00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փորձագետ. թույլ ռուբլին ոչ շահավետ է դարձնում հայկական արտահանումը

© Sputnik / Самвел СепетчянГагик Макарян
Гагик Макарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թույլ ռուբլին հայկական արտահանումը ոչ շահավետ է դարձնում, քանի որ տեղացի ձեռներեցները հասույթը ռուբլով փոխակերպելիս ստանում էին ավելի քիչ դրամ, քան դրանից առաջ, ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի– Sputnik. Թույլ ռուբլին Ռուսաստան հայկական ապրանքների արտահանումը դարձնում է ոչ շահավետ և նպաստում է առևտրի ծավալների կրճատմանը, Sputnik Արմենիա պորտալին ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։

ԱՎԾ–ի տվյալներով` Ռուսաստանի հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2015 թ.–ի հունվար–հուլիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կրճատվել է 14,3 տոկոսով` կազմելով 653,5 մլն դոլար։ Միաժամանակ Ռուսաստանը Հայաստանի հիմնական առևտրային գործընկերն է, և այդ երկրին բաժին է հասնում հանրապետության համախառն արտաքին առևտրաշրջանառության ծավալի 24,6 տոկոսը։

Մակարյանի խոսքով` հիմնական իրավիճակը պայմանավորված է ռուբլու արժեզրկմամբ և Ռուսաստանի ընդհանուր տնտեսական իրավիճակի վատացմամբ։

«Էժան ռուբլին հայկական արտահանումը դարձրեց ոչ շահավետ, քանի որ տեղացի ձեռներեցները հասույթը ռուբլով փոխակերպելիս ստանում էին ավելի քիչ դրամ, քան դրանից առաջ։ Այսպիսով, նրանցից շատերը ստիպված էին դադարեցնել իրենց առևտրային գործունեությունը Ռուսաստանում, ինչն էլ հանգեցրեց արտահանման ընդհանուր ծավալի կրճատման», – նշեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահը։

Արտաքին առևտրաշրջանառության կրճատման վրա ազդող գործոնների թվում Մակարյանը նշեց նաև արևմտյան պատժամիջոցների պատճառով ռուսական շուկայում տեղի ունեցած գլոբալ փոփոխությունները։ Նրա խոսքով` Ռուսաստանի ձեռնարկած պատասխան միջոցների արդյունքում ռուսական շուկա հասանելիություն ստացան Թուրքիայի, Չիլիի, Արգենտինայի և Վրաստանի ապրանքները` ստեղծելով լրացուցիչ մրցակցություն հայ ձեռներեցների համար։

Ինչպես նշեց միության նախագահը, արտահանման հետ կապված իրավիճակը շտկելու համար հայ ձեռներեցները պետք է բարձրացնեն գրագիտության մակարդակը` միջազգային շուկաներ գրավելու, միջազգային հավաստագրում ստանալու և որակի միջազգային չափանիշներին համապատասխանող արտադրանք արտադրելու համար։

Լրահոս
0