00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հասմիկ Պողոսյան. մշակույթի նախարարությունը միջոցներ կձեռնարկի Սյունիքում հուշարձանների պահպանման համար

© Sputnik / Асатур Есаянцминистр культуры Армении Асмик Погосян посетила с рабочим визитом Сюникскую область
министр культуры Армении Асмик Погосян посетила с рабочим визитом Сюникскую область - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սյունիքի մարզի կարևոր խնդիրներից մեկը վերաբերում է պատմամշակութային ժառանգության և թանգարանների պահպանմանը, ասաց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի-Sputnik. Հայաստանի մշակույթի նախարարությունը ջանքեր կգործադրի Սյունիքի մարզում պատմական հուշարձանները պահպանելու համար, երկուշաբթի Սյունիք կատարած աշխատանքային այցի ընթացքում ասաց Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։

Այցելության առաջին կետը եղել է Սիսիան քաղաքի քաղաքային գրադարը, որը համալրվել է նոր համակարգիչներով։

Մշակույթի նախարարության աջակցությամբ 2014թ.–ին Սիսիանի քաղաքային գրադարանը համալրվել է 137 նոր գրքերով։

© Sputnik / Асатур Есаянцминистр культуры Армении Асмик Погосян посетила городскую библиотеку города Сисиан
министр культуры Армении Асмик Погосян посетила городскую библиотеку города Сисиан - Sputnik Արմենիա
министр культуры Армении Асмик Погосян посетила городскую библиотеку города Сисиан



Այնուհետև Պողոսյանն ուղևորվել է Ազգային պատկերասրահի Սիսիանի մասնաճյուղ, որտեղ ծանոթացել է տեղի նկարիչների և դեկորատիվ ու կիրառական արվեստի վարպետների աշխատանքներին։

Նախարարը նաև եղել է Զ. Խաչատրյանի անվան դպրոցում, ինչպես նաև նկարիչներ Զաքար Խաչատրյանի և Արտաշես Հովսեփյանի տուն թանգարանում, որտեղ ծանոթացել է ընթացիկ վերանորոգման աշխատանքների հետ։

Տուն–թանգարանի տնօրեն Արևհատ Ամիրյանը նշել է նոր ցուցասրահի կառուցման անհրաժեշտությունը, հին շենքի ամրացումը։

Նախարարը նաև այցելել է «Որոտնավանք» վանական համալիր, որը հիմնվել է 1000թ.–ին Սյունիքի Շահանդուխտ իշխանուհու կողմից։ Պողոսյանը ծանոթացել է համալիրի վերակառուցման աշխատանքներին, որի համար նախարարությունը հատկացրել է 60 մլն դրամ (ներկա փոխարժեքով 124 հազար դոլար)։

Այցելության հաջորդ կետը «Զորաց քարեր» պատմամշակութային արգելոցն էր, որտեղ 2013թ.–ին մշակույթի նախարարության ու կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված ծրագրի համաձայն` 2014թ,–ից իրականանում են տարածքի պեղումներ և հետազոտման աշխատանքներ, որոնք գլխավորում է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը։ Հայաստանի կառավարությունը ծրագրի իրականացման համար ամեն տարի հատկացնում է 3 մլն դրամ (շուրջ 6,2 հազար դոլար)։

Այցի ավարտին մշակույթի նախարարն այցելել է Գորիս քաղաքում գտնվող գրող Ակսել Բակունցի տուն–թանգարան, որտեղ 2012-2014թ.. մշակույթի նախարարության աջակցությամբ իրականացվել են վերանորոգման աշխատանքներ, ինչպես նաև անցկացվել է ջեռուցում։

«Մենք ծանոթացանք Սիսիան քաղաքի գրեթե բոլոր հիմնական մշակութային–կրթական օբյեկտներին, արդյունքում հանգել ենք եզրակացության, որ առավել կարևոր հարց է հիմնանորոգումը։ Բարձրացվել է նաև քաղաքի կրթական հաստատությունների դասախոսների համար սոցիալական փաթեթների հարցը»,– լրագրողներին ասաց մշակույթի նախարարը։

Նա նշել է, որ կապիտալ վերանորոգման խնդիրն առավել դժվար է, քանի որ վերանորոգման աշխատանքների համար նախատեսված պետական բյուջեի միջոցները սահմանափակ են։ Նմանատիպ աշխատանքներն անցկացվում են քաղաքաշինության նախարարության ֆինանսական աջակցությամբ։

«Բարձրացվել են նաև հարցեր, որոնք նախարարությունը կլուծի առաջիկայում։ Օրինակ, շուտով մենք կտրամադրենք անհրաժեշտ երաժշտական գործիքներ և գրականություն Սիսիանի Զ. Խաչատրյանի անվան արվեստի դպրոցին», – ավելացրեց Պողոսյանը։

 

© Sputnik / Асатур Есаянцпамятник писателю Амо Сагияну в Сюникской области Армении
памятник писателю Амо Сагияну в Сюникской области Армении - Sputnik Արմենիա
памятник писателю Амо Сагияну в Сюникской области Армении


Նրա խոսքով` հաջորդ խնդիրը Սյունիքի մարզի պատմամշակութային ժառանգության և թանգարանների պահպանության հարցն է։

Այս համատեքստում նախարարը կարևորեց նկարիչներ Զաքար Խաչատրյանի և Արտաշես Հովսեփյանի տուն–թանգարանի խնդիրների լուծումը` նշելով, որ նախարարությունն անհապաղ կզբաղվի այդ հարցի լուծմամբ։

Լրահոս
0