ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարի խորհրդատու Զորյան Շկիրյակը հայտնել է, որ նախօրեին Կիևում Գերագույն ռադայի շենքի մոտ տեղի ունեցած բախումներից հետո 18 մարդ շարունակում են ձերբակալված մնալ, իսկ 13-ին ազատ են արձակել։
Ուկրաինայի խորհրդարանը նախագահ Պյոտր Պորոշենկոյի առաջարկով երկուշաբթի առաջին ընթերցմամբ ընդունել է երկրի Սահմանադրության մեջ առաջարկվող փոփոխությունների նախագիծը։ Քվեարկությունից հետո խորհրդարանի շենքի մոտ բախումներ են գրանցվել ոստիկանության ներկայացուցիչների ու ազգայնականների միջև։ 124 հոգի տուժել է, շուրջ 30 հոգի ձերբակալվել։ Ազգային գվարդիայի ժամկետային զինծառայողը մահացել է հիվանդանոցում սրտի հատվածում ստացած բեկորային վնասվածքից։ ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովը կատարվածի մեջ մեղադրել է «Ազատություն» ազգայնական կուսակցությանը։
«Ներկա պահին Ուկրաինայի ՔԿ օրենսգրքի 208-րդ հոդվածի շրջանակում ձերբակալվել է 18 մարդ, Գոլոսեևսկի և Պեչերսկի ոստիկանության շրջանային բաժիններ տեղափոխված մյուս 13 հոգու վերաբերյալ տեղեկությունը դեռ չի հաստատվել, նրանց ազատ են արձակել»,– Facebook–ի իր էջում գրել է Շկիրյակը ։
Ավելի վաղ վարչապետ Արսենի Յացենյուկը Ռադայի շենքի մոտ տեղի ունեցած անկարգությունների պատասխանատվությունը դրել է «Ազատություն» քաղաքական ուժի վրա, որի ներկայացուցիչները նույնպես ցուցարարների շարքում են եղել։ Ավելի ուշ ուկրաինական ԶԼՄ–ները սկսեցին գրել, որ նռնակ նետած անձը «Սիչ» հատուկ նշանակության ոստիկանության պարեկային ծառայության կամավորական ջոկատի անդամ է։ Ջոկատն ընդգրկված է Ուկրաինայի ՆԳՆ կազմում, կազմավորվել է «Ազատություն» քաղաքական ուժի անդամներից։
«Սիչ» ջոկատի հրամանատար Ալեքսանդր Պիսարենկոն հաստատել է, որ Ազգային գվարդիայի մարտիկի սպանության մեջ կասկածվող անձը գումարտակի անդամ է և ներկա պահին գտնվում է արձակուրդում։ Գումարտակի Facebook–ի էջում նշված է, որ խոսքը ոմն Իգոր Գումենյուկի մասին է, որը «գումարտակից դուրս գալու դիմում է ներկայացրել»։
Բախումներ Կիևում. 18 մարդ դեռ ձերբակալված է, 13-ին ազատ են արձակել
11:43 01.09.2015 (Թարմացված է: 11:52 01.09.2015)

© Sputnik / Stringer
/ Բաժանորդագրվել
Ներկա պահին Ուկրաինայի օրենսգրքի 208-րդ հոդվածի շրջանակում ձերբակալվել է 18 մարդ, մյուս 13–ին ազատ են արձակել, Facebook–ի իր էջում գրել է Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարի խորհրդատու Զորյան Շկիրյակը