00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
10 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
49 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ԶԼՄ. Հնարավոր է` Մոսկվան վետո դնի «Միստրալների» վաճառքի վրա

© Sputnik / Григорий Сысоев / Անցնել մեդիապահոցВторой вертолетоносец типа "Мистраль" спущен на воду во Франции
Второй вертолетоносец типа Мистраль спущен на воду во Франции - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ֆրանսիան Ռուսաստանի համար ստեղծած «Միստրալների» նոր գնորդներ է փնտրում։ Սակայն, ինչպես հաղորդում է «Կոմերսանտը», նավերի հետ միասին կառաջարկվի գնել նաև Կա–52Կ տիպի ուղղաթիռների խմբաքանակը, որոնք մշակվել են հատուկ այդ նախագծի համար

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի– Sputnik. Մոսկվան մտադիր է «Միստրալ» ուղղաթիռակիրների պոտենցիալ պատվիրատուներին առաջարկել ֆրանսիական նավերի հետ միասին գնել նաև Կա–52Կ տիպի ռուսական ուղղաթիռները, գրում է «Կոմերսանտ» թերթը։

«Երկու ուղղաթիռակիրների ճակատագիրն ուղղակիորեն կապված է Կա–52Կ տախտակամածային ուղղաթիռների շուկայի առաջխաղացման ծրագրերի հետ, որոնք սկզբից մշակվել են ռուսական «Միստրալներում» տեղակայվելու համար», – նշում է թերթը` հղում անելով սեփական աղբյուրներին։

«Կոմերսանտի» տվյալներով` ռուսական կողմը կօգտագործի վետոյի իր իրավունքը, եթե գնորդները հրաժարվեն ֆրանսիական նավերի հետ միասին գնել ռուսական ուղղաթիռների խմբաքանակը, որոնք մշակվել են հատուկ այդ նախագծի համար։ Դա զգալիորեն կբարդացնի Ֆրանսիայի վիճակը, նշվում է հոդվածում։

«Միստրալների» պոտենցիալ գնորդների թվում դիտարկվում են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Հնդկաստանը, Բրազիլիան, Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրութոյւնները, Վիետնամն ու Եգիպտոսը։ Սակայն նավերի շուտափույթ վաճառքի վերաբերյալ ֆրանսիական իշխանությունների հայտարարությունների մեծ մասը թերթի զրուցակիցները գնահատում են որպես «իրենց տակ ամուր հիմք չունեցող» հայտարարություններ։

Օգոստոսի սկզբին Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսուա Օլանդը որոշեցին դադարեցնել «Միստրալ» տիպի երկու ուղղաթիռակիրների կառուցման և մատակարարման պայմանագրի գործողությունները։ Ֆրանսիան արդեն փոխանցել է պայմանագրում նշված միջոցներն ու «Միստրալում» տեղադրված ռուսական սարքավորումները վերադաձնելուց հետո կկարողանան տնօրինել դրանք։

Լրահոս
0