00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:39
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը չի հրաժարվի ծախսերի եռամյա պլանավորումից

© Photo : official site of the Parliament of RAЗдание Национального собрания Армении
Здание Национального собрания Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ձևականորեն Հայաստանի կառավարությունը նույնիսկ ժամանակավորապես չի հրաժարվի միջանկյալ ծախսերի եռամյա նախագծից, ինչը բովանդակցությամբ համադրելի է Ռուսաստանի եռամյա բյուջեի հետ

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի– Sputnik. ՌԴ կառավարության ֆինանսատնտեսական բլոկի նախաձեռնությունը` Պետական դումայում բյուջեի եռամյա նախագծի փոխարեն մեկամյա նախագիծ մտցնելու մասին, հազիվ թե անդրադառնա Հայաստանի վրա: Ձևականորեն Հայաստանի կառավարությունը նույնիսկ ժամանակավորապես չի հրաժարվի միջանկյալ ծախսերի եռամյա նախագծից, ինչը բովանդակությամբ համադրելի է Ռուսաստանի եռամյա բյուջեի հետ։ Նման կարծիքի են հայ տնտեսագետները, թեև նրանք գտնում են, որ գլոբալ ֆինանսատնտեսական անորոշության պայմաններում այդ ծրագրում առկա հայկական կառավարության հաշվարկները հազիվ թե իրատեսական լինեն։

Ռուսաստանում տիրող բարդ տնտեսական իրավիճակը կարող է պատճառ դառնալ միայն 2016թ.–ին Պետդումայում եռամյա նախագծի փոխարեն մեկամյա բյուջե ներմուծելու համար։ Եռամյա բյուջեից հրաժարվելու պատճառները տնտեսական ցուցանիշներն են։ Աշխարհաքաղաքական իրավիճակի բարդացումը, պատժամիջոցների ուժեղացման հնարավորությունը, անկայուն հումքային իրավիճակը, փոխարժեքի տատանումները և Չինաստանի արգելակումը. բոլոր այս գործոնների ազդեցությունն անհնար է գնահատել երեք տարի առաջ։

Ռուսաստանի կառավարությունը մի անգամ հրաժարվել է եռամյա բյուջեից 2008թ.–ի համաշխարհային ճգնաժամի ժամանակ։ Փորձագետների կարծիքով` ներկա պահին իրավիճակն անորոշությամբ նման է անցած ճգնաժամին։

Հայաստանում տնտեսական մթնոլորտի վատացումը բացատրելու փորձերում պրոֆիլային պաշտոնյաները հաճախ հիմնվում են Ռուսաստանի վրա։ Հայաստանի տնտեսությունը սերտորեն կապված է ՌԴ–ում տնտեսական իրավիճակի զարգացման դինամիկայի հետ։ Ռուսաստանը հայկական տնտեսության իրական հատվածում ուղղակի ներդրումներով առաջին տեղում է, նա հայկական ապրանքերի իրացման հիմնական շուկան է և Հայաստանի հիմնական փոխանցումային «դոնորը»։

Եթե ռուբլու տատանումն ազդում է Հայաստանի հետ առևտրի և հայկական դրամի փոխարժեքի վրա, եթե նավթի գների անկումն անմիջականորեն բացասական է ազդում հայկական տնտեսության վրա, ապա այնքան էլ պարզ չէ, թե ինչու են  Երևանում համոզված, որ Ռուսաստանում բյուջեի ձևավորման ռազմավարության շտկումը ոչ մի կերպ չի ազդի մեր երկրի վրա։

Իշխանություններն այդ հարցին բավական որոշակի պատասխան են տալիս. պետք չէ Ռուսաստանում տեղի ունեցող գործընթացները պրոյեկտել Հայաստանի վրա։ «Դրանք երկու տարբեր պետություններ են։ Առաջին հերթին, Հայաստանում այլ իրավիճակ է. մեր բյուջեն ձևավորվում է մեկ տարով, կա միայն կառավարության ծրագիր միջանկյալ ծախսերի մասին։ Մյուս կողմից, դա միայն ՌԴ կառավարության առաջարկն է, որը դեռ օրենք և իրականություն չի դարձել։ Այդ մասին դեռ վաղ է խոսել»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ֆինանսավարկային և բյուջետային հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Գագիկ Մինասյանը։

Հայաստանի ֆինանսների նախարարությունից, որը զբաղվում է բյուջետային պլանավորմամբ, չհաջողվեց այդ առիթով մեկնաբանություն ստանալ։ Միաժամանակ, իշխանության ներկայացուցիչները համոզված են, որ Հայաստանը չի հրաժարվի ծախսերի եռամյա պլանավորումից։ «Մենք դա չենք արել նույնիսկ 2008թ. ճգնաժամաի ժամանակ, ինչու՞ պետք է հիմա անենք»,– նշում են նրանք։

Փորձագետները նաև նշում են, որ հայկական կառավարությունը նույնիսկ գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի թեժ պահին չի հրաժարվել միջանկյալ ծախսերի ծրագրից, թեև այդ փաստաթղթի հաշվարկներում բավական անճշտություններ կային։ Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանի խոսքով` իրավիճակը նման է հայտնի անեկտոդին. «Մարդուն հարցում են, թե քանի տարեկան է։ Նա պատասխանում է` 25։ Նույն հարցը նրան տալիս են երեք տարի անց։ Պատասխանը չի փոխվում։ Որպես փաստարկ` նա հայտարարում է, որ իր սովորություններին չի դավաճանում»։ Նման իրավիճակ է նաև կառավարության միջանկյալ ծախսերի ծրագրի դեպքում, որը Խաչատրյանը համադրելի է համարում Ռուսաստանի եռամյա բյուջեի հետ։

Իրավաբանորեն նշված փաստաթղթերը հազիվ թե գտնվում են նույն քաշային կարգում։ Ռուսաստանի դեպքում մենք գործ ունենք բյուջեի հետ, որը Պետդումայում ընդունվում է որպես օրենք և ենթակա է պարտադիր կատարման, իսկ Հայաստանի միջանկյալ ծախսերի եռամյա ծրագիրը երաշխավորական բնույթ է կրում։ Փորձագետը խոստովանում է, որ Հայաստանը, քանի որ կախված է Ռուսաստանի տնտեսական մթնոլորտից, բավականին զգայուն է արձագանքում ՌԴ–ում տեղի ունեցող ֆինանսատնտեսական գործընթացներին։ Նրա կարծիքով` տվյալ դեպքում շոշափվում է հարցի տեխնիկական կողմը։

«Ռուսաստանը ցանկանում է չեղյալ հայտարարել պետբյուջեի եռամյա պլանավորումը, քանի որ ներկա անկայուն գլոբալ տնտեսական իրավիճակում երեք տարի առաջ նավթի գները կանխատեսելը և դրա հիման վրա բյուջե ձևավորելը բավականին բարդ խնդիր է։ Հայաստանի ծախսերի եռամյա ծրագրում նախանշված են տնտեսական կողմնորոշիչներ, որոնք միշտ չէ, որ համընկնում են իրական ցուցանիշների հետ, և կառավարությունը դրա համար հատուկ պատասխանատվություն չի կրում։ Տնտեսական իրավիճակի վատացումը կառավարությունում բացատրում են միայն արտաքին գործոններով։ Դրա հետ կապված` «Միջանկյալ ծախսերի ծրագիր» անվանումով փաստաթղթում անճշտությունների մակարդակն իրական ցուցանիշների համեմատ կլինի 2 տոկոս, թե 4 տոկոս, կառավարությանն առանձնապես չի հուզում։ Այդ պատճառով հարկ չկա, որ նա իրեն նեղություն տա, փոխի բյուջեի մասին օրենքը, կրճատի տեխնիկական աշխատողների կազմը, որոնք, ի վերջո, ընտրազանգված են իշխանության համար»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Վիլեն Խաչատրյանը։

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ

Լրահոս
0