնապի զգացում ունենում։

Բժիշկների հետևությունները հիմնված են նրանց անցկացրած փորձի վրա։ Մեկ տարվա ընթացքում նրանք հետևել են 22 հազար կամավորների առողջական վիճակի փոփոխություններին, որոնցից յուրաքանչյուրը 18 տարեկանից բարձր է և աշխատել է ամբողջ օրը։ Բոլոր մասնակիցներին բաժանել են երեք խմբերի։ Առաջինի մեջ մտել են ձեռներեցներ և թոփ–մենեջերներ, երկրորդի մեջ` բաժինների մենեջերներ, իսկ երրորդի մեջ` շարքային աշխատողներ։

Պարզվել է, որ միջին օղակի մենեջերների և ղեկավարների 18 տոկոսի մոտ առկա են դեպրեսիայի ախտանիշեր։ Շարքային աշխատողների շարքում նման ցուցանիշը կազմել է 12 տոկոս, իսկ սեփական բիզնեսի ղեկավարների և սեփականատերերի մոտ` 11 տոկոս։ Գիտնականների կարծիքով` նման բաշխումը պայմանավորված է նրանով, որ միջին օղակի ներկայացուցիչները մյուսներից շատ են պատասխանատվություն զգում իրեն աշխատանքի համար և հաճախ բախվում են կոնֆլիկտային իրավիճակների հետ։

Մենեջերները ստիպված են լինում կատարել կապող օղակի դեր և աշխատողներին հասցնել ղեկավարության ընդունած որոշումները։ Միաժամանակ շարքային աշխատողները հաճախ անհամաձայնություն են հայտնում նման դրույթների հետ, և մենեջերները պարտավոր են հարթել տարաձայնությունները, որոնք ծագում են երկու կողմերից։ Վաղ թե ուշ այդ ամենը հանգեցնում է ուժեղ սթրեսների, ինչը կարող է հանգեցնել նյարդային խանգարումների։

Ավելի վաղ Մոնրեալի համալսարանի գիտնականները նկատել են, որ պրոֆեսիոնալ սպառման հանգեցնում է աշխատանքի տանող երկար ճանապարհը։

Լրահոս
0